Գլխավոր էջ Ոլորտներ Հանրային կառավարում

Հանրային կառավարում

Հիմնախնդիր

ԹԻ Կոռուպցիայի ընկալման 2013 թ. համաթվով (ԿԸՀ) Հայաստանը կիսում է 94-ից 101-րդ տեղերը դասակարգման աղյուսակում ընդգրկված 177 երկրների մեջ՝ տարիների ընթացքում գրանցելով ցուցանիշի լճացում: Ավելին, Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2013 թ. արդյունքներով հարցվածների 82 տոկոսը կոռուպցիան համարում է լուրջ կամ շատ լուրջ հիմնախնդիր Հայաստանում, իսկ 53 տոկոսը՝ կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը անարդյունավետ կամ շատ անարդյունավետ: Զարմանալիորեն, հարցվածների միայն 37 տոկոսն է կարծում, որ շարքային քաղաքացու ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում կարող է ինչ-որ բան փոխել, իսկ որևէ ձևով կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացել է հարցվածների միայն 43 տոկոսը:

Կոռուպցիայի հիմնական պատճառների թվում են քաղաքականության և բիզնեսի սերտաճումը, անկախ և ուժեղ ինստիտուտների բացակայությունը, շահերի բախման իրավիճակի ոչ արդյունավետ կառավարումը, օրենսդրական սողանցքները, օրենքները չկենսագործոելը և կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականությունը: Լավ կառավարման համար պատասխանատու հիմնական ինստիտուտներն են օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները, հանրային հատվածը, իրավապահ մարմինները, ընտրությունները կազմակերպող մարմինը, ՄԻՊ-ը, աուդիտի ինստիտուտը, հակակոռուպցիոն մարմինները, կուսակցությունները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և բիզնեսը:

Մեր նպատակները

Հավատացած ենք, որ վերոնշյալ խնդիրները լուծում կստանանան օրինավորության ազգային համակարգի (ՕԱՀ) օրենսդրության և պրակտիկայի վերլուծությանը, ՕԱՀ-ի ինստիտուտների մոնիտորինգին, ազգային հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը, ինչպես նաև իրազեկության բարձրացմանը և քաղաքացիների մոբիլիզացմանն ուղղված մեր ջանքերի շնորհիվ:

Օրինավորության ազգային համակարգ
Օրինավորության ազգային համակարգ
 
Հակակոռուպցիոն քաղաքականություն
Հակակոռուպցիոն քաղաքականություն
 
Հանրային մասնակցություն
Հանրային մասնակցություն