Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

12.12.2020

Դադարեցնել ԱԱԾ քննչական դեպարտամենտի և ԱԱԾ քննիչի ապօրինի գործողությունները իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչ Լ․ Թաթոյանը ՀՀ քրեական օրենսգրքի «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք» որակմամբ 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները», որը կատարվել է «հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով»  քրեական գործ է հարուցել եզդիալեզու կայքերից մեկին «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանի տված հարցազրույցում ներկայացված տեսակետների համար։ 

Սաշիկ Սուլթանյանը որպես իրավապաշտպան կազմակերպության ղեկավար իր հարցազրույցում ներկայացրել է ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության մասին իր տեսակետները, որը ԱԱԾ վերոհիշյալ քննիչը որակել է որպես «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցող, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն»։ 


10.12.2020

Անհապաղ գործընթացի կոչ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների մահապատիժների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ

Անհապաղ գործընթացի կոչ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների մահապատիժների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ

ԹԻՀԿ-ը ի թիվս իր գործընկեր կազմակերպությունների դիմել է ՄԱԿ-ի հանձնակատարներին։ Կոչը հասանելի է անգլերեն տարբերակով։


09.12.2020

Հայտարարություն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ

2018 թվականից ի վեր Հայաստանը միջազգային ցուցանիշներով արձանագրել է էական առաջընթաց ժողովրդավարության զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով: 2019 թ․ Ֆրիդոմ Հաուսի «Երկրներն անցումային փուլում» 2020 թ․ զեկույցի համաձայն՝ Հայաստանի համաթիվը լավագույնն է ուսումնասիրության ողջ պատմության ընթացքում՝ սկսած 1996 թ․-ից: Թրանսփարենսի Ինթերնեշնլն արձանագրել է, որ «չնայած դրական զարգացումներին` շահերի բախումը և հանրային ոլորտում ոչ թափանցիկ և ոչ հաշվետու գործողությունները շարունակում են մնալ որպես խոչընդոտներ` երկրում կոռուպցիային վերջ տալու ճանապարհին:


03.12.2020

ԿՈՉ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակելու, ինչպես նաև ադրբեջանական կողմից զինվորականների և քաղաքացիական անձանց աճյունները վերադարձնելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին

ԹԻՀԿը, ի թիվս այլ գործընկեր կազմակերպությունների, դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով երաշխավորված հիմնական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ և հորդորի ադրբեջանական իշխանություններին չխոչընդոտել ռազմագերների փոխանակումը, ինչպես նաև՝ միջազգային կառույցների ներգրավմամբ անվտանգ միջանցք բացել իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում գտնվող քաղաքացիական և այլ անձանց համար, վերադարձնել զինվորականների և քաղաքացիական անձանց աճյունները և դադարեցնել ռազմագերիների և այլ անձանց կյանքը և ֆիզիկական անձեռնմխելիությունն անմիջական վտանգի ենթարկող բոլոր գործողությունները։


01.12.2020

Հայտարարություն ՀՀ վարչապետի մոտ 30․11․2020թ․ իրավապահ համակարգի ներկայացուցիչների, դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ

ԹԻՀԿը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հայտարարություն է տարածել սթ․ նոյեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ, որն անց է կացվել իրավապահ համակարգի ղեկավարների ու այլ պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հաղորդագրության համաձայն՝ առարկայական քննարկում է տեղի ունեցել նաև դատական համակարգի գործունեության վերաբերյալ։ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի մոտ նման ձևաչափով և օրակարգով քննարկումները խիստ անընդունելի են՝ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իշխանության տարանջատման, դատական իշխանության անկախության սկզբունքների խախտման, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերը ներկայացնող մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունների հիմքով։



26.11.2020

Հրատապ և անհրաժեշտ քայլեր․ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

44-օրյա պատերազմը և դրանում մեր պարտությունը՝ որպես խոր ճգնաժամ, բազմաթիվ մարտահրավերներ ստեղծեց մեր ազգի և պետության համար. Հայաստանի և Արցախի ժողովրդի և պետության անվտանգությունից և ապահովությունից մինչև արդարադատություն, մարդու իրավունքներ, մարդասիրական և վստահության խնդիրներ: Թեպետ անկոտրում ենք՝ դրանք հաղթահարելու և առաջ շարժվելու հարցում, միաժամանակ գիտակցում ենք, որ այդ նպատակին հասնելու համար մեր միջոցները սահմանափակ են, բայցև վատնելու իրավունք և ժամանակ չունենք: