Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Մամլո ասուլիս Դալմայի այգիների տարածքի կառուցապատման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ
28.04.2006

Մամլո ասուլիս Դալմայի այգիների տարածքի կառուցապատման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ

Ս.թ. ապրիլի 28-ին Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի կենտրոն) տեղի է ունեցել «ՏԶԿ/ԹԻ - Հայաստան» ՀԿ (ներկայացրել է գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը), «Ա.Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» (ներկայացրել է իրավաբան Մերի Խաչատրյանը) և «Հայկական բուսաբանական ընկերություն» (ներկայացրել է գործադիր տնօրեն Գոհար Օգանեզովան) հասարակական կազմակերպությունների մամուլի ասուլիս:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահ Հուգուետ Լաբելին նշանակել է «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագրի» տնօրենների խորհրդի անդամ
21.04.2006

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահ Հուգուետ Լաբելին նշանակել է «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագրի» տնօրենների խորհրդի անդամ

Բեռլին, 21 ապրիլի, 2006թ.- Հուգուետ Լաբելլը` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահը մեծ ոգևորությամբ ընդունեց Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի առաջարկությունը` միանալու «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագիր» կամավոր քաղաքացիական նախաձեռնության տնօրենների խորհրդին: Նշենք, որ նախաձեռնությանն անդամակցում են 3000-ից ավել կորպորացիաների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:


Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը ճանաչել է Հայաստանում կոնվենցիայի դրույթների խախտումները
18.04.2006

Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը ճանաչել է Հայաստանում կոնվենցիայի դրույթների խախտումները

Օրհուսի կոնվենցիայի կիրարկումը հսկող Համապատասխանության հանձնաժողովը իր փորձագիտական եզրակացության մեջ ճանաչել է ՀՀ-ում Դալմայի այգիների կառուցապատման գործով Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1—2 կետերի, 6-րդ հոդվածի 1 կետի «ա» ենթակետի և 1-ին հավելվածի 20 կետի, 6-րդ հոդվածի 2-5 և 7-9 կետերի, 7-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 2-4 կետերի դրույթների խախտումները: Հանձնաժողովը միաժամանակ մի շարք առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարությանը Օրհուսի կոնվենցիայի դրույթների կիրարկման կապակցությամբ:


Հանդիպումներ ԱՄՆ կոնգրեսականների և «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» ղեկավարության հետ
11.04.2006

Հանդիպումներ ԱՄՆ կոնգրեսականների և «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» ղեկավարության հետ

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը 2006.թ. ապրիլի 11-ին մասնակցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Ընդունելությունը կազմակերպվել էր ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոլբիի գլխավորած պատվիրակության, որի կազմում են կոնգրեսական Սքոթ Գարեթը, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչը և այլ պաշտոնյաներ, հետ հանդիպելու նպատակով:


Վերջերս լույս է տեսել «ԹԻ»-ի առաջին եվրոպական տեղեկագիրը, որի հեղինակն է Բրյուսելում «ԹԻ»-ի քաղաքական գծով աշխատակից Ռուն Ռասմուսենը
10.04.2006

Վերջերս լույս է տեսել «ԹԻ»-ի առաջին եվրոպական տեղեկագիրը, որի հեղինակն է Բրյուսելում «ԹԻ»-ի քաղաքական գծով աշխատակից Ռուն Ռասմուսենը

Հատուկ ուշադրության են արժանացել անօրինական gործունեության սահմանափակմանը նվիրված սեմինարը, «ԹԻ նախաձեռնություններ» տեղեկագրի վերջին հրատարակությունը («Կանաչ Տեղեկագիրը» լույս կտեսնի մայիսի 3-ին) և 2007թ.-ին Բուլղարիայի և Ռումինիայի նախատեսվող անդամակցության մասին կարծիքները:

Նյութերին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել` http://europa.eu.int/comm/commission_barroso/kallas/transparency_en.htm


«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» ԵՄ-ին կոչ է անում խստացնել կոռումպացված ընկերությունների հետ համագործակցության կասեցման կարգը
06.04.2006

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» ԵՄ-ին կոչ է անում խստացնել կոռումպացված ընկերությունների հետ համագործակցության կասեցման կարգը

«Ընդլայնեք շրջանակները և խստացրեք կիրարկումը»,- հորդորում է «ԹԻ»-ն ԵՄ փոխնախագահ Սիիմ Կալասին ուղղված նամակում:

Բրյուսել/Բեռլին, 6 ապրիլի, 2006թ. --- Եվրոպական հանձնաժողովի կողմից կիրառվող` կոռումպացված ընկերությունների հետ համագործակցության կասեցման (ինչը հայտնի է նաև որպես ներառում սև ցուցակի մեջ) ավելի հզոր, թափանցիկ և ներդաշնակ համակարգն, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի», կապահովի կոռումպացված ընկերությունների և ընչաքաղց պետական պաշտոնյաների կողմից ԵՄ ֆինանսական միջոցները վատնելը կանխարգելելը:


GRECO զեկույց
14.03.2006

GRECO զեկույց

ԵԽ` կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբը` GRECO-ն ՀՀ իշխանությունների համաձայնությամբ հրապարակել է Հայաստանի մասին հաշվետվությունը: Այն վերաբերում է հատկապես ոստիկանությանը և դատական, հարկային և մաքսային, կրթական և առողջապահական համակարգերին, լիցենզավորման և սեփականաշնորհման գործընթացներին: GRECO-ն ՀՀ իշխանություններին է ուղարկել 24 հանձնարարական` դրանց կատարման վերջնաժամկետ սահմանելով 2007թ. սեպտեմբերը:

Զեկույցի հետ կարող եք ծանոթանալ GRECO-ի պաշտոնական վեբ-կայքում` www.greco.coe.int


Շինարարական բումը Հայաստանում ուղեկցվում է անարդարության և կոռուպցիայի մեղադրանքներով
09.03.2006

Շինարարական բումը Հայաստանում ուղեկցվում է անարդարության և կոռուպցիայի մեղադրանքներով

Էմիլ Դանիելյան

Վերջին տարիների շինարարական բումը Հայաստանում տնտեսական աճի տեմպերը պահպանել է երկնիշ թվերի մակարդակի վրա` միաժամանակ մերկացնելով օրինականության ապահովման և աճող սոցիալական անհավասարության հետ կապված մի շարք լուրջ հիմնախնդիրներ: Հարյուրավոր քաղաքացիներ ստիպված էին ազատել սեփական բնակարանները, որոնք այնուհետև քանդվում էին և տեղ բացում բնակելի և գրասենյակային էլիտար շենքերի համար: Ոմանք դիմադրություն էին ցույց տալիս վտարմանը` կազմակերպելով բողոքի ցույցեր, հայտարարելով հացադուլ և անգամ սպառնալով ինքնասպանություն գործել:


ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
01.02.2006

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կոռուպցիայի դեմ պայքարի 2006թ. համաշխարհային զեկույցի համաձայն յուրացումները, կաշառակերությունը և դրամաշորթությունը միլիոնավոր մարդկանց զրկում են պատշաճ բուժսպասարկում ստանալու հնարավորությունից:

Յուրաքանչյուր տարի կեղծված դեղամիջոցները խլում են հազարավոր մարդկանց կյանքը և նպաստում դեղերի ներգործությանը չենթարկվող հիվանդությունների տարածմանը

2006թ. փետրվարի 1, Բեռլին/Լոնդոն - Կոռուպցիայի դեմ պայքարի 2006թ. համաշխարհային զեկույցում, որը հրապարակվում է այսօր, նշվում է, որ առողջապահության համակարգում առկա կոռուպցիան անհրաժեշտ բժշկական խնամքից զրկում է այդ խնամքի կարիքն առավել սուր զգացող մարդկանց` միաժամանակ նպաստելով դեղերի ներգործությանը չենթարկվող մահացու հիվանդությունների տարածմանը:

Բուժսպասարկման համակարգի` էթիկայից զուրկ աշխատակիցների ձեռքում պատանդ պահվող միլիոնավոր աղքատների համար համակարգում կոռուպցիայի վերացումը կենաց և մահու խնդիր է: «Կոռուպցիան առողջապահության համակարգում փողից էլ թանկ է: Ինչ փողի մասին կարելի է խոսել, երբ վիրահատության ժամանակ սրտի աշխատանքը վերականգնելու համար նախատեսված ադրենալինի փոխարեն ջրի ներարկման պատճառով երեխա է մահանում: Առողջապահության համակարգում առկա կոռուպցիայի գինը վճարվում է մարդկային տառապանքներով»,- ասում է "Թրանսփարենսի Ինթրնեշնլ" (ԹԻ) կազմակերպության նախագահ Հյուգետ Լաբելը: