Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ

Մամլո հաղորդագրություններ

30.06.2014

Ներկայացվել են «Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքները

Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) օրինավորության հաստատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղված` առաջատար և աշխարհի ավելի քան 90 երկրներում գործող գլոբալ կազմակերպություն է: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ ԹԻ-ն իրականացնում է պաշտպանության և անվտանգության ծրագիր (ՊԱԾ), որի շրջանակում աշխատում է կառավարությունների, ռազմական ոլորտում ներգրավված ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ պաշտպանության կառույցներում օրինավորությունը խթանելու և կոռուպցիան նվազեցնելու նպատակով:


27.06.2014

ԹԻՀԿ-ը ներկայացրել է գնումների մոնիտորինգի արդյունքները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ)  ներկայացրել է 2011-ից մինչև 2013 թ. առաջին եռամսյակն իրականացրած պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրակացված մոնիտորինգի նպատակն էր ուսումնասիրել պետական գնումների համակարգը և մատնանշել դրանում առկա հիմնախնդիրները:


16.06.2014

Հաղորդում հանցագործության մասին

Ս.թ. հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազին  (պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետին), հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան քանդման փաստով: 


08.06.2014

Նախնական դիտորդական զեկույց

Ս.թ. հունիսի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրություներին որպես դիտորդներ և ԶԼՄ ներկայացուցիչներ մասնակցել են  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում»,  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախաձեռնության շուրջ 22 դիտորդներն ու լրագրողները դիտարկել են ՀՀ 9 համայնքների 12 ընտրատեղամասերում ընթացող քվեարկության  և ձայների հաշվարկի գործընթացը:


23.05.2014

Էթիկայի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ նախարարը խախտել է էթիկայի կանոնները

Ս.թ. ապրիլի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում Էթիկայի կանոնները խախտելու փաստը: Հանձնաժողովը մերժել է ԹԻՀԿ դիմումը և իր նախաձեռնությամբ 2014 թ. ապրիլի 25-ի որոշմամբ հարուցել է վարույթ նույն հարցով: Հարուցված վարույթի արդյունքում մայիսի 23-ի որոշմամբ հանձնաժողովը հաստատել է Արամ Հարությունյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ բնապահպանության նախարությանն առաջարկվել է եզրակացությունը տեղադրել նախարարության կայքէջում և այն ուղարկել ՀՀ հախագահին և ՀՀ վարչապետին որպես նախարարության վերադասի:


02.05.2014

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրենն ազատվել է աշխատանքից

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության ապօրինությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին, ինչին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ուղարկվել է տեղեկատվություն, որը հրապարակվել է «Հետք»-ում: Դրանում ասվում է. «Հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները,  կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը,  պաշտոնական պարտականությունների  ոչ պատշաճ իրականացումը` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից:


23.04.2014

«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի անօրինությունների վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու և նախաքննությունը ՀՔԾ-ին հանձնարարելու խնդրանքով հանցագործության մասին հաղորդում է հղվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հաղորդմանը միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ, Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների դիտորդական խմբի անդամներ:

◀◀ 1 2 3 4