Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Հանձնարարվել է «մշակել» հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը երկրորդ անգամ
12.09.2006

Հանձնարարվել է «մշակել» հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը երկրորդ անգամ

Սեպտեմբերի 8-ին կայացել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի, ՀՀ պետական համակարգի բարեփոխումների հանձնաժողովի 1999-2006թթ. գործունեության և այլ ընթացիկ հարցեր:


Եվս մեկ «սպանդ»
18.08.2006

Եվս մեկ «սպանդ»

(շարունակություն)

Ի պատասխան «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ դիմումի` ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը, գրավոր տեղեկացել ենք, որ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տարածքում իրականացված ապօրինի ծառահատումներին առնչվող նյութերը ՀՀ բնապահպանական տեսչության կողմից փոխանցվել են Արագածոտնի մարզի դատախազություն:


ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ կազմակերպության ընդհանուր ժողով
28.07.2006

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ կազմակերպության ընդհանուր ժողով

Ս.թ. հուլիսի 25-ին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ գրասենյակում կայացել է կազմակերպության ընդհանուր ժողովը:

Ժողովի օրակարգում ընդգրկվել էին հետևյալ հարցերը. կազմակերպության տարեկան հաշվետվության ընդունում, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» շարժմանը վերահավատարմագրման գործընթաց, կազմակերպության «Վարվեցողության կանոնների» փոփոխությունների հաստատում, նոր անդամների ընդունում և կազմակերպության խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ու նախագահի ընտրություններ:


Կլոր սեղան «Հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում» թեմայով
24.07.2006

Կլոր սեղան «Հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում» թեմայով

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ-ն ս.թ. հուլիսի 21-ին «Գոլդեն Թյուլիփ Հոթել Երևան» հյուրանոցում հասարակական այլ կազմակերպությունների մասնակցությամբ անց է կացրել կլոր սեղան «Հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում» թեմայով: Քննարկվել են ՀԿ-ների` կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հետագա պլանները, մոտեցումները և համագործակցության հնարավորությունները:


ՀՀ սահմանադրական դատարանը դռնփակ նիստով որոշում է կայացրել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերաբերյալ
03.07.2006

ՀՀ սահմանադրական դատարանը դռնփակ նիստով որոշում է կայացրել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերաբերյալ

ՀՀ սահմանադրական դատարանը երեկ դռնփակ նիստով որոշում է կայացրել, որ 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում ստորագրված կոռուպցիայի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը:


Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զարգացման երկրորդ հաշվետվություն
27.06.2006

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զարգացման երկրորդ հաշվետվություն

Արտերկրյա պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության դեմ պայքարի մասին ՏՀԶԿ կոնվենցիայի կիրարկումը

ՏՀԶԿ կոնվենցիայի կիրարկման աշխատանքների առաջընթացի մասին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության երկրորդ հաշվետվությունը քննության է առնում «Արտերկրյա պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության դեմ պայքարի մասին» ՏՀԶԿ կոնվենցիան վավերացրած 36 երկրներից 31-ում համաձայնագրի կիրարկման գործողությունների առաջընթացի խնդիրը:


«Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում
22.06.2006

«Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հունիսի ս.թ. 22-ին «Արմենիա Մարրիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կազմակերպել էր քննարկում նվիրված «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: Զեկույցներով հանդես եկան «Ինտերնյուս-Հայաստան» ՀԿ իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը և «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:


Էկոլոգիական ՀԿ-ներն ընդդեմ Երևան քաղաքի մասնատման
16.06.2006

Էկոլոգիական ՀԿ-ներն ընդդեմ Երևան քաղաքի մասնատման

Ս.թ. հունիսի 13-ին Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի կենտրոն) «ՏԶԿ/ԹԻ -Հայաստան» ՀԿ-ն կազմակերպեց Էկոլոգիական հասարակական դաշինքի հանդիպում` քննարկելու Երևան քաղաքի կառավարման համակարգի վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկները և դրանց առնչվող էկոլոգիական խնդիրները:


ՆԱՏՕ պատվիրակության հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
15.06.2006

ՆԱՏՕ պատվիրակության հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Ս.թ. հունիսի 13-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարական կառավարման հարցերի և ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությունը հանդիպեց Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:


Մոնիտորինգային հինգերորդ և խորհրդատվական խմբի յոթերորդ նիստերը Փարիզում
14.06.2006

Մոնիտորինգային հինգերորդ և խորհրդատվական խմբի յոթերորդ նիստերը Փարիզում

«ՏԶԿ/ԹԻ- Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը հրավիրված էր մասնակցելու «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (ՏՀԶԿ) և «Հակակոռուպցիոն ցանցի» (ՀԿՑ) քարտուղարության կողմից կազմակերպված մոնիտորինգային հինգերորդ և խորհրդատվական խմբի յոթերորդ նիստերին: Այն անցկացվեց 2006թ. հունիսի 12-13 Փարիզում Ստամբուլի «Հակակոռուպցիոն գործողությունների պլանի» շրջանակներում: