Հանրային ռեսուրսներ
Հիմնախնդիր
Կոռուպցիայի հետևանքով հանրային ռեսուրսները, ինչպիսիք են բնական ռեսուրսները, հանրային տարածքները, պատմա-մշակութային հուշարձանները, ինչպես նաև հանրային ֆինանսները հաճախ վատ են կառավարվում: Հայաստանում շահագործվում է բոլոր հանքավայրերի մոտավորապես 70 %-ը, Երևանի հանրային այգիների ու պուրակների, կանաչ տարածքների մակերեսը 74 %-ից կրճատվել է մինչև 30 %-ի, իսկ Երևանի կենտրոնում գտնվող հին պատմա-ճարտարապետական հուշարձան-շենքերի մոտավորապես 40%-ը ավերվել է, աղճատվել, փոփոխվել կամ այլ կերպ վտանգված են՝ ծառայելով զուտ խմբային շահերին: Մեկ անձից գնումները ազդում են մրցակցության վրա, իսկ արատավոր մրցույթների արդյունքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գները արհեստականորեն բարձրացված են, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է հարկատուների գումարների վատնմանը:
Հանրային ռեսուրսների վատ կառավարումը բխում է համապատասխան օրենսդրության բացերից, ինստիտուտների վատ աշխատանքից, որոշումների կայացման ոչ թափանցիկ և ապօրինի գործընթացներից:
Մեր նպատակները
ԹԻՀԿ-ը ջանում է նպաստել իրավական հենքի բարելավմանը՝ հանրային ռեսուրսների կառավարման, այդ թվում՝ կանոնակարգերի իրականացման, ինչպես նաև բնական և քաղաքաշինական ռեսուրսների մոնիտորինգի և ջատագովության համար: Մենք նաև դիտարկում ենք հանրային ֆինանսները, ապահովելով, որպեսզի հանրային ծախսերը լինեն թափանցիկ և լավագույն փորձին համապատասխան: