Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

25.02.2020

Ներկայացվել են տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

Սույն թվականի փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտություն» ուսումնասիրության արդյունքների ներկայացումը։ Հետազոտությունը կատարվել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ) Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։


25.02.2020

Առաջարկ ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության նախագիծը, որն ընդհանուր առմամբ պետք է գնահատել դրական՝ հաշվի առնելով ներկայացված նախագծով ոստիկանության հաշվետվողականության, դրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված  կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկվող արդյունավետ լուծումները։ Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ՀՀ ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, հասարակության մոտ կստեղծեն ոստիկանի նոր դրական կերպար՝ նպաստելով ոստիկանության բարի համբավի ձևավորմանը։ Միաժամանակ հարկ ենք համարում ներկայացնել նախագծի վերաբերյալ առկա որոշ նկատառումներ․


24.02.2020

Ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը. 46 ՀԿ-ների հայտարարությունը

46 հասարակական կազմակերպություններ, այդ թվում`  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` որոշակի արձանագրումներ են արել:


21.02.2020

Ներկայացվել են ՀՀ բնակչության շրջանում կոռուպցիայի ընկալման հետազոտության արդյունքները

Սույն թվականի փետրվարի 21-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանը (ՀՌԿԿ-Հայաստան) ներկայացրել է 2019թ․ ՀՀ տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները։


20.02.2020

Հայաստանում կստեղծվի կոռուպցիոն հանցագործությունները քննող նոր գերատեսչություն

Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը: Օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ առաջարկություններ են ներկայացրել մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ԹԻՀԿ-ը։ Այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:


20.02.2020

Խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման և կատարելագործման անհրաժեշտությունը. Հայկ Մարտիրոսյան

Փետրվարի 20-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկում, որը «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքի առաջին միջոցառումն է: Հանրային քննարկման ընթացքում «Խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման և կատարելագործման անհրաժեշտությունը» թեմայով բանախոսել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:


18.02.2020

Կայացել է Հայաստանում արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկում

Փետրվարի 18-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկում։ Միջոցառումը կազմակերպվել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի, Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (IDEA) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։


14.02.2020

Փաշինյանից վախենում են, դա ևս զսպում է կոռուպցիոն ռիսկը. Վարուժան Հոկտանյան

«Փաստինֆո»-ի եթերում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ կա քաղաքական կամք, որ իրավիճակը փոխվի: Նա անդրադարձել է այն խնդիրներին, թե ինչու համակարգը դժբախտաբար չի փոխվում:  Սա մեծագուն ռիսկն է, որ այսպիսի համակարգի առկայությունը կարող է վերադարձնել համակարգային կոռուպցիան:


14.02.2020

Առաջարկ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․


13.02.2020

Սահմանադրական փոփոխության հանրաքվեի շուրջ հանրային քննարկում «Հոդված 3» ակումբում

«Հոդված 3» ակումբում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով, որի բանախոսներից էր գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որն անդրադարձել է այսօրվա իրավիճակին, առաջացած լարվածությանը և ելքին: Սոնա Այվազյանի դիտարկմամբ` տարիներ շարունակ Հայաստանում ընտրությունների արդյունքները կեղծվել են օրվա իշխանության կողմից: Քաղաքացիների ձայները գողացվել են: Դա իրականացվել է հանցագործ խմբի կողմից, և այդ հանցագործությունը ավարտին հասցնող կառույցը եղել է Սահմանադրական դատարանը: