Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

14.02.2020

Առաջարկ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․


13.02.2020

Սահմանադրական փոփոխության հանրաքվեի շուրջ հանրային քննարկում «Հոդված 3» ակումբում

«Հոդված 3» ակումբում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով, որի բանախոսներից էր գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որն անդրադարձել է այսօրվա իրավիճակին, առաջացած լարվածությանը և ելքին: Սոնա Այվազյանի դիտարկմամբ` տարիներ շարունակ Հայաստանում ընտրությունների արդյունքները կեղծվել են օրվա իշխանության կողմից: Քաղաքացիների ձայները գողացվել են: Դա իրականացվել է հանցագործ խմբի կողմից, և այդ հանցագործությունը ավարտին հասցնող կառույցը եղել է Սահմանադրական դատարանը:


12.02.2020

ԹԻՀԿ-ն ներկայացրել է «Կոռուպցիան պաշտպանության ոլորտում» թեման ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսական կազմի համար

2020 թ․ փետրվարի 11-ին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և հետազոտող-ծրագրի մասնագետ Միքայել Ավետիսյանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսական կազմի համար անցկացվող մեթոդական դասընթացին և բանախոսել են «Կոռուպցիան պաշտպանության ոլորտում» թեմայով։


10.02.2020

Ամփոփվել է «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն» կամավորական ծրագրի առաջին փուլը

Կարևորելով երիտասարդների դերը կոռուպցիայի դեմ պայքարում` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում 2019թ․ նոյեմբերի 12-ից 2020թ․ հունվարի 10-ը  կազմակերպել է  «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն» թեմայով երկամսյա կամավորական ծրագիր, որի նպատակն էր հանրային կառավարման ոլորտի, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման վերաբերյալ երիտասարդներին գիտելիքներ և գործիքակազմ տրամադրել: Ծրագրի դասընթացավարն էր Հայկ Մալխասյանը, ով ունի Հայ-ռուսական և Հայաստանի ամերիկյան համալսարաններոմ դասավանդման հարուստ փորձ։


06.02.2020

ԹԻՀԿ ներկայացուցիչները դասընթացներ են վարել «Հոդված 3» ակումբի կազմակերպած հակակոռուպցիոն ճամբարում

Փետրվարի 1-ից 5-ը «Հոդված 3» ակումբն Աղվերանում Երևանի և ՀՀ մարզերի 18-26 տարեկան ուսանողների համար կազմակերպել էր հակակոռուպցիոն կրթական ճամբար: Կրթական նախաձեռնությանը որպես դասընթացավարներ մասնակցել են ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Խաչիկ Հարությունյանը և ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։


05.02.2020

ՀՀ արդարադատության նախարարության 2019թ. կատարողականի և 2020թ. պետական բյուջեի արդյունքների ներկայացումը «Մեդիա կենտրոնում»

Փետրվարի 5-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և հանրային ֆինանսների գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարության 2019թ․ առաջին 9 ամիսների կատարողականի և 2020թ․ պետական բյուջերի արդյունքային ցուցանիշների վերլուծության արդյունքները։


03.02.2020

Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթ: Մանրամասները` ստորև


31.01.2020

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Գերմանիայի ներկայացուցչությունը ողջունում է Կարին Շտրենցի և Էդուարդ Լինտների դեմ գործի հարուցումը

Ֆրանկֆուրտի դատախազությունը գործ է հարուցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցի և նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների դեմ: Ավելի վաղ՝ 2019թ․-ի մարտին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության գերմանական ներկայացուցչությունը՝ «Թրանսփարենսի Դոյչլանդը», առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում էր ներկայացրել ընդդեմ գերմանական Բունդեսթագի ներկա և նախկին մի քանի անդամների՝ կապված «ադրբեջանական լվացքատան» սկանդալային գործի հետ։ 2019թ․-ի մայիսին Ռոստոկ քաղաքի դատախազը որոշում էր կայացրել վարույթ չսկսելու մասին։  


27.01.2020

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» փորձագետն արձագանքել է Հրանտ Բագրատյանին

Արձագանքելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է. «Եթե պարոն Բագրատյանը ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությանը ծանոթանար, կտեսներ, որ մեր միջազգային կազմակերպությունը՝ բեռլինյան գրասենյակը, որը հաշվարկում է այդ համաթիվը, ելնելով գիտական էթիկայի և անկողմնակալության սկզբունքներից, երբեք իր որևէ երկրի մասնաճյուղի ներկայացուցիչներից տեղեկություններ չի վերցնում, որ հետո չասի, որ սխալ է, մենք ուռճացնում ենք կամ հակառակը, ինչպես պարոն Բագրատյանն է գրում՝ թաքցնում ենք»:


24.01.2020

2003-ից հետո առաջին անգամ Հայաստանը հայտնվում է «ուշադրության արժանի» երկրների շարքում․ այսպիսի աճ չենք ունեցել

Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվով, այն 42 է։ Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային կազմակերպության՝ 180 երկրի շարքում Հայաստանը 77-րդ տեղում է: Ինչի՞ հաշվին է մեր երկիրն առաջադիմել, ի՞նչն է ազդել նման տեղաշարժի վրա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ: Նրա խոսքով՝ 2003-ից հետո առաջին անգամ Հայաստանը հայտնվում է «ուշադրության արժանի» երկրների շարքում․ այսպիսի աճ չենք ունեցել: