Նորություններ
|
05.06.2007
Վանաձորյան հանդիպումը նպաստեց կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացինՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի շրջանակներում ընթացող հինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորում հունիսի 5-ին: 2006թ. Հայաստանում կոռուպցիայի ընկալման վերաբերյալ տեղեկացվածության և իրազեկման բարձրացման միջոցով` հրավիրված բանախոս, ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը կոռուպցիան դիմագրավելու և այն սանձելու մարտահրավերների վերաբերյալ երկխոսություն ծավալեց քաղաքացիական հասարակության 40 անդամների, այդ թվում` համալսարանի ուսանողության, դասախոսական կազմի, ՀԿ համայնքի և տեղական լրատվամիջոցների հետ: |
|
01.06.2007
Սահմանադրական դատարանում օգտագործվում են «ՏԶԿ/ԹԻ Հայաստան»-ի մոնիտորինգի արդյունքներըՍ.թ. հունիսի 1-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սկսեց քննել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած դիմումները: Երեք կուսակցություն` «Հանրապետություն»-ը, «Նոր ժամանակներ»-ն ու «Օրինաց երկիր»-ը և մեկ` «Իմպիչմենտ» դաշինքը դիմել են սահմանադրական դատարան ընդդեմ ընտրություններում տեղ գտած բազմաթիվ օրինախախտումների: Ի թիվս դատական նիստում լսվելիք այլ փաստարկների, «Հանրապետություն» կուսակցությունն ու «Իմպիչմենտ» դաշինքը ներկայացրել են «ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ-ի նախընտրական մոնիտորինգի նախնական արդյունքները: |
|
31.05.2007
Ներկայացվել են նախընտրական քարոզչության մոնիտորինգի նախնական արդյունքներըՄամուլի հաղորդագրություն |
|
26.05.2007
Կանայք բացասաբար են գնահատում հակակոռուպցիոն զարգացումները ՀայաստանումԿանայք դժգոհ են երկրում ընթացող հակակոռուպցիոն զարգացումներից: Անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, սույն կարծիքն են հայտնել բազմաթիվ մասնակիցներ Կանանց լիդերության դպրոցում, ուր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտները և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները» թեմայով բանախոսությամբ հանդես էր գալիս ՏԶԿ/ԹԻ Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը: |
|
25.05.2007
Ողջ հանրապետությունում չորրորդ իշխանությունը պետք է ակտիվ լինի կոռուպցիայի դեմ պայքարումՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի շրջանակներում ընթացող չորրորդ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԶԾ գրասենյակում, որին ներկա էին հանրապետական և շրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ՀՀ Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի, Արմավիրի ԱԼՏ, Չարենցավանի «Լուսալիք», Սևանի STV1 հեռուստատեսության, Դիլիջանի «Երիտասարդ Դիլիջան», Հնաբերդի «Արագած աշխարհ», Սևանի «Ափ» թերթերի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող բանախոսությանը ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրեց 2006թ. կոռուպցիայի ընկալման վերաբերյալ կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները: |
|
24.05.2007
Կոռուպցիան դատական համակարգում խթանում է անպատժելիությունը, խարխլում օրինականությունը` ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենամյա զեկույցումԸստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի` այսօր հրապարակված «Կոռուպցիան դատական համակարգում» 2007թ. համաշխարհային զեկույցի, կոռուպցիան քայքայում է աշխարհի բոլոր երկրների իրավական համակարգերը, զրկելով քաղաքացիներին արդարադատության մատչելիությունից, արդար ու անկողմնակալ, երբեմն առհասարակ դատաքննություն իրականացնելու` մարդու հիմնական իրավունքից: |
|
14.05.2007
Քաղաքացիական հասարակությունը մտահոգ է հայաստանյան զարգացումներովՍ. թ. մայիսի 14-ին քաղաքացիական հասարակությունը ներկայացնող 19 կազմակերպություններ հայտարարություն են ստորագրել նախընտրական շրջանի և քվեարկության գործընթացի կապակցությամբ: Հայտարարության մեջ խոր մտահոգություն է արտահայտված լրատվամիջոցների ազատության և լրատվամիջոցներից օգտվելու իրավունքի, հավաքների ազատության, մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի խախտումների, ընտրաշրջանից առաջ և դրա ընթացքում գործադրված բռնությունների և սպանությունների կամ մահափորձերի, ինչպես նաև համատարած կառուպցիայի և վարչական ռեսուրսի օգտագործման կապակցությամբ: |
|
05.05.2007
Ընտրական տոնավաճառը ծաղրում է անարդար ընտրական գործընթացներըՍ.թ. մայիսի 5-ին Երևանի Կոմիտասի արձանի մոտ «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպությունները «Սկսել ա» նախաձեռնող խմբի և այլ գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ անց են կացրել «Ընտրական տոնավաճառ» միջոցառումը: Այն նպատակ ուներ ծաղրելու նախընտրական շրջանում հանրապետությունում դրսևորված բոլոր բացասական երևույթները: |
|
03.05.2007
Հրատարակվել են կուսակցությունների տեսակետներըՍ.թ. մայիսի 3-ին Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած «Քաղաքական կուսակցություններ. տեսակետներ, մոտեցումներ» հրապարակման շնորհանդեսը, որի ընթացքում 3 այլ փորձագետների հետ մեկտեղ Կոռուպցիայի վերաբերյալ փորձագիտական կարծիքով հանդես է եկել «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը: |
|
19.04.2007
Ուսանողները մտահոգ են համալսարանում կոռուպցիայի առկայությամբՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի շրջանակներում ընթացող երրորդ հանդիպման լսարանն այս անգամ ընդգրկում էր մեծաթիվ ուսանողների: Երևանի պետական համալսարանում ապրիլի 19-ին Հայաստանում կոռուպցիայի ընկալման վերաբերյալ քննարկման մասնակիցները Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության, Ժուռնալիստիկայի, Ռոմանագերմանական բանասիրության, Աշխարհագրության, Ռադիոֆիզիկայի, Ֆիզիկայի, Քիմիայի և Մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողներն էին: |