Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

06.02.2020

ԹԻՀԿ ներկայացուցիչները դասընթացներ են վարել «Հոդված 3» ակումբի կազմակերպած հակակոռուպցիոն ճամբարում

Փետրվարի 1-ից 5-ը «Հոդված 3» ակումբն Աղվերանում Երևանի և ՀՀ մարզերի 18-26 տարեկան ուսանողների համար կազմակերպել էր հակակոռուպցիոն կրթական ճամբար: Կրթական նախաձեռնությանը որպես դասընթացավարներ մասնակցել են ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Խաչիկ Հարությունյանը և ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։


05.02.2020

ՀՀ արդարադատության նախարարության 2019թ. կատարողականի և 2020թ. պետական բյուջեի արդյունքների ներկայացումը «Մեդիա կենտրոնում»

Փետրվարի 5-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և հանրային ֆինանսների գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարության 2019թ․ առաջին 9 ամիսների կատարողականի և 2020թ․ պետական բյուջերի արդյունքային ցուցանիշների վերլուծության արդյունքները։


03.02.2020

Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթ: Մանրամասները` ստորև


31.01.2020

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Գերմանիայի ներկայացուցչությունը ողջունում է Կարին Շտրենցի և Էդուարդ Լինտների դեմ գործի հարուցումը

Ֆրանկֆուրտի դատախազությունը գործ է հարուցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցի և նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների դեմ: Ավելի վաղ՝ 2019թ․-ի մարտին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության գերմանական ներկայացուցչությունը՝ «Թրանսփարենսի Դոյչլանդը», առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում էր ներկայացրել ընդդեմ գերմանական Բունդեսթագի ներկա և նախկին մի քանի անդամների՝ կապված «ադրբեջանական լվացքատան» սկանդալային գործի հետ։ 2019թ․-ի մայիսին Ռոստոկ քաղաքի դատախազը որոշում էր կայացրել վարույթ չսկսելու մասին։  


27.01.2020

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» փորձագետն արձագանքել է Հրանտ Բագրատյանին

Արձագանքելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է. «Եթե պարոն Բագրատյանը ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությանը ծանոթանար, կտեսներ, որ մեր միջազգային կազմակերպությունը՝ բեռլինյան գրասենյակը, որը հաշվարկում է այդ համաթիվը, ելնելով գիտական էթիկայի և անկողմնակալության սկզբունքներից, երբեք իր որևէ երկրի մասնաճյուղի ներկայացուցիչներից տեղեկություններ չի վերցնում, որ հետո չասի, որ սխալ է, մենք ուռճացնում ենք կամ հակառակը, ինչպես պարոն Բագրատյանն է գրում՝ թաքցնում ենք»:


24.01.2020

2003-ից հետո առաջին անգամ Հայաստանը հայտնվում է «ուշադրության արժանի» երկրների շարքում․ այսպիսի աճ չենք ունեցել

Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվով, այն 42 է։ Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային կազմակերպության՝ 180 երկրի շարքում Հայաստանը 77-րդ տեղում է: Ինչի՞ հաշվին է մեր երկիրն առաջադիմել, ի՞նչն է ազդել նման տեղաշարժի վրա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ: Նրա խոսքով՝ 2003-ից հետո առաջին անգամ Հայաստանը հայտնվում է «ուշադրության արժանի» երկրների շարքում․ այսպիսի աճ չենք ունեցել:


24.01.2020

ԹԻՀԿ ներկայացուցիչները մասնակցել են «Հակակոռուպցիոն ակադեմիական ծրագիր. մոդել տարածաշրջանի համար» թեմայով կոնֆերանսին

Հունվարի 23-24-ը Կիևում տեղի է ունեցել տարածաշրջանային կոնֆերանս «Հակակոռուպցիոն ակադեմիական ​​ծրագիր. մոդել տարածաշրջանի համար» թեմայով: Այն կազմակերպվել է Հակակոռուպցիոն հետազոտությունների և կրթության կենտրոնի կողմից` Բաց հասարակության հիմնադրամների և Վերածննդի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:


24.01.2020

Պետական գնումների մշտադիտարկման (մոնիտորինգի) ծառայությունների մատուցման մրցույթի հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ անցկացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գնումների ոլորտի ուսումնասիրություն/մոնիտորինգ, ամփոփել տվյալները զեկույցում, ներկայացնել զեկույց մեկ անձից գնման ընթացակարգով գնումների գործընթաց կազմակերպելու թույլտվությունների տրամադրման և դրանց հիմնավորումների, ինչպես նաև երկու և պակաս մասնակից ունեցած մրցակցային եղանակով կազմակերպված առնվազն հարյուր ամենախոշոր ընթացակարգերի և դրանց արդյունքում կնքված պայմանագրերի մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնելու նպատակով:


23.01.2020

Առաջին անգամ 17 տարվա մեջ Հայաստանը գրանցեց ԿԸՀ արժեքի զգալի բարելավում

Հունվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով, որի ընթացքում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության ԿԸՀ ամենամյա զեկույցի, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների արդյունքները, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային վերլուծությունը, պատասխանել է լրագրողների հարցերին:


23.01.2020

Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ցույց է տալիս հակակոռուպցիոն ջանքերի լճացում G7 երկրներում

Վերլուծությունը ցույց է տալիս, որ կոռուպցիան ավելի է տարածված այն երկրներում, որտեղ դրամն ազդում է քաղաքական իշխանության վրա

Բեռլին, 23 հունվարի, 2020 թ. – Համաձայն Կոռուպցիայի ընկալման (ԿԸՀ) 2019 թ. համաթվի, որն այսօր հրապարակվեց Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից, աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդում, ներառյալ՝ առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրները, հակակոռուպցիոն ջանքերի առումով գրանցվել է լճացում կամ նահանջ: