Գլխավոր էջ Ոլորտներ Հանրային կառավարում Հանրային մասնակցություն

Հանրային մասնակցություն

Կոռուպցիայի ընկալում

Երկրում տիրող իրավիճակը գնահատելու և կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հնարավոր միջոցները մատնանշելու նպատակով կազմակերպությունը 2002թ. և 2006թ. անցկացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Այն նպատակ ուներ նաև պարզելու կոռուպցիայի ընկալումը Երևանում և մարզերում:

Քաղաքացիների աջակցություն

Կազմակերպությունը, հիմնելով շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ (ՇՊԱԿ) և հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոններ, նպատակ ուներ տեղեկատվություն տրամադրել պետական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային հանրության ներկայացուցիչներին Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների մասին, ինչպես նաև իրավաբանական աջակցություն ցուցաբերել կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիներին: Արդյունքում ՇՊԱԿ-ները ստացել են կոռուպցիային առնչվող 364 դիմում, իրավապահ մարմիններին ներկայացվել է 45 հաղորդում հանցագործության մասին, 63 դիմում ուղղվել է դատարաններին: Գործերից 22-ը ստացել է դրական լուծում:

Հանրային քարոզչություն

ԹԻՀԿ-ն ցանկանում է հասարակության ավելի լայն շերտերի ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում: Այդ նպատակով կազմակերպությունը նախաձեռնում է հակակոռուպցիոն քարոզարշավներ՝ բարձրացնելու հանրային անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը իշխանությունը ձևավորելու գործում: Ծրագրերի շրջանակներում անցկացվել են ծաղրանկարների, կոմիքսների, ֆորում թատրոնի պիեսի սցենարի մրցույթներ, պատրաստվել են անիմացիոն տեսանյութեր, որոնց նպատակն է հետաքրքիր և խոսուն պատկերներով բացահայտել կոռուպցիայի և կաշառակերության բացասական ազդեցությունը հանրային կյանքում: