Գլխավոր էջ Ֆոտո պատմություններ

Ֆոտո պատմություններ

06.06.2016

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքների ներկայացում և քննարկում

Ս.թ. հունիսի 6-ին տեղի է ունեցել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքների ներկայացումն ու քննարկումը:


13.05.2016

«Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողով

2016 թ. մայիսի 13-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ Խաչիկ Հարությունյանը բանախոսել են «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում:


27.04.2016

Քաղաքացիների դերը կոռուպցիայի դեմ պայքարում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և ընկերության աշխատակիցների հետ քննարկվել է «Քաղաքացիների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեման:


30.03.2016

Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը պաշտպանության ոլորտում» ծրագրի շրջանակներում կատարել է պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ներկայացվել են և քննարկվել ս.թ. մարտի 30-ին:


23.03.2016

Հայաստանում ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատման գործիքի ներկայացում

Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի իրավախորհրդատու Էսթեր Հարթեյը ներկայացրել է Հայաստանում ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատման գործիքը: Գնահատման գործիքը փորձարկվել է մասնակիցների հետ և համատեղ եզրակացություններ են կայացվել իրավական նպաստավոր միջավայրի վերաբերյալ:


23.03.2016

«Լավագույն փորձի հետքերով. ջատագովությամբ զբաղվող հայաստանյան ՀԿ-ների ուսումնասիրության» ներկայացումը

Ներկայացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան հիմնադրամի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ իրականացված «Լավագույն փորձի հետքերով. ջատագովությամբ զբաղվող հայաստանյան ՀԿ-ների  ուսումնասիրությունը»:



18.03.2016

ԹԻՀԿ 2020 ռազմավարական պլանավորման երկրորդ նիստ

2020 թ. ռազմավարական պլանավորման նիստի ժամանակ ԹԻՀԿ-ը վերանայել է կազմակերպության տեսլականը, որոշել է ուղենիշները երեք հիմնական՝ հանրային ծառայությունների, ընտրությունների և հանրային ֆինանսների ոլորտներում և քարտեզագրել է այն փոփոխությունները, որոնց ցանկանում է հասնել մինչև 2020թ.:


25.02.2016

«Արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպում» թեմայով ինտերակտիվ սեմինար-դասընթաց

2016 թ. փետրվարի 22-23-ին դասընթացին մասնակցել են երկու տասնյակ կազմակերպություններ,  ներկայացնելով արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպման շուրջ սեփական փորձն ու մարտահրավերները և  դասեր քաղելով միմյանց ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինայի մասնաճյուղի փորձից:

◀◀ 3 4 5 6