Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

ՄԱԿ-ի նոր նախաձեռնությունը վերադարձնելու կոռումպացված ղեկավարների կողմից հափշտակված հարստությունները
17.09.2007

ՄԱԿ-ի նոր նախաձեռնությունը վերադարձնելու կոռումպացված ղեկավարների կողմից հափշտակված հարստությունները

Ս.թ. սեպտեմբերի 17-ին Միավորված ազգերի կազմակերպությունը Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցավորության խնդիրներով վարչության հետ ձեռնամուխ է եղել նոր գործընկերության` զարգացող երկրներին օգնելու վերադարձնել նրանց կոռումպացված ղեկավարների կողմից հափշտակված հարստություններն ու այդ միջոցները ներդնել զարգացման ծրագրերում: Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, «Հափշտակված ակտիվների վերադարձը» նախաձեռնության վերաբերյալ ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդես են եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության խնդիրներով գերագույն հանձնակատար Անտոնիո Մարիա Կոստան և Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելիկը:


Բնապահպաններն ահազանգում են
31.08.2007

Բնապահպաններն ահազանգում են

Երևան քաղաքը, հատկապես, նրա կենտրոնը վերածվել է բնապահպանական աղետի գոտու, և ստեղծվել է էկոլոգիական արտակարգ իրավիճակ, ինչը պահանջում է անհապաղ համապատասխան միջոցառումների ձեռնարկում: Այդ մասին նշվել է 32 ՀԿ-ներ ներկայացնող Էկոլոգիական հասարակական դաշինքի օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում: Բանախոսները մտահոգված էին, որ «շինարարական բիզնեսը չի ենթարկվում վերահսկողության և ծառայում է ոչ այնքան քաղաքի, որքան մի խումբ օլիգարխների ֆինանսական շահերին»:


Քաղաքացիներն օգնում են իշխանություններին վերացնելու «ոչ ոքու» փոսը
26.07.2007

Քաղաքացիներն օգնում են իշխանություններին վերացնելու «ոչ ոքու» փոսը

Հուլիսի 26-ին Երևանի Օպերայի այգում` Առնո Բաբաջանյանի արձանին կից տարածքում Էկոլոգիական հասարակական դաշինքը կազմակերպել էր ակցիա ընդդեմ նշված տարածքում նախատեսվող շինարարության: Ակցիային մասնակցել են ՀԿ-ների, կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ավելի քան 100 ներկայացուցիչներ: Բողոքի ելույթներից բացի «Մի բուռ հող ձեր փոսին» նշանաբանով ակցիայի մասնակիցները հող են լցրել շինարարության համար նախատեսված փոսը: Հող լցնելուն մասնակցել են բոլոր ներկաները, բացառությամբ ակցիային հետևող ոստիկանների:


Տեղեկատվության մատչելիությանը և կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված սեմինար Իսպանիայում
17.07.2007

Տեղեկատվության մատչելիությանը և կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված սեմինար Իսպանիայում

Ս.թ. հուլիսի 17-ից 18-ը «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել է Նավասերադայում` Իսպանիա, տեղի ունեցած տեղեկատվության մատչելիության և կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված սեմինարին: Սեմինարի մասնակիցները և համայնքը ներկայացնում էին մի շարք ընդհանուր կապեր ունցող խիստ բազմազան ՀԿ-ներ: Միջոցառման բոլոր մասնակիցները, որոնց այս կամ այն կերպ աջակցում է Բաց հասարակության ինստիտուտը, ջանացել են նպաստել պետական տեղեկատվություն ստանալու` հանրության հասանելիությանը և հանձնառել են սանձել կոռուպցիան իրենց աշխատած երկրներում:


Հրապարակվեցին աշխարհի երկրներում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ 1996-2006թթ. ցուցանիշները
10.07.2007

Հրապարակվեցին աշխարհի երկրներում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ 1996-2006թթ. ցուցանիշները

Համաշխարհային բանկը հուլիսի 10-ին հրապարակել է պետական կառավարմանն առնչվող ուսումնասիրությունների շարքի հերթական զեկույցը: Այն դիտարկում է աշխարհի 212 երկրների և տարածքների 6 չափորոշիչների գծով կառավարման արդյունավետության ցուցանիշների վերաբերյալ նորացված և մանրամասն տվյալներ: Դ. Քաուֆմանի, Ա. Քրաայի և Մ. Մաստրուցիի հեղինակած սույն զեկույցում տեղ են գտել հետազոտության մեթոդոլոգիան, ինչպես նաև նոր տվյալներ ու վերլուծություններ: Սա 90-ական թթ. վերջից ի վեր լույս ընծայվող հետազոտությունների շարքի վեցերորդ զեկույցն է:


