Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

29.10.2019

«Տնտեսական հեղափոխության թափը ես անձամբ չեմ զգացել». Վարուժան Հոկտանյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բյուջե 2020-ի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում», ասել է, որ տնտեսական հեղափոխության էֆեկտն արտահայտվում է կենսամակարդակի աճով։ Հետրաբար, այն պետական պաշտոնյաները, որոնց  աշխատավարձը բարձրացվում է, կզգան այդ բարելավումը, իսկ ում աշխատավարձը չի բարձրանում, արդարացիորեն հարց կտան, թե ինչով է արտահայտվել տնտեսական հեղափոխությունը:


29.10.2019

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում. զեկույցի ներկայացում

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «ՀՀ պետության հոգածության ներքո գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրները» թեմայով զեկույցի շնորհանդես: Զեկույցի հիմքում ընկած է պետության հոգածության ներքո Հայաստանում գործող երեխաների խնամքի և պաշտպանության 16 հաստատություններում կատարված ուսումնասիրությունը: Ուսումնասիրությունն իրականացվել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից` ՀՀ Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ պարզելու սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրները։


29.10.2019

Անանուն ընկերությունները, որոնց մեծ մասը նաև օֆշորներում են գրանցված, վտանգ են ներկայացնում․ Այվազյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման հիմնական մեխանիզմը իրավաբանական անձանց գրացման պետական ռեգիստրին կից տվյալների բազայի ստեղծումն է, որտեղ, նրա խոսքով, պետք է տվյալներ ներառվեն ինչպես իրական սեփականատերերի, այնպես էլ փոխկապակցված անձանց, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, միջանկյալ ընկերությունների մասին։


28.10.2019

«Անցումային արդարադատություն, կոռուպցիա և պետության զավթում. դասեր Հայաստանի համար» խորագրով հանրային քննարկում

Հոկտեմբերի 28-ին Երևանում մեկնարկել է «Անցումային արդարադատություն, կոռուպցիա և պետության զավթում. դասեր Հայաստանի համար» խորագրով հանրային քննարկումը, որը կազմակերպել են «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը» (ICTJ) և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը։ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը բանախոսել է «Ինչպե՞ս է կոռուպցիան դրսևորվել վերջին 10 տարում» թեմայով:


28.10.2019

Կոռուպցիոն բուրգեր Հայաստանում այսօր չկան․ Վարուժան Հոկտանյան

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է. «Ես փաստեր չունեմ ասելու, որ կոռուպցիան հիմա համակարգային բնույթ ունի: Առաջին հերթին, չեմ տեսնում այն կոռուպցիոն բուրգերը, շղթաները, որոնք կային նախկինում, երբ անենաներքևից «налог» հավաքելով գնում-հասնում էին ամենավերևները` ստիպելով ամենաներքևներին ներքաշվել կոռուպցիայի մեջ: Չի նշանակում, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է, բայց կա քաղաքական կամք այդ հարցը լուծելու»:


25.10.2019

Իշխանությունը նահանջո՞ւմ է հաշվետու կառավարման խոստումից. կարծիքներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor-ի հետ զրույցում նշում է, որ հեղափոխական կառավարությունը առաջնորդվում է նախկինների գործելաոճով: «Դա միանշանակ արատավոր պրակտիկա է։ Ավելի է խորացնում այդ մշակույթը, որ մենք կարող ենք այսպես անել, և դրա համար մենք իշխանությունից չենք զրկվի։ Բերվում է այն հանգամանքը, որ դժվար թե ժողովուրդը քվեարկի նախկինների օգտին, երրորդ ուժ չկա և դրանից ելնելով՝ այն համոզմունքն է, որ ինչ անեն միևնույնն է, չի ազդի իրենց իշխանության մնալու վրա»,- ասում է Հոկտանյանը։


25.10.2019

Առաջարկություններ ՀՀ գործարար միջավայրի բարելավման ռազմավարության նախագծի վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․


25.10.2019

Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը

ՀՀ արդարադատության նախարարությունը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համատեղ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի շուրջ ոլորտային քննարկումները:


24.10.2019

«Կոռուպցիոն դրսևորումները և կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում. կա՞ արդյոք համակարգային մոտեցում» թեմայով մամուլի ասուլիս

Հոկտեմբերի 24-ին  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Բլից Ինֆո» մամուլի ակումբի հյուրն էր: Նա ներկայացրել է կոռուպցիոն դրսևորումները և կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում:


22.10.2019

Գործող իշխանությունը կրկնում է նախկիններին բնորոշ ոչ թափանցիկ գործելաոճը. Վարուժան Հոկտանյան

«Ես խնդիր եմ տեսնում` կապված ոչ թե կոռուպցիոն ռիսկերի, այլ այն հանգամանքի հետ, որ կառավարությունը չի ուզում թափանցիկ աշխատել և այն գործողությունները, որոնք իրենց կարծիքով լավ արձագանք չեն ստանա, չեն հանրայնացվում», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով կրկնապատկվել են նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը: