Գլխավոր էջ Ֆոտո պատմություններ

Ֆոտո պատմություններ

06.06.2019

ԱՄՆ նահանգապետը Հայաստանում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ աջակցությամբ հունիսի 6-ին ԱՄՆ նահանգապետ, քաղաքական գործիչ Հովարդ Դինը հանդես է եկել դասախոսությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԹԻՀԿ-ի իրականացրած «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից ստեղծած քաղաքացիական երիտասարդական կենտրոնների (ՔԵԿ) ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Նիքոլսը և այլ անձինք։


24.05.2019

Տեղի է ունեցել «ՔՀԿ-ների հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով քննարկում

Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության կազմակերպություն- ների (ՔՀԿ) հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացում և քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն»-ի (ECNL, Հունգարիա) ծրագրի խորհրդատու, Լյուբեն Պանովը, ԹԻՀԿ «Առաջընթացի դիտարկում գործողության խրախուսում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև ավելի քան երեք տասնյակ առաջատար ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:


21.05.2019

Հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտները հնարավորություն ունեն իրականացնել սեփական ծրագրերը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացվող հակակոռուպցիոն դպրոցը մայիսի18-ին մոտեցավ իր ավարտին: Դասընթացին մասնակցել են 23 երիտասարդներ, որոնք դարձել են դպրոցի առաջին շրջանավարտները:


08.05.2019

Երեխաների սննդամթերքի անվտանգության վերաբերյալ քննարկում

Մայիսի 8-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից իրականացվող «Հանրային քաղաքականության օրակարգում ՀՀ-ում գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրների առաջնայնացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է աշխատանքային քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաև սննդամթերքի մատակարարների և խոհարարական արտադրանքի ծառայություն մատուցողների և պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։


27.04.2019

ԹԻՀԿ հակակոռուպցիոն դպրոցը

Ապրիլի 27-ին Քաղաքացու օրվա կապակացությամբ Հակակոռուպցիոն դպրոցի բացման ընթացքում հնչել են այս կարծիքները


27.04.2019

Տեղի է ունեցել հակակոռուպցիոն դպրոցի բացումը

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը,  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԹԻՀԿ կրթական ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը։


08.04.2019

2018թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացում

2019թ. ապրիլի 8-ին հանրային քննարկման ընթացքում ներկայացվել է 2018թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը:


08.04.2019

Ներկայացվել է «Պոլիտեա» նոր բառախաղը

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ապրիլի 5-ին իրականացրել է «Պոլիտեա»-ի նոր բառախաղի ներկայացումը։ Խաղը կոմերցիոն բնույթ չի կրում և գլխավոր նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքագիտական - քաղաքացիական գիտելիքները։ Միջոցառմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի երիտասարդներ, ովքեր փորձարկել են խաղն ու խմբերով մասնակցել մրցույթի։


14.03.2019

Քննարկվել են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ներդրման վերաբերյալ հարցեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի հրավիրված փորձագետներ Վալց Կալնինշը և Ռուսլան Ռյաբոշապկան։


04.03.2019

Հայաստանյան հակակոռուպցիոն փորձագիտական խմբի այցը Ուկրաինա

Հայաստանից մի խումբ հակակոռուպցիոն փորձագետներ, այդ թվում` ԹԻՀԿ ներկայացուցիչները  2019 թ. մարտի 4-7-ը փորձի փոխանակման այցով գտնվում են Ուկրաինայում։ Ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ հակակոռուպցիոն կառույցների, ՀԿ-ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այցի առաջին օրը հանդիպումներ են տեղի ունեցել Ուկրաինայի խորհրդարանի` Վերին Ռադայի հակակոռուպցիոն մշտական հանձնաժողովի, հանձնաժողովին կից հակակոռուպցիոն փորձագիտական խմբի, Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության ներկայացուցիչների հետ։