Օրինավորության ազգային համակարգ
![]() |
Ինստիտուտներ և քաղաքականությունԱզգային օրինավորության համակարգի հայեցակարգը առաջ է քաշվել Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարելու համակողմանի մոտեցում: Ազգային օրինավորության համակարգը իր մեջ ներառում է այն բոլոր կարևոր ինստիտուտները և դերակատարներին, որոնք աջակցում են օրինավորությանը, թափանցիկությանը և հաշվետվողականությանը: ԹԻՀԿ-ն ուսումնասիրում է Հայաստանի օրինավորության համակարգը 2003թ.-ից: |
![]() |
Ինստիտուտների կատարողականՕրինավորության ազգային համակարգը ուսումնասիրելիս կազմակերպությունը անդրադառնում է դրանում ներառված ինստիտուտների գործունեությանը՝ իրականացնելով իրավապահ մարմինների գործունեության մոնիտորինգ, ուսումնասիրելով շահերի բախման միջազգային փորձը և այլն: ԹԻՀԿ-ն մշակել և ներկայացրել է հանրային ծառայության մասին օրենքի նախագծի դիտողություններ, իսկ հետագայում իրականացրել է այդ օրենքի կիրարկման մոնիտորինգ: |
![]() |
Օրինավորության գործիքներԹԻՀԿ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում օրինավորության համակարգի գործիքների կիրառումը՝ ուսումնասիրելով տեղեկատվության ազատության իրավիճակը Հայաստանում, տեղեկատվության ոլորտում հանրային գույքի կառավարման թափանցիկությունը և դրա վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը: Արդյունքում կազմակերպությունը մշակել է տեղեկատվության ազատությանն առնչվող տարբեր բնույթի հայցեր, ինչպես նաև տեղեկատվության մերժման հիմքով հայցեր է ներկայացրել դատարան` վերականգնելու տեղեկատվության խախտված իրավունքը: |