Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

03.07.2020

Հրապարակվել է ԵԽ ՄՀԿ Հայաստան կատարած փաստահավաք այցելության զեկույցը

2019թ.-ի նոյեմբերի 27-ից 29 Հայաստան կատարած փաստահավաք այցելությունից հետո Եվրոպայի խորհրդի միջազգային կազմակերպությունների համաժողովը (ԵԽ ՄՀԿ) հրապարակել է զեկույց Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական մասնակցության վերաբերյալ։ Ի թիվս այլ աղբյուրների, զեկույցում նաև հղում է կատարվում Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (ECNL) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից պատրաստված «ՔՀԿ չափիչ» հետազոտությանը։


02.07.2020

Մեկնարկել են ԹԻՀԿ հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի դասընթացները

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հակակոռուպցիոն դպրոցի երկրորդ խմբի առցանց դասընթացների բացումը։ Հակակոռուպցիոն դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես են գալու տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, այդ թվում՝ հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ:


02.07.2020

Հանքարդյունաբերության ոլորտի հետաքննական նյութեր պատրաստելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում հրավիրում է լրագրողներին՝ ներկայացնելու ընդերքօգտագործման ոլորտում հետաքննական նյութերի պատրաստման առաջարկներ: Նյութերը կարող են լինել տարբեր ձևաչափի հոդվածներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն։ Խրախուսվում է մուլտիմեդիա նյութերի պատրաստումը։


02.07.2020

Հաղորդում հանցագործության մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը Երևան քաղաքի Ֆիրդուսի թաղամասի (33-րդ թաղամաս) նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի առնչությամբ։

 


01.07.2020

Մեկնարկել են համայնքային բյուջեների մոնիտորինգի զեկույցների վերաբերյալ հանրային քննարկումները

Հունիսի 29-ին և 30-ին Ստեփանավան և Ամասիա համայնքներում տեղի են ունեցել հանրային քննարկումներ «Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագրի շրջանակներում իրականացված համայնքների 2018-2019թթ․ բյուջեների մոնիտորինգի զեկույցի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակիչներ։  


30.06.2020

Հրապարակվել է COVID-19 համավարակի հաղթահարմանն առնչվող գնումների մոնիտորինգի առաջին տեղեկագիրը

Կարևորելով նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով կատարվող պետական գնումների թափանցիկությունը և հաշվետվողականությունը` 2020թ. ապրիլի սկզբին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նախաձեռնել է նշված նպատակով իրականացված գնումների մասնակի մոնիտորինգ, որի արդյունքների հիման վրա կազմվել է ամփոփ տեղեկագիր:


25.06.2020

Հայտարարություն ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում աջակցության վերաբերյալ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է ՀՀ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ՝ կոչ անելով օգտագործել հասարակությունում առկա ողջ ներուժը պայքարի արդյունավետության բարձրացման համար և իր աջակցությունն է հայտնում ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Սահմանադրության փոփոխությունների իրականացման գործում։ 

 


24.06.2020

Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգն ամբողջությամբ չի ներկայացնում աշխատանքային հարաբերությունների դաշտում առկա խնդիրները. Հայկ Մարտիրոսյան

Հունիսի 24-ին տեսակապի միջոցով տեղի է ունեցել քննարկում աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգի շուրջ։ «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել է նաև ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, որը ներկայացված հայեցակարգի շուրջ ներկայացրել է մի շարք դիտարկումներ։


23.06.2020

Հայտարարություն անցյալի խախտումներին անհապաղ քաղաքական գնահատական տալու և համակարգային փոփոխություններ իրականացնելու մասին

Քսան տարի շարունակ պետությունը բռնազավթած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և նրանց աջակիցները վերջին ամիսներին առավել մեծ ակտիվությամբ են համախմբում իրենց ուժերը և՛ ներքին, և՛ արտաքին բնագավառներում՝ միավորվելով լեգիտիմ, ժողովրդի կամքն արտահայտող ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանության դեմ։


22.06.2020

Հայտարարություն ՀՀ սահմանադրական դատարանի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ

Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններ, որոնցով նախատեսվում է սահմանափակել սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով, իսկ այդ ժամկետից երկար պաշտոնավարած դատավորներին ազատել պաշտոնից: Նախագծով նաև նախատեսվում է դադարեցնել Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում (բայց ոչ ՍԴ դատավորի):