Գլխավոր էջ Ոլորտներ Ընտրություններ Հանրային մասնակցություն

Հանրային մասնակցություն

Օրակարգի ձևավորում

Կազմակերպությունը խրախուսում է քաղաքացիների մասնակցությունը քաղաքական օրակարգի ձևավորմանը` նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների իրազեկությունն ու պահանջը, ընտրողների հարցերն ու մտահոգությունները հասցնել թեկնածուներին: Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ներգրավվել են ավելի քան 1200 քաղաքացիներ, որոնց կողմից բարձրացվել են 3000-ից ավելի հարցեր: հեռուստատեսային 13 հաղորդումների ընթացքում հարցերն ուղղվել են ընտրություններում առաջադրված թեկնածուներին:

Հասարակական վերահսկողություն

Նպատակ ունենալով աջակցել ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը՝ ԹԻՀԿ-ն մոբիլիզացնում է հանրությանը` մասնակցելու ընտրական գործընթացների դիտորդությանը: 2013 թվականի Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել են 260 դիտորդներ, ովքեր դիտորդություն են իրականացրել 126 ընտրատեղամասերում: Բողոքարկման գործընթացներին առնչվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ներկայացվել` իրավասու մարմինների կողմից պատշաճ ընթացք ստանալու ակնկալիքով: