Գլխավոր էջ Ոլորտներ Ընտրություններ Ընտրական գործընթացներ

Ընտրական գործընթացներ

Վարչական ռեսուրսի օգտագործում և քարոզչության ֆինանսավորում

ԹԻՀԿ-ը դիտարկում է ընտրությունները որպես կոռուպցիան երկրում վերացնելու հիմնական միջոց: Այդ նպատակով 2003թ. խորհրդարանական ընտրություններից սկսած կազմակերպությունը իրականացնում է նախընտրական քարոզչության ֆինանսավորման, հետագայում նաև՝ վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգ: Նախընտրական հիմնադրամների ֆինանսավորման մոնիտորինգը հետաքրքիր փաստեր է վերհանում հասկանալու համար՝ որքանով հավասար պայմաններ են ստեղծված կուսակցությունների համար:

Ընտրական թվեր

Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի միջոցով կազմակերպությունը փորձում է վերահսկել ընտրական գործընթացի ճշգրտությունը և քվեարկության արդյունքները, վերլուծել քվեարկության ընթացքում տեղ գտած հնարավոր ապօրինությունները, գնահատել անճշտությունների և կեղծիքի ազդեցությունը: