Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

07.07.2017

Վարչական ռեսուրսի կիրառում՝ նաև քվեարկության օրը. ԹԻՀԿ ամփոփումը

a1plus.am-ն անդրադարձել է ս.թ. հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խոսել է նաև քվեարկության օրը տեղի ունեցած վարչական ռեսուրսի կիրառման մասին` ներկայացնելով Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ ԹԻՀԿ իրականացված «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագրի արդյունքները:


07.07.2017

«2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագրի արդյունքների ներկայացում

Ս.թ. հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը  ներկայացրել է 2017թ. խորհրդարանական ընտրություններին «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագրի հիմնական բացահայտումներն ու առաջարկությունները: Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության hիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:


[hy]
27.06.2017

ԹԻՀԿ ստացած դրամաշնորհները 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում դիտորդական առաքելություն իրականացնելու համար

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի համար ֆինանսավորում ստացել է մի քանի աղբյուրներից։ Մասնավորապես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դրամաշնորհ է ստացել Ժողովրդավարության ազգային հիմնադրամից (ԺԱԴ), Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատնից և Թուֆենկյան հիմնադրամից:


20.06.2017

Հայաստան-ԵՄ հարաբերություններ. սպասելիքներին և հեռանկար

Ազատություն TV-ի հետ զրույցում քաղաքագետ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, սպասելիքներին և հեռանկարին: Ընտրական գործընթացում, երբ ԵՄ-ն Հայաստանին աջակցություն էր ցույց տալիս` 7 մլն. եվրո ներդրում կատարելով, ակնկալում էր, որ ընտրութունները որոշակի չափով ազատ և արդար կլինեն: Բայց կատարված ներդրումները չհամապատասխանեցին ակնկալիքներին` իշխանությունները ճնշումներ գործադրեցին ընտրողների վրա, վարչական ռեսուրս կիրառեցին:


15.06.2017

«Սվիտալսկու ելույթը մեսիջ կլինի Եվրոպային, թե որ ուղղությամբ աշխատի ՀՀ-ի հետ»

Ըստ Գրիգորյանի` ԵՄ աջակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանում ոչ միայն ընտրական, այլ նաև ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում: Դեսպան Սվիտալսկին իր ելույթով ժողովրդավարական գործընթացների հանդեպ մտահոգություն է արտահայտել: Ուստի, պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ խնդիրները լուծվեն:  


15.06.2017

ԹԻՀԿ-ը մասնակցել է «Ընտրական զարգացումները Հայաստանում» համաժողովին

Ս.թ. հունիսի 15-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղած դասերը և հետագա քայլերը» խորագրով համաժողովին և ելույթ է ունեցել ԱԺ ընտրությունները Հայաստանում` նոր ընտրական օրենսգրքի կիրառմամբ նիստի ընթացքում:


19.09.2016

Քննարկում-ասուլիս «Թեկնածուի ու դիտորդների արձագանքը ՏԻՄ ընտրություններին» թեմայով

Ս.թ. սեպտեմբերի 19-ին «Հոդված 3» ակումբում տեղի է ունեցել քննարկում-ասուլիս «Թեկնածուի ու դիտորդների արձագանքը ՏԻՄ ընտրություններին» թեմայով, որի բանախոսներն էին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանն ու Գառնու համայնքապետի թեկնածու Արուսյակ Այվազյանը:


18.09.2016

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ահազանգում է

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ահազանգում է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն որդեգրել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ՝ հրաժարվելով ընդունել առձեռն ներկայացված դիմում-բողոքները՝ առաջարկելով դրանք գցել ԿԸՀ արկղը, որի դեպքում դիմումների ընդունման փաստի արձանագրում տեղի չի ունենում:


18.09.2016

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը ԿԸՀ-ին

Արձագանքելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացրած դիմումների ստացման վերաբերյալ ԿԸՀ հայտարարությանը՝ հարկ ենք համարում շեշտել, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունն ամբողջությամբ պետք է միտված լինի իրավունքների արդյունավետ իրացմանը՝ կիրառելով դյուրացված մեխանիզմներ: Մինչդեռ, ԿԸՀ-ն գործնականում ստեղծել է ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացը բարդացնելուն միտված անհարկի խոչընդոտներ և խնդիրներ:


15.01.2016

Պարզվել է 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը

Newsbook.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը: