Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2006թ. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հանդիպում
05.06.2006

Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2006թ. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հանդիպում

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. մայիսի 26-ից 28-ը մասնակցել է Խորվաթիայում կազմակերպված Թրանսփարենսի Ինթերնեշնլի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հանդիպմանը:


«Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի կիրարկման հետ կապված խնդիրները» թեմայով քննարկում
12.05.2006

«Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի կիրարկման հետ կապված խնդիրները» թեմայով քննարկում

Ս.թ. մայիսի 10-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան», «Ա.Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» և «Հայկական բուսաբանական ընկերություն» հասարակական կազմակերպությունները անցկացրեցին կլոր սեղան Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի կենտրոն):


Համաշխարհային կոչ` մասնակցելու 2006 թվականի «Ազնվության մրցույթի» մրցանակաբաշխությանը
06.05.2006

Համաշխարհային կոչ` մասնակցելու 2006 թվականի «Ազնվության մրցույթի» մրցանակաբաշխությանը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը սկսում է կոռուպցիայի դեմ պայքարող ակնառու անհատների և կազմակերպությունների անվանակոչություն

«ԹԻ» կազմակերպությունը` հակակոռուպցիոն համաշխարհային կազմակերպություն, որն ունի տեղական մասնաճյուղեր աշխարհի 90-ից ավել երկրներում, այսօր հրապարակեց իր կոչը` մասնակցելու «Ազնվության մրցույթի» ամենամյա անվանակոչությանը, որի փակման ամսաթիվը 2006 թվականի հունիսի 2-ն է:


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին աջակցել թափանցիկության վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացմանը
06.05.2006

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին աջակցել թափանցիկության վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացմանը

Բեռլին/Բրյուսել, 3 մայիսի, 2006թ.- Եվրամիության քաղաքացիներն արժանի են իմանալու, թե ուր են գնում իրենց վճարած հարկերը: «Թափանցիկության եվրոպական նախաձեռնության» (ԹԵՆ) շրջանակներում ֆինանսական գործունեության թափանցիկության վերաբերյալ այսօր հրապարակված հանձնարարականների լիարժեք կատարումը կօգնի քաղաքացիներին հետևելու, թե որտեղ և ինչպես են ծախսվում իրենց վճարած գումարները: Նախաձեռնությունը, որը գլխավորում է Եվրամիության հանձնաժողովի փոխնախագահ Սիիմ Կալլասը, ձգտում է բարձրացնել հանրային թափանցիկության մակարդակը Եվրամիության կառույցներում:


Եվս մեկ «սպանդ»
05.05.2006

Եվս մեկ «սպանդ»

Ս.թ. ապրիլի 5-ին «ՏԶԿ/ԹԻ- Հայաստան» ՀԿ ստացել է ահազանգ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրինության ներքո գտնվող կանաչ տարածքում իրականացվող ապօրինի ծառահատումների կապակցությամբ:


Մամլո ասուլիս Դալմայի այգիների տարածքի կառուցապատման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ
28.04.2006

Մամլո ասուլիս Դալմայի այգիների տարածքի կառուցապատման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ

Ս.թ. ապրիլի 28-ին Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի կենտրոն) տեղի է ունեցել «ՏԶԿ/ԹԻ - Հայաստան» ՀԿ (ներկայացրել է գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը), «Ա.Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» (ներկայացրել է իրավաբան Մերի Խաչատրյանը) և «Հայկական բուսաբանական ընկերություն» (ներկայացրել է գործադիր տնօրեն Գոհար Օգանեզովան) հասարակական կազմակերպությունների մամուլի ասուլիս:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահ Հուգուետ Լաբելին նշանակել է «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագրի» տնօրենների խորհրդի անդամ
21.04.2006

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահ Հուգուետ Լաբելին նշանակել է «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագրի» տնօրենների խորհրդի անդամ

Բեռլին, 21 ապրիլի, 2006թ.- Հուգուետ Լաբելլը` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահը մեծ ոգևորությամբ ընդունեց Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի առաջարկությունը` միանալու «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագիր» կամավոր քաղաքացիական նախաձեռնության տնօրենների խորհրդին: Նշենք, որ նախաձեռնությանն անդամակցում են 3000-ից ավել կորպորացիաների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:


Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը ճանաչել է Հայաստանում կոնվենցիայի դրույթների խախտումները
18.04.2006

Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը ճանաչել է Հայաստանում կոնվենցիայի դրույթների խախտումները

Օրհուսի կոնվենցիայի կիրարկումը հսկող Համապատասխանության հանձնաժողովը իր փորձագիտական եզրակացության մեջ ճանաչել է ՀՀ-ում Դալմայի այգիների կառուցապատման գործով Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1—2 կետերի, 6-րդ հոդվածի 1 կետի «ա» ենթակետի և 1-ին հավելվածի 20 կետի, 6-րդ հոդվածի 2-5 և 7-9 կետերի, 7-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 2-4 կետերի դրույթների խախտումները: Հանձնաժողովը միաժամանակ մի շարք առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարությանը Օրհուսի կոնվենցիայի դրույթների կիրարկման կապակցությամբ:


Հանդիպումներ ԱՄՆ կոնգրեսականների և «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» ղեկավարության հետ
11.04.2006

Հանդիպումներ ԱՄՆ կոնգրեսականների և «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» ղեկավարության հետ

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը 2006.թ. ապրիլի 11-ին մասնակցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Ընդունելությունը կազմակերպվել էր ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոլբիի գլխավորած պատվիրակության, որի կազմում են կոնգրեսական Սքոթ Գարեթը, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչը և այլ պաշտոնյաներ, հետ հանդիպելու նպատակով:


Վերջերս լույս է տեսել «ԹԻ»-ի առաջին եվրոպական տեղեկագիրը, որի հեղինակն է Բրյուսելում «ԹԻ»-ի քաղաքական գծով աշխատակից Ռուն Ռասմուսենը
10.04.2006

Վերջերս լույս է տեսել «ԹԻ»-ի առաջին եվրոպական տեղեկագիրը, որի հեղինակն է Բրյուսելում «ԹԻ»-ի քաղաքական գծով աշխատակից Ռուն Ռասմուսենը

Հատուկ ուշադրության են արժանացել անօրինական gործունեության սահմանափակմանը նվիրված սեմինարը, «ԹԻ նախաձեռնություններ» տեղեկագրի վերջին հրատարակությունը («Կանաչ Տեղեկագիրը» լույս կտեսնի մայիսի 3-ին) և 2007թ.-ին Բուլղարիայի և Ռումինիայի նախատեսվող անդամակցության մասին կարծիքները:

Նյութերին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել` http://europa.eu.int/comm/commission_barroso/kallas/transparency_en.htm