Գլխավոր էջ Ոլորտներ Հանրային ռեսուրսներ Հանրային ֆինանսներ

Հանրային ֆինանսներ

Հանրային ֆինանսներ

ԹԻՀԿ-ն 2007թ. իրականացնում է հանրային գնումների մոնիտորինգ՝ դիտարկելով համակարգի թափանցիկությունը, արդյունավետությունը և այլն: Հրապարակվել է ձեռնարկ այն ընկերությունների համար, որոնք ներգրավված են գնումների գործընթացում: Կազմակերպությունը առաջարկներ է ներկայացրել գնումների համակարգի բարեփոխումների ուղղությամբ, որոնցից որոշներն էլ ներառվել են ներկայիս գործող օրենքում: Այժմ ԹԻՀԿ-ն ուսումնասիրում է էլեկտրոնային գնումների համակարգը, բողոքարկման գործընթացները, մեկ անձից գնումները, ինչպես նաև իրականացնում է շրջանակային համաձայնագրերի, Գնումների աջակցման կենտրոնի գործունեության մոնիտորինգ: Դրանց արդյունքների հիման վրա մշակվել են աշխատանքային փաստաթղթեր: