Մամլո հաղորդագրություններ
07.11.2014
Աֆրիկյանների տան խնդրով դատական գործՍ.թ. նոյեմբերի 7-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) բողոքը: |
26.09.2014
ԹԻՀԿ-ը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազության որոշման դեմՍ.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 16:30-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է Երևան քաղաքի դատախազության 2014 թ. օգոստոսի 11-ի որոշման դեմ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կետրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի բողոքի քննությունը: Դատական նիստում որոշում է ընդունվել այն հետաձգել մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 10.00-ին: |
21.07.2014
ԹԻՀԿ-ը և պաշտպանության նախարարությունը երկխոսություն են ծավալել պաշտպանության ոլորտի կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալՀՀ պաշտպանության նախարարության, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ), Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մեծ Բրիտանիայի (ՄԲ) ներկայացուցչության և ՄԲ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Երևանում կայացած երկօրյա քննարկմանը՝ արծարծելու հաշվետվողականության և բարեվարքության ամրապնդման մեխանիզմները պաշտպանության հաստատություններում: |
30.06.2014
Ներկայացվել են «Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքներըԹրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) օրինավորության հաստատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղված` առաջատար և աշխարհի ավելի քան 90 երկրներում գործող գլոբալ կազմակերպություն է: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ ԹԻ-ն իրականացնում է պաշտպանության և անվտանգության ծրագիր (ՊԱԾ), որի շրջանակում աշխատում է կառավարությունների, ռազմական ոլորտում ներգրավված ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ պաշտպանության կառույցներում օրինավորությունը խթանելու և կոռուպցիան նվազեցնելու նպատակով: |
27.06.2014
ԹԻՀԿ-ը ներկայացրել է գնումների մոնիտորինգի արդյունքներըԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ներկայացրել է 2011-ից մինչև 2013 թ. առաջին եռամսյակն իրականացրած պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրակացված մոնիտորինգի նպատակն էր ուսումնասիրել պետական գնումների համակարգը և մատնանշել դրանում առկա հիմնախնդիրները: |
16.06.2014
Հաղորդում հանցագործության մասինՍ.թ. հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին (պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետին), հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան քանդման փաստով: |
08.06.2014
Նախնական դիտորդական զեկույցՍ.թ. հունիսի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրություներին որպես դիտորդներ և ԶԼՄ ներկայացուցիչներ մասնակցել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախաձեռնության շուրջ 22 դիտորդներն ու լրագրողները դիտարկել են ՀՀ 9 համայնքների 12 ընտրատեղամասերում ընթացող քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը: |
23.05.2014
Էթիկայի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ նախարարը խախտել է էթիկայի կանոններըՍ.թ. ապրիլի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում Էթիկայի կանոնները խախտելու փաստը: Հանձնաժողովը մերժել է ԹԻՀԿ դիմումը և իր նախաձեռնությամբ 2014 թ. ապրիլի 25-ի որոշմամբ հարուցել է վարույթ նույն հարցով: Հարուցված վարույթի արդյունքում մայիսի 23-ի որոշմամբ հանձնաժողովը հաստատել է Արամ Հարությունյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ բնապահպանության նախարությանն առաջարկվել է եզրակացությունը տեղադրել նախարարության կայքէջում և այն ուղարկել ՀՀ հախագահին և ՀՀ վարչապետին որպես նախարարության վերադասի: |
02.05.2014
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրենն ազատվել է աշխատանքիցԲյուրեղավանի գիշերօթիկ հաստատության ապօրինությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին, ինչին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ուղարկվել է տեղեկատվություն, որը հրապարակվել է «Հետք»-ում: Դրանում ասվում է. «Հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից: |
23.04.2014
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի անօրինությունների վերաբերյալՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու և նախաքննությունը ՀՔԾ-ին հանձնարարելու խնդրանքով հանցագործության մասին հաղորդում է հղվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հաղորդմանը միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ, Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների դիտորդական խմբի անդամներ: |