Նորություններ
|
27.01.2021
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոնը նամակ է հղել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միզոյանին և ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված Ազգային Ժողովի նիստում ՀՀ, Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թով2021 թվականի հունվարի 22-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված Ազգային Ժողովի նիստում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների կողմից հնչեցված ելույթների և հարցադրումների ժամանակ, Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ, հղում կատարելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության ստուգման եզրակացությանը, ներկայացրել է տեղեկություններ՝ վերագրելով դրանք հանձնաժողովին։ |
|
27.01.2021
Պետք է վստահ լինենք, որ հակակոռուպցիոն համակարգի այլ ինստիտուցիոնալ տարրերը նույնպես մաքուր են և քաղաքական պատվեր չեն կատարում․ ՀոկտանյանԹրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին։ |
|
19.01.2021
Կձևավորվի Գործունյա ԱԺ Էթիկայի հանձնաժողովՕրենսդրական կարգավորումները մշակվել են՝ քննարկելով նաեւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից պատրաստած «Խորհրդարանական բարեվարքություն» և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների բարեվարքությանն առընչվող օրենսդրության քարտեզագրում» զեկույցներում ներառված առաջարկությունները: |
|
18.01.2021
Բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մշակութային իրավունքների գծով հատուկ զեկուցողինԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Հայաստանի Հելսինկյան ասամբլեա - Վանաձոր» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության կենտրոնի հետ համատեղ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մշակութային իրավունքների գծով հատուկ զեկուցողին կապիտուլյացիայի արդյունքում հազարավոր պատմական վայրեր և նմուշներ հայկական մշակութային ժառանգությունից վերացնելու վերաբերյալ։ Հայերի պատմությունն ու հետքերը տարածաշրջանից ջնջելու փորձերը եղել են Ադրբեջանի կողմից որդեգրված էթնիկ զտման քաղաքականության հիմնական նպատակներից մեկը: Ադրբեջանի նպատակն է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, այն վանդալիզմի ենթարկելը և / կամ այն յուրացնելը կամ տարածաշրջանի այլ ժողովրդներին վերագրելը: |
|
18.01.2021
Չկոռումպացված դատական համակարգ ունենալու համար, ժամանակին պետք էր վեթինգ իրականացնել. Հոկտանյան«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը |
|
18.01.2021
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ադրբեջանի հսկողությունից վերադարձը դյուրացնելու նպատակով անմիջապես գործողություն ձեռնարկելու կոչ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարինՄենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, հայցում ենք ակտիվորեն զբաղվել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հիմնական իրավունքների պաշտպանությամբ, հորդորել ադրբեջանական իշխանություններին դադարեցնել նրանց կյանքն ու բարեկեցությունը անմիջական ռիսկի տակ դնող ցանկացած գործողություն, և անհապաղ հայրենիք վերադարձնել 2020 թ.-ի զինված հակամարտության համատեքստում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
|
|
15.01.2021
Ապահովել ընկերությունների սեփականատերերի թափանցիկությունը՝ հանուն համընդհանուր շահի2020 թվականին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը մարդու իրավունքներով, աղքատության և բիզնեսի օրինավորության հարցերով զբաղվող մի խումբ առաջատար տնտեսագետներ, արհմիություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ ձևակերպել են հանրային ուղերձ՝ վերջ դնելու անանուն ընկերությունների չարաշահմանը: |
|
15.01.2021
Հոկտանյան․ Կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարիՀակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծն արժանացել է Ազգային ժողովի հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Ըստ ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանի նման մասնագիտացված մարմնի ստեղծման նպատակն է նոր թալանի բացառումը։ |
|
12.01.2021
Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ: |
|
09.01.2021
Հայտարարություն․ ՀՀ Կառավարությունից պահանջում ենք առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում- Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, - Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունը, - ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը, - հանրային վստահության վերականագնման, քաղաքական տարբեր ուժերի կողմից իրադարձությունների զարգացման, իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ շահարկումների ու տարածվող ապատեղեկատվության զոհը չդառնալու անհրաժեշտությունը՝ մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք.
|