Մամլո հաղորդագրություններ
|
05.01.2021
ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՃանապարհային քարտեզի առաջարկ 2021 թթ․ հունվար 1 – մարտի 31 ժամանակահատվածի համար 2020 թվականի դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաք, որի ընթացքում տրվել է իրավիճակի գնահատականը (տե՛ս https://hetq.am/hy/article/12564) և առաջարկվել են մի շարք միջոցառումներ, որի ամփոփման արդյունքում մշակվել է ճգնաժամի հանգուցալուծման սույն ճանապարհային քարտեզը՝ առաջիկա 3-6 ամիսների համար։ |
|
21.12.2020
Անկախ հանրային հավաք․ «Հակաճգնաժամային քաղաքացիական քննարկում»Դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ անկախ հանրային հավաք՝ «Հակաճգնաժամային քաղաքացիական քննարկում» խորագրով, որին մասնակցում էին անհատ քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, գիտական ոլորտների փորձագետներ։ Հանդիպման նպատակն էր՝ գնահատական տալ հետպատերազմյան իրադրության մեջ Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, հստակեցնել հրատապ քայլերի ուղղությունները և ի մի բերել գործնական առաջարկությունները։ |
|
09.12.2020
Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության նոր հետազոտությունը ահազանգում է կենտրոնական և արևելյան Եվրոպայի պաշտպանության ոլորտներում կոռուպցիայի մեծ ռիսկի մասինԴեկտեմբերի 9-ին՝ միջազգային հակակոռուպցիոն օրը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը ծավալուն հետազոտություն է հրապարակել կենտրոնական և արևելյան Եվրոպայի պաշտպանության հատվածներում կոռուպցիան կանխարգելելու գործողությունների վերաբերյալ։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կառավարության պաշտպանության օրինավորության ինդեքսն (ԿՊԻ) ինստիտուցիոնալ և ոչ ֆորմալ վերահսկողության գոյության, արդյունավետության և կիրառման առաջին գլոբալ վերլուծությունն է ուղղված պաշտպանության և անվտանգության հաստատություններում կոռուպցիոն ռիսկի կառավարմանը։ Ըստ ԿՊԻ-ի տարածաշրջանում գնահատված 15 երկրների կեսից ավելին կոռուպցիոն մեծ ռիսկի են բախվում իրենց պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ |
|
12.08.2020
Մամուլի հաղորդագրությունՍ․թ․ օգոստոսի 18-ին, ժամը 11։00-13։00-ին առցանց ձևաչափով կներկայացվեն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ պետքարտուղարության օժանդակությամբ իրականացված «Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագրի շրջանակում կատարված 2018-2019 թթ․ համայնքային բյուջեների մոնիտորինգի ամփոփիչ զեկույցի արդյունքները։ |
|
29.07.2020
Մամուլի հաղորդագրությունՍ․թ․ հուլիսի 31-ին` ժամը 10:00-12։00-ին կկայանա առցանց հանրային քննարկում, որի շրջանակում կներկայացվեն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից իրականացված՝ «Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության արդյունքները և տեղի կունենա փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ մտքերի փոխանակում։ |
|
18.11.2019
Հրապարակվել է ԱլԳ երկրներում քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատման մասին զեկույցըԼույս է տեսել «Քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում» Հայաստանի մասին զեկույցը, որը ներկայացնում է ՔՀԿ նպաստավոր միջավայրի՝ «ՔՀԿ չափիչ» մեթոդաբանությամբ իրականացված փորձնական ուսումնասիրության արդյունքները։ «ՔՀԿ չափիչը» (CSO Meter) Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատման համար մշակված գործիք է, որը բաղկացած է 10 տարբեր ոլորտներում իրավական և գործնական միջավայրի գնահատման չափորոշիչներից և ցուցանիշներից: |
|
29.10.2019
Ներկայացվել է իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Հայաստանում առկա առաջընթացըՀոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության, Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) քարտուղարության, «Բաց սեփականություն» նախաձեռնության և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվել է իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: |
|
16.10.2019
Երևանի քաղաքապետարանը թափանցիկության առումով զբաղեցրել է վերջին տեղըՍ․թ․ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքների ներկայացում, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի գրանցած արդյունքները և դրա թափանցիկության ու հաշվետվողականության մակարդակի բարձրացման հնարավոր ուղիները։ Միջոցառմանը մասնակցել են հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: |
|
08.10.2019
Ներկայացվել են «ՔՀԿ չափիչ» հետազոտության արդյունքները«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հոկտեմբերի 3-ին ներկայացրել է քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի գնահատման նոր` «ՔՀԿ չափիչ» գործիքի միջոցով իրականացրած հետազոտության արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ավելի քան վեց տասնյակ ներկայացուցիչներ: |
|
09.09.2019
«Ականատես»-ն ամփոփել է Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդության ընթացքըՍտեփանակերտ, 2019 թ. սեպտեմբերի 9, ժամը 12:00 Արցախի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերի 8-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք ընդհանուր առմամբ ընթացել են խաղաղ մթնոլորտում և քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Առավել տարածում գտած խախտումները կրել են ոչ միտումնավոր և չհամակարգված բնույթ, իսկ լուրջ խախտումներն ու միջադեպերը եղել են դրվագային։
|