Նորություններ
|
26.11.2020
Հրատապ և անհրաժեշտ քայլեր․ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ հայտարարությունը44-օրյա պատերազմը և դրանում մեր պարտությունը՝ որպես խոր ճգնաժամ, բազմաթիվ մարտահրավերներ ստեղծեց մեր ազգի և պետության համար. Հայաստանի և Արցախի ժողովրդի և պետության անվտանգությունից և ապահովությունից մինչև արդարադատություն, մարդու իրավունքներ, մարդասիրական և վստահության խնդիրներ: Թեպետ անկոտրում ենք՝ դրանք հաղթահարելու և առաջ շարժվելու հարցում, միաժամանակ գիտակցում ենք, որ այդ նպատակին հասնելու համար մեր միջոցները սահմանափակ են, բայցև վատնելու իրավունք և ժամանակ չունենք: |
|
12.11.2020
Հայտարարություն ՔՀԿ-ների կողմիցՍիրելի հայրենակիցներ, Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։ |
|
02.11.2020
ԷԿՈՑԻԴԻ ՎՏԱՆԳ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄՀարգելի՛ գործընկեր, Հավանաբար տեղյակ եք սեպտեմբերի 27-ից ցայսօր շարունակվող Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սանձազերծված պատերազմի մասին, որի հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ձեռք բերված 4 պայմանավորվածությունները խախտվել են։ |
|
30.10.2020
ՆԱՏՕ-ին ուղղված նամակ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից2020թ․ հոկտեմբերի 14-ին մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել էին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի Բրյուսելում Կովկասի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլինին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին եւ Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին՝ կանխելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրացմանն ուղղված գործողությունները:
|
|
21.10.2020
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ)Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ: |
|
15.10.2020
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՄենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները և անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված: |
|
14.10.2020
Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմումԴիմումը ուղարկվել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի (Բրյուսել) Կովկասի պատասխանատուԴեսպինա Աֆենտուլին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին և Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին։
|
|
09.10.2020
Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու առնչությամբՄեկ տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում՝ ԹԻՀԿ-ը, և անհատ փորձագետներ դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ մարդու իրավունքերի խախտումների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար որպես միջոց վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբին՝ ներկայացնելով բողոք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում ահաբեկիչ վարձկանների ներգրավման առնչությամբ:
|
|
06.10.2020
Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի կողմից COVID-19 համավարակի պայմաններում պատերազմ սանձազերծելու առնչությամբՄի խումբ կազմակերպություններ, այդ թվում՝ ԹԻՀԿ-ն, դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով բողոք ընդդեմ Ադրբեջանի՝ COVID-19 համավարակի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու և մարդկանց առողջությունը վտանգելու առնչությամբ: |
|
01.10.2020
Հայաստանի քաղաքացիական հասարակության կոչն ուղղված միջազգային հանրությանը՝ կանգնեցնելու պատերազմը Արցախում և ՀայաստանումԱվելի քան 200 հասարակական կազմակերպություններ և անհատներ միացել են միջազգային հանրությանը հասցեագրված խնդրագրին՝ պահանջելով ձեռնարկել անհապաղ միջոցներ կանգնեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և կանխելու մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները: |