Մարդու իրավունքներ. ՀՀ մարզերի երիտասարդ առաջնորդների ուսուցում
08.07.2007

Մարդու իրավունքներ. ՀՀ մարզերի երիտասարդ առաջնորդների ուսուցում

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հուլիսի 8-ին «Կոնկրետ իրավունքներ. Լավ կառավարում, թափանցիկություն» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել Աղվերանում կայացած մարդու իրավունքների խորացված ուսուցման սեմինարին: «Մարդու իրավունքները, պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները» քառօրյա սեմինարն ու պրակտիկ պարապմունքը նախատեսված էր Արագածոտն, Սյունիք, Գեղարքունիք մարզերի երիտասարդ առաջնորդների համար` մարդու իրավունքների տարբեր հայեցակետերի ուսուցման և նրանց կիրառության նպատակով:


Շրջանավարտների հաջորդ քայլը
02.07.2007

Շրջանավարտների հաջորդ քայլը

Ի թիվս հրավիրված այլ բանախոսների, «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը հուլիսի 2-ին մասնակցեց Դեպի Հայք կազմակերպության շրջանավարտների հիմնադրամի «Հաջորդ քայլ» սեմինարին` ներկայացնելու համագործակցության հնարավոր ուղիները: Սեմինարը Դեպի Հայք կազմակերպության ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 8-ը Հայաստանում կայացող շրջանավարտների առաջին ամառային հանդիպման 10-օրյա ժամանակացույցի ուշագրավ գործունեություններից մեկն էր:


Բողոքի ցույց
02.07.2007

Բողոքի ցույց

Հուլիսի 2-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն գործընկերների հետ բողոքի ակցիա նախաձեռնեց ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի: Ցուցարարների` խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարումը խորհրդանշող` ժապավեններով փակ բերաններով երթը մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակում և շարունակվեց Ազգային ժողովի մուտքի մոտ: Երթի մասնակիցները կրում էին պաստառներ, որ կոչ էին անում չսահմանափակել մամուլի ազատությունը Հայաստանում:


Ենթադրվում է, որ կոռուպցիան լրջորեն խոչընդոտում է օրենքների կիրառմանը` ասված է «Ֆրիդոմ Հաուս»-ի ամենամյա զեկույցում
26.06.2007

Ենթադրվում է, որ կոռուպցիան լրջորեն խոչընդոտում է օրենքների կիրառմանը` ասված է «Ֆրիդոմ Հաուս»-ի ամենամյա զեկույցում

«Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հունիսի 26-ին հրապարակված տարեկան զեկույցի համաձայն՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարգման հարցում Հայաստանը դիտարկվել է որպես մասնակիորեն ազատ երկիր: «Կաշառակերությունն ու ընտանեվարությունը տարածված են կառավարության պաշտոնյաների շրջանում, որոնք հազվադեպ են դատական կարգով հետապնդվում կամ հեռացվում աշխատանքից` պաշտոնի չարաշահման պատճառով»,--ասված է զեկույցում:


Ավարտվեց կոռուպցիայի ընկալման վերաբերյալ բանախոսությունների շարքը
25.06.2007

Ավարտվեց կոռուպցիայի ընկալման վերաբերյալ բանախոսությունների շարքը

Հակակոռուպցիոն քննարկումների շարքի վերջին, բայց ոչ նվազ կարևոր հանդիպումը կայացավ ս. թ. հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Հանդիպման մասնակիցների թվում էին Սևանի քաղաքապետարանի, Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի, Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոնի, «Կապուտաչյա Սևան» և «Աստղացոլք» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ների, Սևանի թ. 7 միջնակարգ դպրոցի, Ծաղկունքի միջնակարգ դպրոցի, Բողբոջ և Զարթոնք մանկապարտեզների մանկավարժական կոլեկտիվների, Սերբա ՍՊԸ-ի, Սևանի «Ափ» և «Սևան» թերթերի ներկայացուցիչները և այլոք: