Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

01.04.2020

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ականատես» դիտորդական առաքելության նախնական տեղեկանքը

 

«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում։ Գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։


29.03.2020

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը

«Ականատես» դիտորդական առաքելությունը որոշել է վերանայել 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր պլանները՝ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը։

COVID-19-ի տարածման միտումներն աշխարհում, ինտենսիվորեն աճող տեմպերը Հայաստանում, վարակի քողարկված ու անկանխատեսելի դրսևորումները, այդ թվում՝ նաև նախնական ախտորոշումը մի խումբ դիտորդների շրջանում, որոշների մեկուսացումը և այլոց հրաժարումը՝ ստիպում են «Ականատես» առաքելությանը վերակազմակերպել իր աշխատանքները և Հայաստանից դիտորդներ չուղարկել Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու ընտրական գործընթացներում մարդկային խոշոր խմբերի շփումներով ու ինտենսիվ հոսքերով պայմանավորված ռիսկերը և կանխելու դրանց հնարավոր հետևանքները Արցախի, հետևաբար՝ նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի համար։


27.03.2020

«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում ցանկալի կլիներ, որ Արցախի ընտրությունները հետաձգվեին». Դիտորդական խմբի ներկայացուցիչ

Ցանկալի կլիներ, եթե Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի ու խորհրդարանի ընտրությունները հետաձգվեին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը Հայաստանում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որը «Ականատես» դիտորդական խմբի կազմում է։ «Ականատեսը» դիտորդական առաքելություն պետք է իրականացնի Արցախի ընտրություններում, բայց, ինչպես Սոնա Այվազյանն է ասում, այս իրավիճակում դիտորդների մի մասն արդեն հրաժարվել է աշխատանքից։


27.03.2020

Հայաստանից Արցախ մեկնող դիտորդները վերապահումներ ունեն ընտրությունների հետ կապված

Մարտի 31-ին Արցախում  սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն  նաև ՀՀ դիտորդական առաքելություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ դիտորդներն Արցախ մեկնելուց առաջ պետք է թեստավորվեն կորոնավիրուսի արագ թեստերով: Դիտորդական առաքելություն են իրականացնելու «Իրազեկ քաղաքացիների միավորում»  և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ները: ՍիվիլՆեթը զրուցել է նրանց հետ՝ պարզելու ինչպես է անցկացվել թեստավորման գործընթացը, և արդյոք դիտորդական խմբերը կգնան Արցախ: 


24.03.2020

Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ տեղեկանք

Սույն տեղեկանքում ներառված են «Ականատես» դիտորդական առաքելության 2020թ. փետրվարի 4-ից մինչև մարտի 22-ն ընկած ժամանակահատվածի դիտարկումները և առաջարկությունները։ Դիտարկման ժամանակահատվածում կատարվել է՝

  • 55 այցելություն տարածքային ընտրական հանձնաժողովներ,
  • 200-ից ավելի այցելություն նախագահի թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական շտաբներ,
  • 106 համայնքներում իրավիճակի դիտարկում, այդ թվում՝ դրանցում կուսակցական ազդեցությունների և իրականացվող ծրագրերի հստակեցում.
  • 103 նախընտրական միջոցառման դիտարկում,
  • տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թվով 14 դասընթացի դիտարկում։

 


21.03.2020

Հայտարարություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին ուղղված սպառնալիքի մասին

2020թ. մարտի 20-ին, առավոտյան ժամը 10։29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն տվող 094-04-22-68 հեռախոսահամարին զանգ է ստացվել +79102119294 հեռախոսահամարից։ Տղամարդը, որը զանգահարել է գրասենյակի հեռախոսահամարին, զանգին պատասխանող իրավաբանից համոզվել է, որ ՀՔԱՎ է զանգել, ապա հայերենով ու հայհոյախառն սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցին, եթե վերջինս շարունակի քննադատաբար արտահայտվել Վ.Պուտինի մասին։


12.03.2020

Ընտրված ԱԺ-ի կողմից նախորդ ռեժիմի վերաբերյալ քաղաքական գնահատականի ընդունումը բավարար կլինի, որպեսզի ճանաչվի պետության զավթումը․ Սոնա Այվազյան

Հեղափոխությունից հետո առանձին քաղաքական ու հասարակական գործիչներ, ինչպես նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ բարձրաձայնել են անցյալին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Մի քանի իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոնց թվում էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, պահանջում էին գնահատական տալ, իրենց բնութագրմամբ, պետության զավթմանը։ Սակայն այս առաջարկները արձագանք չունեցան։


11.03.2020

Կառավարության հակակոռուպցիոն ծրագրերը բավականին հավակնոտ են․ Սոնա Այվազյան

Մարտի 11-ին տեղի է ունեցել «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նա մասնավորապես նշել է. «Մենք վաղուցվանից փորձում էինք բովանդակային առումով որոշակի ներդրում ունենալ ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգային հարցերում, սակայն երկար ժամանակ, սկզբում Ասոցացման համաձայնագրի, այնուհետև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի տեքստերը փակ փաստաթղթեր էին, և մեզ չէր հաջողվում բովանդակությանը ծանոթանալ, որպեսզի կարողանայինք ավելի կոնստրուկտիվ լինել ու զգալի փոփոխությունների հանգեցնել»։


06.03.2020

Բարձր պարգևավճարներ՝ նաև բժիշկներին և ուսուցիչներին․ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ

Հայաստանի ղեկավարության  նախաձեռնած քաղաքական ազատականացումը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ավելացել է մրցակցությունը, ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը։ Նման գնահատական է տվել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր «Ազատությունն աշխարհում  2020թ.» գլոբալ զեկուցում: Գնահատականը վերաբերում է 2019-ի ՏԻՄ ընտրություններին։ Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուրի հյուրասրահում» ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չափազանց կարևոր է համարում, որ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն Արցախում նույնպես անցնեն ազատ և արդար, մրցակցային պայմաններում։


05.03.2020

Տեղի է ունեցել «Հանրային բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» փորձագիտական հանրույթի առաջին հանդիպումը

Սույն թվականի մարտի 4-5-ին տեղի է ունեցել «Հանրային բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» փորձագիտական հանրույթի առաջին հանդիպումը, որի նպատակն է հանդես գալ որպես ազգային բարեվարքության և կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության ռազմավարական տեղայնացման և Հայաստանի տեղական իշխանությունների կողմից դրանց կիրառման առանցքային խումբ։ Փորձագիտական հանրույթի առաջին հանդիպման ընթացքում ձևավորվել են 4 թեմատիկ խմբեր, որոնք փորձագետների օգնությամբ քննարկել և մշակել են անհրաժեշտ թեմատիկ գործիքներ։ Հանդիպման մասնակիցների թվում է եղել ԹԻՀԿ փորձագետ Արմեն Խուդավերդյանը, որն օժանդակել է «Հանրային բարեվարքություն» աշխատանքային խմբի աշխատանքներին և հանդես է եկել ելույթով, մասնավորապես ներկայացնելով «Բարեվարքության համակարգի կառուցումը տեղական ինքնակառավարման մարմիններում» թեմայով զեկույցը: