Գլխավոր էջ Ոլորտներ Հանրային կառավարում Հակակոռուպցիոն քաղաքականություն

Հակակոռուպցիոն քաղաքականություն

Ազգային ռազմավարություն

ԹԻՀԿ-ն իր ներդրումն է ունեցել ՀՀ ազգային հակակոռուպցիոն 2-րդ ռազմավարության մշակմանը և հրավեր է ստացել մասնակցելու 3-րդ ռազմավարության մշակմանը: 2005թ. կազմակերպությունն իրականացնում է ազգային հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգ, որի նպատակն է հասնել հակակոռուպցիոն քաղաքականության փաստաթղթերում անհրաժեշտ փոփոխությունների ընդունմանը և համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքների իրական բարելավմանը:

Միջազգային պարտավորություններ

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է մի շարք միջազգային և տարածաշրջանային պայմանագրեր: Լինելով ԳՐԵԿՈ-ի (Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ) անդամ և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոալիցիայի անդամ՝ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել՝ համապատասխանեցնելու հակակոռուպցիոն քաղաքականության իրավական փաստաթղթերը միջազգային պարտավորություններին: ԹԻՀԿ-ն հետևում է, թե այդ հանձնարարականները ինչքանով են կատարվում ՀՀ իշխանությունների կողմից: Արդյունքում կազմակերպությունը ներկայացնում է զուգահեռ զեկույցներ ԳՐԵԿՈ-ին, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոալիցիային և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը՝ մատնանշելով, թե գործնականում ինչքանով են կատարվում այդ հանձնարարականները: Կազմակերպությունը Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակում գնահատում է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: