Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Հայ կին կուսակցականներին անհանգստացնում է կոռուպցիայի տարածումը
24.03.2007

Հայ կին կուսակցականներին անհանգստացնում է կոռուպցիայի տարածումը

Ս. թ. մարտի 24-ին Կանանց լիդերության դպրոցում կին կուսակցականներին «ՏԶԿ/ ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրել է 2006թ. Հայաստանում կոռուպցիայի ընկալման վերաբերյալ զեկույց:


Ելույթ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատում
21.03.2007

Ելույթ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատում

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը որպես հրավիրված բանախոս հանդես է եկել Հայաստանում ամերիկյան առևտրի պալատում: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում արևմտյան առևտրային գործունեության գլխավոր ներկայացուցիչ Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի անդամները` քննարկելու «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում 2006թ.» զեկույցը:


Պետական հատվածի թափանցիկության, հաշվետվողականության և օրինականության խթանման վերաբերյալ կոնֆերանս Սերբիայում
04.03.2007

Պետական հատվածի թափանցիկության, հաշվետվողականության և օրինականության խթանման վերաբերյալ կոնֆերանս Սերբիայում

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ելույթ է ունեցել Բելգրադում ս.թ. մարտի 1-ից 4-ը կազմակերպված «Պետական հատվածի թափանցիկության, հաշվետվողականության և օրինականության խթանումը Արևմտյան Բալկաններում» կոնֆերանսին:


ՏԶԿ/ԹԻ - Հայաստանը ծանուցում է
20.02.2007

ՏԶԿ/ԹԻ - Հայաստանը ծանուցում է

«Տարածաշրջանային զարգացման կենտրոն /Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահը ս.թ. փետրվարի 20-ին դուրս է եկել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմից, ինչի մասին տեղեկացվել են վերոհիշյալ կառույցների նախագահներ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանն ու ՀՀ նախագահի օգնական Գ. Մհերյանը:


2006թ. կոռուպցիայի ընկալումը Հայաստանում
31.01.2007

2006թ. կոռուպցիայի ընկալումը Հայաստանում

Հայաստանի 10 քաղաքացիներից 9-ը համարում են, որ կոռուպցիան հիմնախնդիր կամ մեծ հիմնախնդիր է Հայաստանում:

2007թ. հունվարի 31-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ հասարակական կարծիքի ուսումնասիրության «2006թ. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» հրապարակման շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցեցին պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Կոռուպցիայի ընկալման վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվել է 2006թ. օգոստոսին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան»-ի կողմից՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:


Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը Հայաստանին կոչ է անում կոշտացնել պայքարը կաշառառության դեմ
25.12.2006

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը Հայաստանին կոչ է անում կոշտացնել պայքարը կաշառառության դեմ

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի վերջերս հրապարակված զեկույցում Հայաստանին կոչ է արվել կոշտացնել պայքարը «կաշառառության ավանդույթի դեմ»:

Զեկույցում վերլուծության են ենթարկվել Հայաստանի առաջընթացը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանձնարարականների իրականացման ուղղությամբ այդ կազմակերպության` 2004թ. վերջին ստուգայցից հետո: Եզրահանգումների թվում են ներքոնշյալները:


ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի անդամ երկրների առաջին կոնֆերանս
20.12.2006

ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի անդամ երկրների առաջին կոնֆերանս

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ս.թ. դեկտեմբերի 10-ից 14-ը մասնակցել է Հորդանանում կազմակերպված Թմրամիջոցների և հանցագործության հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի անդամ երկրների առաջին կոնֆերանսին:


09.12.2006

src="imgs/www.jpg" width="110" height="150" align="left" style="margin: 5px 15px 5px 0px" />ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ը ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է:


Նոր հասարակական կարծիքի ուսումնասիրության համաձայն պետությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարում
07.12.2006

Նոր հասարակական կարծիքի ուսումնասիրության համաձայն պետությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարում

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի ցուցանիշներով ոստիկանությունը, քաղաքական կուսակցություններն ու խորհրդարաններն ամենավարկաբեկվածն են

7 դեկտեմբերի 2006թ., Բրյուսել/Բեռլին - Աշխարհի միլիոնավոր մարդիկ, առօրյա կյանքում առնչվելով կոռուպցիայի հետ, ցանկանում են, որ իրենց երկրներն անհապաղ միջոցներ ձեռնարկեն այն վերացնելու համար: Սա է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի 2006թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի եզրակացությունը, որը հրապարակվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի նախաշեմին:


Պետական գնումների հասարակական մոնիտորինգ
29.11.2006

Պետական գնումների հասարակական մոնիտորինգ

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից ֆինանսավորվող` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի պետական գնումների մոնիտորինգի շրջանակներում 2006թ. նոյեմբերի 28-ին «Գոլդեն Թուլիփ Հոթել Երևան» հյուրանոցում ՏԶԿ/ԹԻ-Հայաստանը կազմակերպել է սեմինար պետական գնումների հասարակական հսկողության վերաբերյալ: