Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Կոռուպցիան մնում է որպես Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացման էական խոչընդոտ
23.06.2008

Կոռուպցիան մնում է որպես Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացման էական խոչընդոտ

«Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության հրապարակած «Անցումային երկրների» 2008 թ. զեկույցում նշված է, որ կառավարության բոլոր մակարդակներում կոռուպցիան շարունակում է խոչընդոտել Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացմանը` խանգարելով մրցակցային գործարար մթնոլորտին: Դժվար է հաջող բիզնես ունենալ առանց պետական պաշտոնյաների հետ անձնական հարաբերությունների: Քաղաքական ու տնտեսական վերնախավի հետ սերտ կապերն ամրապնդվեցին 2007-ի մայիսին կայացած ԱԺ ընտրությունում, որն արձանագրեց բազմաթիվ մեծահարուստ գործարարների վերադարձը խորհրդարան:


Ֆլեչեր ինստիտուտի ոչ բռնի հակամարտությունների ուսումնասիրման հատուկ հետազոտությունների ամառային դասընթացը
22.06.2008

Ֆլեչեր ինստիտուտի ոչ բռնի հակամարտությունների ուսումնասիրման հատուկ հետազոտությունների ամառային դասընթացը

Ս.թ. հունիսի 22-ից 29-ը ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել է Թաֆտս համալսարանի Ֆլեչեր ինստիտուտի ոչ բռնի հակամարտությունների ուսումնասիրման հատուկ հետազոտությունների ամառային դասընթացին, որ կազմակերպվել էր Ֆլեչերի Իրավունքի և դիվանագիտության ֆակուլտետի և Վաշինգտոնում տեղակայված Ոչ բռնի հակամարտության միջազգային կենտրոնի կողմից: Դասընթացների ծրագրում արծարծվում էին համաշխարհային հնչեղություն ունեցող այնպիսի հրատապ խնդիրներ, ինչպիսիք են` ինչո՞ւ որոշակի քաղաքացիական ուժերի կողմից առաջնորդվող որոշ շարժումներ հաջողությամբ են պսակվում, մինչդեռ մյուսները տապալվում են, և այլն:


Քաղաքացիական հասարակությունը կարծում է, որ ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջները չեն կատարվում
17.06.2008

Քաղաքացիական հասարակությունը կարծում է, որ ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջները չեն կատարվում

ԵԽԽՎ 1609 բանաձևի կատարման վերաբերյալ ս.թ. հունիսի 17-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնություն կազմակերպության դահլիճում տեղի ունեցած քննարկմանը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունների ընդունման ընթացքի վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նա նշել է, որ առանց շահագրգիռ կողմերի ներգրավման` իշխանությունների հապշտապ իրականացվող գործընթացները ոչ թափանցիկ են և կամայականությունների ու խտրականության հիմքեր են ստեղծում` սահմանափակելով մարդու իրավունքները:


Թեղուտի բնակիչների ցույցը` հանուն իրենց իրավունքների պաշտպանության
11.06.2008

Թեղուտի բնակիչների ցույցը` հանուն իրենց իրավունքների պաշտպանության

Թեղուտի պաշտպանության շարժման ակտիվիստները հունիսի 11-ին միացան Թեղուտ և Շնող գյուղերի մոտ 50 բնակիչներ բողոքի ցույցին Կառավարության շենքի դիմաց` պահանջելով «Հեռու մնալ Թեղուտի անտառներից»: Թեև տարբեր իրավապաշտպան և բնապահպանական կազմակերպություններ արդեն կես տարի պայքարում են Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ, գյուղի բնակիչներն առաջին անգամ էին եկել մայրաքաղաք` անձամբ իրենց հարցը բարձրացնելու: Գյուղացիներին մտահոգում էր ոչ միայն խնդրի բնապահպանական կողմը, այլև իրավական. նրանց հավաստմամբ` ոտնահարվում են իրենց սեփականություն ունենալու իրավունքները:


Քաղաքացիական հասարակությունը Շրջակա միջավայրի միջազգային օրը նշեց երթով
05.06.2008

Քաղաքացիական հասարակությունը Շրջակա միջավայրի միջազգային օրը նշեց երթով

Ս. թ. հունիսի 5-ը նշվեց բազմամարդ բողոքի երթով Երևանի փողոցներում` բնակիչներին ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Հայաստանի բնությունը վտանգված է, դրա հետ մեկտեղ վտանգված է մեր երկրի ու սերունդների ապագան: Սարյանի արձանի մոտ սկսված և Հյուսիսային պողոտայում ավարտված երթը բազմազան դարձավ` կենդանիների դիմակ կրող երիտասարդների, շեփորի ու թմբուկի ուղեկցությամբ, մատնանշելով, որ մեզ վիճակված է պայքարել, քանի դեռ ոչնչացվում են Թեղուտի անտառները, ճահճացվում է Սևանա լիճը, հոշոտվում են ընդերքի ռեսուրսները, վերացվում է բացառիկ բուսական ու կենդանական աշխարհը և անապատացվում մեր մայրաքաղաք Երևանը:


Հայաստանը վերածվում է բնապահպանական աղետի գոտու
05.06.2008

Հայաստանը վերածվում է բնապահպանական աղետի գոտու

Հունիսի 5-ին` Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ անց է կացրել մամուլի ասուլիս` ներկայացնելու երկրի բնապահպանական իրավիճակի և դրա զարգացման միտումների վերաբերյալ իրենց կարծիքը: 35 հասարակական կազմակերպություններից բաղկացած Էկոլոգիական հասարակական դաշինքը կոչ է արել իշխանություններին և հանրությանը լուրջ ուշադրություն դարձնել բացասական երևույթների վրա և կանգնեցնել ավերիչ միտումները, քանի դեռ ողջ երկիրը չի վերածվել ամբողջական «բնապահպանական աղետի գոտու»:


Ուղևորություն դեպի Եվրոպա և Միացյալ Նահանգներ
01.06.2008

Ուղևորություն դեպի Եվրոպա և Միացյալ Նահանգներ

Ս.թ. հունիսի 1-ից 16-ը քաղաքացիական հասարակության պատվիրակության կազմում` ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ԲՀԻ ՕՀՀՄ-ի Բրյուսելի, Վաշինգտոնի և Նյու Յորքի գրասենյակների կազմակերպած ուղևորության շրջանակում այցելել է Ստրասբուրգ, Բրյուսել, Վաշինգտոն և Նյու Յորք: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Եվրոպայի խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև մարդու իրավունքների և հայկական սփյուռքի համապատասխան, կառույցների ներկայացուցիչների հետ` իրենց տեսակետները արտահայտելու ԵՀՔ գործողությունների պլանի իրականացման` Հայաստանի առաջընթացին նվիրված զեկույցի, ԵԽԽՎ 1609 բանաձևի իրականացման և առհասարակ ժողովրդավարության վերաբերյալ ընտրությունների ու հետընտրական բռնաճնշումների պայմաններում:


Լուռ նկարչություն՝ պատկերելու Թեղուտը ինչպես կցանկանային այն տեսնել
29.05.2008

Լուռ նկարչություն՝ պատկերելու Թեղուտը ինչպես կցանկանային այն տեսնել

Թեղուտի ճակատագրով մտահոգ երիտասարդները ՀՀ կառավարության նիստի օրը հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց` լուռ նկարչությամբ իրենց բողոքն արտահայտելու Թեղուտի հանքերի շահագործման դեմ: Նկարչության թեման էր «Կանաչ Հայաստան». նկարում էին ծառեր, ծաղիկներ, կենդանիներ, այն ամենը, ինչից չէին ցանկանա զրկվել մի քանի հոգու գերշահույթ ստանալու ցանկության պատճառով: Ակցիայի մասնակիցները հետաքրքրվողներին ներկայացնում էին, թե պղնձամոլիբդենային գործարանի շահագործմամբ ինչ խնդիրներ կարող են ծագել:


Ոչ կառավարական կազմակերպությունները դատապարտում են բռնությունը
29.05.2008

Ոչ կառավարական կազմակերպությունները դատապարտում են բռնությունը

«Ս.թ. մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Սկսել ա» և «Հիմա» երտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը և դրան նախորդած` մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման բազմաթիվ դեպքերը չեն վկայում իշխանության ու հասարակության միջև առաջացած ճեղքվածքի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների հռչակած քաղաքականության մասին: Ընդհակառակը, դրանք ապացուցում են, որ իրականում բացակայում է նման ցանկությունը, ինչն ավելի է խորացնում վերջինիս նկատմամբ հասարակության անվստահությունը, -նշված է մի շարք ՀԿ-ների հայտարարության մեջ:


Թատերականացված ակցիա` ի պաշտպանություն Թեղուտի անտառի կենսաբազմազանության
22.05.2008

Թատերականացված ակցիա` ի պաշտպանություն Թեղուտի անտառի կենսաբազմազանության

Մայիսի 22-ին` ՀՀ կառավարության շենքի դիմաց Թեղուտի պաշտպանության խումբը անցկացրել է կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված բողոքի հերթական ակցիա` այս անգամ կենդանիների դիմակներով: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում այնտեղ ապրող կենդանիները ստիպված կլինեն արտագաղթել և ի թիվս հանքավայրի շահագործումից ի հայտ եկող աղետալի այլ հետևանքների, կխախտվի նաև Թեղուտի անտառի կենսաբազմազանությունը: