Ընտրություններ
Հիմնախնդիր
Ընտրությունները Հայաստանում սովորաբար ուղեկցվում են բազմապիսի օրինախախտումներով, ինչպիսիք են, օրինակ, վարչական ռեսուրսի չարաշահումը, անհավասար պայմանների ստեղծումը թեկնածուների և քաղաքական ուժերի միջև, ընտրակաշառքը, ընտրողների ազատ կամքի ճնշումը, ահաբեկումները, արդյունքների կեղծումը, որի արդյունքում օրինախախտների անպատիժ են մնում և այլն: Ուստիև, քաղաքացիների մեծամասնությունը բավականին թերահավատ է ընտրությունների որակի նկատմամբ:
Lինելով խիստ փոխկապակցված` կոռուպցիայի դեմ պայքարի վրա հիմնականում մեծ ազդեցություն է թողնում ընտրությունների որակը: Ընտրությունների որակի հիմնական խնդիրներն առնչվում են օրենսդրության սողանցքների, կուսակցությունների թուլության, օրակարգի ձևավորման, քվեարկության և վերահսկողության հարցերում հանրային մասնակցության բացակայությանը և օրենքների ոչ պատշաճ գործադրմանը:
Մեր նպատակները
Մենք նպատակ ունենք ջատագովելու ընտրական օրենսդրության փոփոխությունները, մոնիտորինգի ենթարկել վարչական ռեսուրսի չարաշահումը, ինչպես նաև քարոզարշավի ֆինանսավորումը, վերլուծելու ընտրական թվերը և վեր հանելու ընտրախախտումները ընտրությունների ժամանակ: Մենք նաև խրախուսում ենք քաղաքացիների մասնակցությունը օրակարգի ձևավորմանը և մոբիլիզացնում ենք հանրությանը մասնակցելու ընտրական գործընթացների դիտորդությանը: