Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ

Մամլո հաղորդագրություններ

02.04.2017

«Քաղաքացի դիտորդի»-ն արձանագրել է քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում

Ապրիլ 2, 2017, 11:15

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են:


23.03.2017

«Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարանի մեկնարկը

Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորությունը բարձրացնելու նպատակով, «Փոլիսի Ֆորում Արմենիա» հետազոտական կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ ստեղծել են  «Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարան։ Հանրությանն այն հասանելի է http://transparency.am/hy/elections/falsifiers կայքէջում և  ներառում է  2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարության մեջ ներգրավված   72 անձանց  և  նրանց կատարած ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն։


17.03.2017

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացում/քննարկում

Ս․թ․ մարտի 17-ին` ժ.10:00-13:00-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ II» սրահում տեղի կունենա «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացում/քննարկումը: Ուսումնասիրությունը համատեղ իրականացրել են  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և «Հանրային քաղաքականության» ՀԿ-ն` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:  Բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:


08.10.2015

Ամալյա Կոստանյանի անվան 2014 թ. մրցանակակիրը Լարա Ահարոնյանն է

2015 թ. հոկտեմբերի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում  տեղի ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը: Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հանդես եկավ ելույթով` ներկայացնելով մրցանակի խորհուրդը:


16.02.2015

Նոր զարգացում Աֆրիկյանների գործով

Ս.թ. փետրվարի 16-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) բողոքը, որով վիճարկվում էր Աֆրիկյանների տան քանդման փաստով իրավապահ մարմինների կայացրած որոշումների իրավաչափությունը:


08.12.2014

Տեղական մակարդակում շահերի բախման քաղաքականության իրականացման դիտարկման վերաբերյալ ՀԿ-ների կարողությունների զարգացման դասընթացի հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում են մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչներին «Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներին:Դասընթացների ընթացքում ԹԻՀԿ և ԵՀՀ փորձագետները կներկայացնեն ծրագրի շրջանակներում մշակված շահերի բախման դիտարկման մեթոդաբանությունը, Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ մակարդակներում շահերի բախման քաղաքականության իրականացման և վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև շահերի բախման վերահսկման և դիտարկման հանրային գործիքները:


03.12.2014

Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2014. Մաքուր, կոռուպցիայից զերծ տնտեսական աճը վտանգված է

Կորպորատիվ ավելորդ գաղտնապահությունը, փողերի լվացման գլոբալ մասշտաբները դժվարացնում են զարգացող տնտեսություն ունեցող երկրներին պայքարել կոռուպցիայի դեմ

Երևան, 3 դեկտեմբերի, 2014թ.: Ինչպես այսօր նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը, կոռուպցիան հիմնախնդիր է բոլոր երկրների տնտեսությունների համար և այն առաջատար համաշխարհային ֆինանսական կենտրոններ հանդիսացող ԱՄՆ-ից և Եվրամիությունից պահանջում է գործել համատեղ ներկայումս արագ տեմպերով զարգացող երկրների հետ՝ թույլ չտալու, որպեսզի կոռումպացված պետական պաշտոնյաները մնան անպատիժ: 


13.11.2014

«Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի առաջին աշխատանքային տարվա արդյունքների ներկայացում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (այսուհետ` ԵՀՀ) իրականացրել են համատեղ ուսումնասիրություն ՀՀ պետական մարմիններում շահերի բախման վերաբերյալ: Ուսումնասիրությունն անցկացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի շրջանակներում՝ չորս երկրներում (Մոլդովա, Հայաստան, Լեհաստան և Ուկրաինա) վեց գործընկեր կազմակերպությունների կողմից (Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Մոլդովա, Բատորի հիմնադրամ (Լեհաստան), Հանրային քաղաքականության ինստիտուտ (Ուկրաինա) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Ուկրաինա), Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամ  (Հայաստան):


12.11.2014

Նոր զարգացումներ Բյուրեղավանի գիշերօթիկի գործում

Ս.թ. նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել բողոք «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ  քննության  չենթարկելու, գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չիրականացնելու և նշված հանգամանքների շուրջ դատախազի կողմից վերահսկողություն չիրականացնելու դեմ:


07.11.2014

Աֆրիկյանների տան խնդրով դատական գործ

Ս.թ. նոյեմբերի 7-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) բողոքը: