Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

10.10.2019

Պետական բյուջեն այսուհետև ավելի մատչելի կլինի քաղաքացու համար. քննարկում ՀԿ սեկտորի հետ

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը մասնակցել է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:


09.10.2019

Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ ուսուցողական տեսանյութերի սցենարների մշակման մրցույթի հրավեր

ԹԻՀԿ-ն հրավիրում է անհատներին / կազմակերպություն- ներին ներկայացնելու հայտեր՝ հակակոռուպցիոն կրթության սահմանված թեմաներով ուսուցողական տեսանյութերի սցենարներ մշակելու նպատակով։ Սցենարների մշակման ընթացքում ընտրված թեկնածուն/կազմակերպությունը պետք է համագործակցի կազմակերպության աշխատակազմի և գործընկերների հետ: Նախատեսված սցենարների ընդհանուր քանակը տասն է։


08.10.2019

Տեղի է ունեցել «Անվտանգության ոլորտի բյուջետային և ֆինանսական վերահսկողությունը» թեմայով սեմինար

Հոկտեմբերի 8-ին Զինված ուժերի նկատմամբ ժողովրդարավարական վերահսկողության ժնևյան կենտրոն կազմակերպության և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ ջանքերով անցկացվել է «Անվտանգության ոլորտի բյուջետային և ֆինանսական վերահսկողությունը» թեմայով սեմինար: Սեմինարին ներկա էին ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով ներկայացրել է կոռուպցիոն ռիսկերը պաշտպանության ոլորտում:


08.10.2019

Ներկայացվել են «ՔՀԿ չափիչ» հետազոտության արդյունքները

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հոկտեմբերի 3-ին ներկայացրել է քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի գնահատման նոր` «ՔՀԿ չափիչ» գործիքի միջոցով իրականացրած հետազոտության արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ավելի քան վեց տասնյակ ներկայացուցիչներ:


07.10.2019

RElection. Կուսակցությունը չի ցանկանում իշխանության գալ, ուրեմն դա կուսակցություն չէ․ Խաչիկ Հարությունյան

RElection նախագծի շրջանակում «Կուսակցություների մասին» օրենքի թեմայով հարցազրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանն անդրադարձել է կուսակցությունների պետական ֆինանսավորմանը, «Կուսակցությունների մասին» օրենքում կատարելիք փոփոխություններին, որպեսզի կուսակցությունը գործի առավել թափանցիկ և հաշվետվողական իր ֆինանսական մուտքերի ու ելքերի առումով, կուսակցության գործունեությունը դադարեցնելուն և այլ հարցերի:


07.10.2019

«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով քաղաքացիներից խլված գույքը պետք է վերադարձվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին. ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյան. lragir.am

lragir.am:  Երևանի կենտրոնի կառուցապատման ծրագրերն ընդունվել են փակ դռների հետևում մի քանի պաշտոնյաների կողմից գաղտնի համաձայնությունների արդյունքում՝ ակնհայտորեն ոչ հանուն պետության շահի: Սա պետության զավթման դասական դրսևորում է: Այս մասին Ազգային ժողովում անցկացվող «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Դեռևս 2012թ. ԹԻՀԿ-ը ներկայացրել է կարծիք Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման գործընթացի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ:


04.10.2019

Կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է նոր փուլ. ինչ ճակատագրի կարժանանա հակակոռուպցիոն չորրորդ ռազմավարությունը

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: Այդ կապակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ իր համար ավելի կարևոր է, որ դա կյանքի կոչվի։


02.10.2019

Առաջարկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» մասին ՀՀ օրենքի նախագիծ, որի վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ներկայացրել են հետևյալ նկատառումները․


30.09.2019

Այդ խմբակը անցնում է բոլոր սահմանները, ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի. Սոնա Այվազյան

Սեպտեմբերի 30-ին մի խումբ իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի աշխատակիցներին, որոնք տևական ժամանակ է՝ ճնշումների են ենթարկվում «ՎԵՏՕ» նախաձեռնության ներկայացուցիչների կողմից: Factor.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նախաձեռնության կողմից իրականացվող քայլերն անընդունելի է համարում:
 


27.09.2019

Ավելի նախընտրելի է ունենալ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ․ Ալեքսեյ Պետրոսյան

RElection ծրագրի շրջանակում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանն  անդրադարձել է Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումներին, մասնավորապես Ընտրական օրենսգրքի համապարփակ բարեփոխումների անհրաժեշտությանը, այդ թվում ընտրակարգի փոփոխությանը, քարոզարշավի ֆինանսավորմանը և վարչական ռեսուրսի չարաշահմանը և այլն` ներկայացնելով նաև այդ հարցերի շուրջ «Ականատես» դիտորդական նախաձեռնության առաջարկությունները և դիտորդական առաքելության ընթացքում վեր հանված հիմնախնդիրները, որոնք փոփոխությունների անհրաժեշտություն ունեն: Ալեքսեյ Պետրոսյանն առանձնակի կարևորել է պատասխանատվության ինստիտուտի զարգացման և  ընտրական մշակույթի բարելավման ուղղությամբ տարվելիք աշխատանքը: