Շտեմարաններ
![]() |
iDiotord առցանց հարթակiDitord հարթակը քաղաքացիական վերահսկողության բաց գործիք է, որն ինտերակտիվ եղանակով արձանագրում և պատկերում է ընտրական գործընթացների խախտումները, այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերը:
|
![]() |
Ընտրությունների դիտորդությունԱյս շտեմարանն ամփոփում է «Քաղաքացի դիտորդ» հասարակական նախաձեռնության կողմից իրականացված Երևանի ավագանու 2013 թ. մայիսի 5-ի և 2013 թ. մայիսի 26-ի, 2014 թ. մարտի 9-ի, 2014 թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտորդության արդյունքները: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից, որին միացել են մի քանի տասնյակ սփյուռքահայեր և քաղաքացիական ակտիվիստներ:
|
![]() |
Ընտրակեղծարարների պատ2015թ. սահմանադրական հանրաքվեի և հետագա ընտրությունների կեղծարարության մեջ ներգրավված անձանց և նրանց անօրինական գործողությունների մասին տեղեկություններ:
|
![]() |
Ընտրական թվերի հաշվարկԱյս շտեմարանում ներկայացվում են ՀՀ ազգային ժողովի 2012 և 2017թ., ՀՀ նախագահի 2013 թ. Երևանի ավագանու 2013 թ. ընտրությունների և 2015 թ. հանրաքվեի պաշտոնական տվյալների հիման վրա իրականացված էլեկտրոնային մոնիտորինգի համառոտ վերլուծական արդյունքները:
|
![]() |
Հանրային գնումների հասարակական վերահսկողությունՍկսած 2006թ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունն «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի աջակցությամբ իրականացնում է Հայաստանի պետական գնումների համակարգի մոնիտորինգ և գնահատում:
|
![]() |
Հայաստանի հանքավայրերՀայաստանի հանքավայրերի, դրանց հաստատված պաշարների, կարգավիճակի, ընդերքօգտագործողների բաժնետերերի, տարածքում պատմամշակութային հուշարձանների առկայության և հանքարդյունաբերական թափոնների կուտակման վերաբերյալ տեղեկություններ:
|
![]() |
Երեվանի պատմամշակութային հուշարձաններԵրևանի քանդված ոչնչացված, ապամոնտաժված և վտանգված պատմամշակութային հուշարձան-շենքերի, դրանց իրավական և փաստացի կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ:
|
![]() |
Երեվանի կանաչ տարածքներԵրևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների, դրանց մակերեսի, կառուցապատման, վարձակալների, շինարարության գործընթացում տեղ գտած քաղաքաշինական և այլ իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ:
|
![]() |
Օրինավորության ազգային ծառThe National Integrity System assessment approach used in this report provides a framework to analyse the effectiveness of a country’s institutions in preventing and fighting corruption.
|