Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ

Մամլո հաղորդագրություններ

09.04.2019

Հանրային քննարկում՝ 2018թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի վերաբերյալ

8 ապրիլի 2019 – Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դիտորդական կարողությունների զարգացում  և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում» ծրագրի շրջանակում ապրիլի 8-ին տեղի է ունեցել 2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացումը։


09.04.2019

Հակակոռուպցիոն դպրոցի ընդունելությունը սկսված է

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը հայտարարում է Հակակոռուպցիոն դպրոցի ընդունելություն, որի նպատակն է երիտասարդներին գիտելիքներ տրամադրել կոռուպցիայի, դրա տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերի մասին:


08.04.2019

Ուկրաինայում կայացած ընտրությունները ENEMO-ն համարում է թափանցիկ և արդյունավետ

2019թ. Ուկրաինայի նախագահական  ընտրությունների առաջին փուլն ընթացել է թափանցիկ և արդյունավետ` ընդհանուր առմամբ Ուկրաինայի օրենդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին ասված է «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) միջազգային ընտրական դիտորդական առաքելության` Ուկրաինայի 2019թ. մարտի 31-ին   կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունում: Այն հիմնված է նախընտրական փուլում և ընտրությունների օրը ENEMO-ի առաքելության դիտորդության վրա:


08.04.2019

Ներկայացվել է «Պոլիտեա» նոր բառախաղը

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ապրիլի 5-ին իրականացրել է «Պոլիտեա»-ի նոր բառախաղի ներկայացումը։ Խաղը կոմերցիոն բնույթ չի կրում և գլխավոր նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքագիտական - քաղաքացիական գիտելիքները։ Միջոցառմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի երիտասարդներ, ովքեր փորձարկել են խաղն ու խմբերով մասնակցել մրցույթի։


02.04.2019

2018 Թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացում և քննարկում

8  ապրիլի 2019թ. - Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դիտորդական կարողությունների զարգացում  և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում» ծրագրի շրջանակներում 2018 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացումը և քննարկումը  տեղի կունենա 2019 թ․ ապրիլի 8-ին, ժամը 14։30-ին  «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցի «Պարիժի» սրահում։


22.03.2019

Այս պահին ամենակարևոր և հրատապ խնդիրը Հայաստանի կառավարության համար պետք է լինի հակակոռուպցիոն օրակարգի և դրա բաղադրիչների տեսլականի հստակեցումը. Սոնա Այվազյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Փարիզում մարտի 20-22-ը  մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) լիագումար նիստին:
Նիստին մասնակցել են նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ոլորտում որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կազմակերպություններ, ՏՀԶԿ  կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի անդամներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:


14.03.2019

Քննարկվել են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ներդրման վերաբերյալ հարցեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի հրավիրված փորձագետներ Վալց Կալնինշը և Ռուսլան Ռյաբոշապկան։


07.03.2019

ԹԻՀԿ-ն՝ որպես ENEMO-ի անդամ կդիտարկի Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը

ԹԻՀԿ-ն՝ որպես «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի  (ENEMO) անդամ, մարտի 31-ին  կդիտարկի Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը: ԹԻՀԿ-ն ENEMO-ի անդամ է, որն իրականացնում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։


04.03.2019

«Տրոյկա լվացքատան» բացահայտումները հիմք են տալիս խստացնելու Եվրոպայի բանկային համակարգի նկատմամբ վերահսկողությունը

Ինչպես հայտնի է, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ կազմակերպությունն իր գործընկեր` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) բացահայտած նյութերի հիման վրա բազմիցս հանդես է եկել փողերի լվացման միջազգային սխեմաների դեմ մամուլի հաղորդագրություններով: Հերթական բացահայտումը վերաբերում է «Տրոյկա լվացքատանը», որն առնչվում է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կողմից փողերի լվացմանը: «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և գործընկեր լրատվամիջոցների կողմից «Տրոյկա լվացքատան» վերաբերյալ այսօր հրապարակած  բացահայտումները վեր են հանել Եվրոպայում փողերի լվացման դեմ գործող համակարգերի աչք ծակող թերությունները և հիմք են տալիս ներկայացնելու պահանջ՝ ստեղծել ԵՄ փողերի լվացման նկատմամբ վերահսկող մարմին»,- ասված է ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության մամուլի հաղորդագրությունում:


25.02.2019

Կարծիք «ՀՀ 2019թ․ պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Կարծում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում ավելի վատթարանալու է պարգևավճարների տրման և պաշտոնյաների՝ դրանից կախվածության արատավոր պրակտիկան: Հարկավոր է ամբողջությամբ վերանայել պետական ծառայողների պարգևատրման փիլիսոփայությունը և պարգևավճար նախատեսել միմիայն առանձին ծառայողների բացառիկ ու արտակարգ կատարողականի համար, դրան զուգահեռ բարձրացնելով աշխատավարձերը և ակնկալվող աշխատանքի/արդյունքի դիմաց սահմանելով արժանապատիվ վարձատրություն: Ծառայողին պարգևավճար պետք է տրվի միմիայն բացառիկ դեպքերում՝ պայմանագրային պարտավորություններով նախատեսվածից զգալիորեն ու անսպասելիորեն ավելին կամ որակյալ արդյունք ստեղծելու պարագայում: Ինչ վերաբերում է ցուցիչներին, ապա դրանք հստակ և չափելի պետք է սահմանվեն պետական ծառայության բոլոր պաշտոնների համար՝ գնահատելու պայմանագրով սահմանված պարտականությունների նրանց...