Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

18.09.2016

Քաղաքացի դիտորդ նախաձեռնության հորդորը ԿԸՀ-ին

Քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիտորդների կողմից օրվա ընթացքում ստացվել են մի շարք ահազանգեր ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին: Ընտրողները քվեարկություն կատարելու համար տեղամաս գալով բացահայտում են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է: Տեղամասային հանձնաժողովները նրանց առաջարկում են ստորագրել իբր իրենց փոխարեն քվեարկած (ստորագրած) անձանց անվան դիմաց և քվեարկություն կատարել: Ըստ ՏԸՀ-ների` այս խորհրդատվությունը տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` քաղաքացուն ընտրական իրավունքից չզրկելու պատճառաբանությամբ:


12.09.2016

Հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

2016թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների տրամադրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը: Թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տվյալ փաստաթղթի «նախաստորագրման» մասին տարածվող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը (տես կից), տվյալ նախաձեռնությունը կարևորվում է, քանի որ  նախատեսում է հետևյալը.


09.09.2016

Հայտարարություն ընտրական օրենսգրքի և դրա շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ

2016թ. մարտին ընտրական օրենսգրքի բարելավման նպատակով 4+4+4 պայմանական ձևաչափով մեկնարկած բանակցությունները, որոնք ժողովրդավարության դրսևորման հնարավորություն էին և կարող էին ստեղծել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության հիմքեր, տապալվեցին:  Իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն կոնսենսուսը ձախողվեց իշխանությունների կողմից՝ ընտրակարգը բարելավելու քաղաքական կամքի բացակայության, ազնիվ երկխոսության կանոնների խախտման, ինչպես նաև առանձին հարցերում անզիջում դիրքորոշումների պատճառով: Այնուհետ, 2016թ. հունիսին, իշխանության և ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնության եկան ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, ինչի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից կատարվեցին համապատասխան փոփոխություններ ընդամենը մեկ ամիս առաջ ընդունված ընտրական օրենսգրքում և հայցվեց միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությունը՝ նախատեսվող մեխանիզմները կյանքի կոչելու համար: 


08.08.2016

ՀՀ ՏԻՄ ընտրությունների վերահսկման նպատակով դիտորդների հավաքագրում

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իրականացնում  է դիտորդների հավաքագրում՝  սույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերահսկման նպատակով: Դիտորդական առաքելությունը իրականացվում է համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի և միջազգային նորմերի:  «Քաղաքացի դիտորդը» նպատակ է հետապնդում գալիք ՏԻՄ ընտրություններում ապահովել բաց, թափանցիկ և արդար ընտրություններ՝ նպաստելով ժողովրդավարության հիմնարար սկզբունքների ամրապնդմանը Հայաստանում:


29.07.2016

Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ

Ս.թ. հուլիսի 17-ին 31 անդամներից կազմված «Սասնա ծռեր» կոչվող խումբը զինված հարձակում է գործել Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա: Նրանք հայտարարել են ապստամբություն և առաջադրել քաղաքական պահանջներ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների, այդ թվում` 2016թ. հունիսի 20-ին ձերբակալված իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակումը: 


28.07.2016

Հայտարարություն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին

Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված և անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝  պայմանավորված  ս.թ.  հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձություններով:


22.07.2016

Հայտարարություն ՀՀ ոստիկանության բարեփոխումներին միջազգային աջակցության արդյունավետության վերաբերյալ

ԵԱՀԿ գրասենյակը Երևանում գործում է 1999 թ.-ից ի վեր՝ նպատակ ունենալով աջակցել  Հայաստանին իրականացնելու ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական ու բնապահպանական և մարդու իրավունքների ու ժողովրդավարության ուղղություններով: ԵԱՀԿ-ն օժանդակում է ՀՀ կառավարությանը՝ զարգացնելով շահագրգիռ կողմերի կարողությունները ազգային մակարդակով և նպաստելով ԵԱՀԿ հաստատությունների ու համապատասխան պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակմանը: