Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ

Մամլո հաղորդագրություններ

04.03.2019

«Տրոյկա լվացքատան» բացահայտումները հիմք են տալիս խստացնելու Եվրոպայի բանկային համակարգի նկատմամբ վերահսկողությունը

Ինչպես հայտնի է, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ կազմակերպությունն իր գործընկեր` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) բացահայտած նյութերի հիման վրա բազմիցս հանդես է եկել փողերի լվացման միջազգային սխեմաների դեմ մամուլի հաղորդագրություններով: Հերթական բացահայտումը վերաբերում է «Տրոյկա լվացքատանը», որն առնչվում է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կողմից փողերի լվացմանը: «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և գործընկեր լրատվամիջոցների կողմից «Տրոյկա լվացքատան» վերաբերյալ այսօր հրապարակած  բացահայտումները վեր են հանել Եվրոպայում փողերի լվացման դեմ գործող համակարգերի աչք ծակող թերությունները և հիմք են տալիս ներկայացնելու պահանջ՝ ստեղծել ԵՄ փողերի լվացման նկատմամբ վերահսկող մարմին»,- ասված է ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության մամուլի հաղորդագրությունում:


25.02.2019

Կարծիք «ՀՀ 2019թ․ պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Կարծում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում ավելի վատթարանալու է պարգևավճարների տրման և պաշտոնյաների՝ դրանից կախվածության արատավոր պրակտիկան: Հարկավոր է ամբողջությամբ վերանայել պետական ծառայողների պարգևատրման փիլիսոփայությունը և պարգևավճար նախատեսել միմիայն առանձին ծառայողների բացառիկ ու արտակարգ կատարողականի համար, դրան զուգահեռ բարձրացնելով աշխատավարձերը և ակնկալվող աշխատանքի/արդյունքի դիմաց սահմանելով արժանապատիվ վարձատրություն: Ծառայողին պարգևավճար պետք է տրվի միմիայն բացառիկ դեպքերում՝ պայմանագրային պարտավորություններով նախատեսվածից զգալիորեն ու անսպասելիորեն ավելին կամ որակյալ արդյունք ստեղծելու պարագայում: Ինչ վերաբերում է ցուցիչներին, ապա դրանք հստակ և չափելի պետք է սահմանվեն պետական ծառայության բոլոր պաշտոնների համար՝ գնահատելու պայմանագրով սահմանված պարտականությունների նրանց...


04.02.2019

Ամալյա Կոստանյանի անվան 2018թ. մրցանակը` «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին

Փետրվարի 4-ին Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակը շնորհվեց 8-րդ անգամ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստանի) համատեղ նախաձեռնությամբ սահմանված մրցանակը շնորհվում է սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար: Հաշվի առնելով 2018թ. բուռն իրադարձությունները՝ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը շնորհվեց ոչ թե առանձին անհատների, այլ՝ քաղաքացիական երկու նախաձեռնությունների՝ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին:


04.02.2019

Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար. ԹԻՀԿ առաջարկությունները

Սույն փաստաթղթով ներկայացվում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) առաջարկները Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին և Կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու և հաջողություններ ամրագրելու նպատակով: Նոր կառավարության կոռուպցիայի դեմ պայքարն իր առջև պետք է նպատակ դնի խնդիր՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում հասնելու հետևյալ փոփոխություններին․


10.12.2018

Մամուլի հաղորդագրություն. 2018 թ. դեկտեմբերի 10-ը, ժամը 11:00

«Ականատեսը» տեղական դիտորդական նախաձեռնություն է, որը հիմնվել է 2018թ.ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Առաքելության գործընկերն է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը: «Ականատեսն» իրականացրել է դիտորդական առաքելություն 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ՀՀ բոլոր մարզերում՝ առաջին անգամ՝ ընտրանքի հիման վրա դիտորդության (sample-based observation) մեթոդաբանության կիրառմամբ:


09.12.2018

«Ականատես» դիտորդական առաքելություն․ 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Մամուլի հաղորդագրություն. Դեկտեմբերի 9, 2018թ. 11:00
Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է և խորհրդանշական է, որ հենց այս օրը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հնարավորություն ունի ազատորեն արտահայտելու իր կամքը և ընտրելու իրապես ներկայացուցչական խորհրդարան։


09.12.2018

Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է ընթանում․ քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին

«Ականատեսի» դիտորդները շարունակում են մշտադիտարկել ընտրական գործընթացը ՀՀ բոլոր ընտրատարածքներում` պատահականորեն ընտրված 300 տեղամասերում։ Յուրաքանչյուր ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա, այն է՝ կոպիտ խախտումները։ Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում 22 ընտրական տեղամասից։


09.12.2018

Մամուլի հաղորդագրություն. 2018 թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 23:00

Քվեարկության օրվա նախապատրաստման և բուն քվեարկության գործընթացները հիմնականում համահունչ են օրենքին․ հաղորդվել է 63 էական խախտումների մասին

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է և խորհրդանշական է, որ հենց այս օրը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հնարավորություն ունի ազատորեն արտահայտելու իր կամքը և ընտրելու իրապես ներկայացուցչական խորհրդարան։ Այս պահի դրությամբ կարող ենք եզրակացնել, որ քվեարկության նախապատրաստման և բուն քվեարկության գործընթացներն անցել են խաղաղ մթնոլորտում և Հայաստանի քաղաքացիները լիարժեք հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։


07.12.2018

Նախընտրական փուլն ընդհանուր առմամբ ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլն ընդհանուր առմամբ ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչն էապես տարբերվում է նախորդ տարիների համապետական ընտրությունների նույն ժամանակահատվածից: Արձանագրվել է լրջագույն առաջընթաց՝ վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների նվազման առումով:


22.11.2018

Մամուլի հաղորդագրություն. նոյեմբեր 22 2018թ.

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում ՀՀ ողջ տարածքում: Նոյեմբերի 5-20 ընկած ժամանակահատվածի երկարաժամկետ դիտորդության արդյունքները ցույց են տալիս, որ նախընտրական շրջանը հիմնակականում անցնում է հանգիստ, սակայն արձանագրվել են որոշ միջադեպեր: Նախընտրական քարոզչության կարգի հետ կապված ընդհանուր առմամբ էական խախտումներ չեն արձանագրվել: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում առկա են լուրեր ընտրակաշառք բաժանելու նորամուծությունների վերաբերյալ: Ըստ լրատվամիջոցների՝ առկա են մի քանի ահազանգեր առ այն, որ դեռևս քարոզչության պաշտոնական ժամկետը չսկսված՝ արդեն իսկ կան վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, որոնք ներկայումս ճշտվում են առաքելության երկարաժամկետ դիտորդների կողմից: