Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

08.01.2019

Հայտարարություն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ

2018թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Վերջինիս վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 2019թ․ հունվարի 8-ը։ Հարկ ենք համարում բարձրաձայնել, որ ինչպես նախագծի մշակման գործընթացը, այնպես էլ դրա կառուցվածքը և բովանդակությունը խնդրահարույց են, ինչի վերաբերյալ դիտարկումները ներկայացված են ստորև։


19.12.2018

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նորընտիր Խորհրդարանի առաջիկա անելիքների վերաբերյալ

2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ ընտրությունները մենք գնահատում ենք որպես ազատ ու արդար, որտեղ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտում: Շուրջ 23 տարիների ընթացքում տեղի ունեցած առաջին ազատ, արդար և մրցակցային ընտրությունները պատմական շրջադարձային նշանակություն և մեծ արժեք են ներկայացնում բազմաթիվ առումներով: Ազատ ու արդար ընտրությունները ժողովրդավարական գործընթացների նշանակալի ձեռքբերում են և հասարակության քաղաքական հասունության ու ընտրելու արժեքը գիտակցելու ապացույց:


19.12.2018

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում ԿԳՆ-ի բյուջետային վերջին հատկացումների վերաբերյալ

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է հրապարակել  կրթության ոլորտում հրատապ լուծումներ պահանջող խնդիրների առկայության պարագայում` դեկտեմբերի 13-ին կառավարության որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը բյուջետային միջոցներից հատկացված գումարների և դրանց նպատակահարմարության վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասվում է. «Կրթության ոլորտում Կառավարության հետագա գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու համար կոչ ենք անում նախաձեռնել հանրային հանդիպումներ ու քննարկումներ՝ նախքան որոշում կայացնելը, և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել այդ հանդիպումներին կամ քննարկումներին»:


11.12.2018

Հայտարարություն Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2018թ․ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանում համընկավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա հետ, և խորհրդանշական է, որ հենց այդ օրը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հնարավորություն ունեցավ ազատորեն արտահայտելու իր կամքը և, արդյունքում, նաև ցույց տվեց իր վերաբերմունքը կոռուպցիայի մեջ ներգրավված կուսակցությունների նկատմամբ:


07.12.2018

ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույց

2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համատեքստում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունն, որը հիմնվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից, իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն Հայաստանի ամբողջ տարածքում: Նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի երկարաժամկետ դիտորդական առաքելության դիտարկման արդյունքներն ամփոփված են սույն միջանկյալ զեկույցում:


27.11.2018

Տեղեկանք ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելմանը միտված միջազգային սկզբունքների և չափանիշների մասին

Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահումը միջազգային դիտորդական կազմակերպություններին հաճախ հանդիպող խախտումներից է։ Ընդ որում, այն հանդիպում է ինչպես դեռևս երիտասարդ, այնպես էլ` արդեն հաստատված ժողովրդավարություններում։ Կան մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնք սահմանում են վարչական ռեսուրսը և առաջարկում սահմանափակել դրա օգտագործումն ընտրական գործընթացներում:


26.11.2018

Հայտարարություն «կեղծ» դիտորդական առաքելությունների վերաբերյալ

Ընտրությունների ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպու- թյունների կողմից իրականացվող դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքագրումն է և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը: Չափազանց կարևոր է, որ դիտորդական առաքելությունը լինի չեզոք և անկողմնակալ, զերծ մնա ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի օգտին քարոզչություն կամ հակաքարոզչություն կատարելուց և հանրությանը տրամադրի օբյեկտիվ տեղեկություններ ընտրությունների մասին: