Գլխավոր էջ Ֆոտո պատմություններ

Ֆոտո պատմություններ

29.03.2021

ԹԻՀԿ հակակոռուպցիոն դասընթացների շարքը

Մարտի 27-ին, երիտասարդների հակակոռուպցիոն կրթությանն ուղղված հերթական միջոցառումը տեղի ունեցավ ամերիկյան փորձագետ դոկտոր Մայքլ Քոնրադի առաջնորդությամբ։ ԹԻՀԿ հակակոռուպցիոն դասընթացների շարքը շարունակական բնույթ է կրում։


22.03.2021

ԹԻՀԿ Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտների կողմից անցկացված դասընթացներ

Շուրջ երկու ամիս է, ինչ ԹԻՀԿ Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտները գործնականում կիրառում են դպրոցի շրջանակներում ստացած գիտելիքները։ Թիմերն իրականացնում են իրենց իսկ կողմից մշակված իրազեկման և մոնիտորինգային բնույթի հակակոռուպցիոն ծրագրեր։ Այս շարքով մենք որոշել ենք Ձեզ պատմել այդ անչափ ոգևորիչ երիտասարդական նախաձեռնությունների մասին։

 


15.03.2021

ԹԻՀԿ հակակոռուպցիոն դասընթացների շարք

Երիտասարդների հակակոռուպցիոն կրթությանն ուղղված հերթական միջոցառումը տեղի ունեցավ մարտի 13-ին։ Այս անգամ մեր հյուրը ամերիկյան փորձագետ դոկտոր Մայքլ Քոնրադն էր, ով գլոբալ բիզնեսի ոլորտում կառավարման հմտությունների խորհրդատու է և ունի ավելի քան 25 տարվա դասավանդման փորձ։ Դոկտոր Քոնրադը մասնակիցներին ներկայացրեց կոռուպցիոն վարքագծին նպաստող մշակութային և սոցիալ-հոգեբանական հիմքերը։ Հետաքրքիր էր հատկապես լսել, թե ինչպես եՆ վստահությունը և արժեքները ազդում մարդկանց էթիկական որոշումների և վարքագծի վրա։

 


21.02.2020

Ներկայացվել են ՀՀ բնակչության շրջանում կոռուպցիայի ընկալման հետազոտության արդյունքները

Սույն թվականի փետրվարի 21-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանը (ՀՌԿԿ-Հայաստան) ներկայացրել է 2019թ․ ՀՀ տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները։


18.02.2020

Կայացել է Հայաստանում արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկում

Փետրվարի 18-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկում։ Միջոցառումը կազմակերպվել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի, Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (IDEA) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։


29.10.2019

Ներկայացվել է իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Հայաստանում առկա առաջընթացը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության, Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) քարտուղարության, «Բաց սեփականություն» նախաձեռնության և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվել է իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում:


08.10.2019

Ներկայացվել են «ՔՀԿ չափիչ» հետազոտության արդյունքները

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հոկտեմբերի 3-ին ներկայացրել է քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի գնահատման նոր` «ՔՀԿ չափիչ» գործիքի միջոցով իրականացրած հետազոտության արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ավելի քան վեց տասնյակ ներկայացուցիչներ:


06.06.2019

ԱՄՆ նահանգապետը Հայաստանում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ աջակցությամբ հունիսի 6-ին ԱՄՆ նահանգապետ, քաղաքական գործիչ Հովարդ Դինը հանդես է եկել դասախոսությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԹԻՀԿ-ի իրականացրած «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից ստեղծած քաղաքացիական երիտասարդական կենտրոնների (ՔԵԿ) ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Նիքոլսը և այլ անձինք։


24.05.2019

Տեղի է ունեցել «ՔՀԿ-ների հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով քննարկում

Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության կազմակերպություն- ների (ՔՀԿ) հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացում և քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն»-ի (ECNL, Հունգարիա) ծրագրի խորհրդատու, Լյուբեն Պանովը, ԹԻՀԿ «Առաջընթացի դիտարկում գործողության խրախուսում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև ավելի քան երեք տասնյակ առաջատար ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:


21.05.2019

Հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտները հնարավորություն ունեն իրականացնել սեփական ծրագրերը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացվող հակակոռուպցիոն դպրոցը մայիսի18-ին մոտեցավ իր ավարտին: Դասընթացին մասնակցել են 23 երիտասարդներ, որոնք դարձել են դպրոցի առաջին շրջանավարտները: