Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

15.02.2017

ԵԱՀԿ Երևան գրասենյակի փակվելու հավանականության մասին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո:  Գրասենյակը հանդիսանում է մեր պետությունում գործող եվրոպական կարևոր կառույցներից մեկը: Անցած տարիների ընթացքում գրասենյակը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի նորաստեղծ քաղաքական ինստիտուտների գործունեության մեջ մարդու իրավունքների սկզբունքներն առաջնահերթ դարձնելու գործում:


01.02.2017

Հայտարարություն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին

2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել ԴԱՀԿ  նախկին պետ, ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:


20.01.2017

Հայտարարություն Գևորգ Սաֆարյանի դատավճռի վերաբերյալ

Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝ 2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել 2016թ. հունվարի 1-ի գիշերը: Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը, սակայն ի տարբերություն մյուս երեք քաղաքացիների, Գևորգ Սաֆարյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:



23.12.2016

Հայտարարություն ՀՀ վարչապետի 100 օրվա գործունեության վերաբերյալ

2016թ. սեպտեմբերի13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Առաջին իսկ օրվանից նրա նշանակումը և ծավալած ակտիվ գործունեությունը Հայաստանի քաղաքացիների մոտ ձևավորեց ակնկալիքների նոր ալիք՝ երկրում տնտեսական և սոցիալական հնարավոր բարեփոխումների առումով: Սակայն, հարկ է նշել, որ կառավարության գործունեության օրեցօր ակտիվացման համատեքստում, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք մտահոգիչ են և կասկածի տակ են դնում ձեռնարկվող քայլերի բուն նպատակն ու դրական ելքը:


12.12.2016

Հայտարարություն քվեարկության գործընթացի տեխնիկական ապահովման նպատակով ստեղծված համատեղ հանձնաժողովում չընդգրկվելու մասին

ՀՀ Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս սույնով հայտնում ենք, որ հրաժարվում ենք ընդգրկվել Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N1158-Ն որոշմամբ, որի նպատակն է կազմակերպել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտն ու մշտադիտարկելու՝ էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը:


09.12.2016

ԹԻՀԿ 2016թ․ հայտարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր դեկտեմբերի 9-ին ողջ աշխարհում 13-րդ անգամ նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Բոլոր այն անձանց և կազմակերպությունների համար, ովքեր գիտակցում են այդ չարիքի ծավալները և ովքեր անտարբեր չեն և պայքարում են դրա դեմ, այս օրն ունի իր խորհուրդը և լավ առիթ է ի մի բերելու տարվա ընթացքում արվածը և հասկանալու՝ ինչպես առաջ շարժվել: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նույնպես այս օրը գնահատում  է Հայաստանում կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ անցնող տարում եղած հաջողություններն ու ձախողումները, իր ձեռքբերումներն ու անհաջողությունները, և նախանշում այս ուղղությամբ իր ապագա անելիքները: