Գլխավոր էջ Ոլորտներ Հանրային ռեսուրսներ Քաղաքային ռեսուրսներ

Քաղաքային ռեսուրսներ

Քաղաքային ռեսուրսներ

Երևանի հանրային այգիների ու պուրակների, կանաչ տարածքների մակերեսը 74 %-ից կրճատվել է մինչև 30 %-ի, իսկ Երևանի կենտրոնում գտնվող հին պատմա-ճարտարապետական հուշարձան-շենքերի մոտավորապես 40%-ը ավերվել է, աղճատվել կամ փոփոխվել: ԹԻՀԿ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում քաղաքաշինության ոլորտին առնչվող հարցերը, մասնավորապես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և ճարտարապետական հուշարձանների պաշտպանությունը, որոշումների ընդունման գործընթացի թափանցիկությունը և հասարակության մասնակցությունը այդ գործընթացին: Ուսումնասիրելով օրենսդրությունն ու կոնկրետ դեպքերին առնչվող պրակտիկան՝ ԹԻՀԿ-ն քաղաքականության փոփոխությանն ուղղված առաջարկություններ է մշակել: Առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի իրականացմանն ուղղված գործողություննեըի շրջանակներում կազմակերպությունը մշակել և հրատարակել է տեղեկատվական գրքույք, հանդիպել է նման խնդրին բախված քաղաքացիների հետ, իրավական աջակցություն ցուցաբերել նրանց: