Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Շահերի պաշտպանության նպատակով այց Միացյալ Նահանգներ
16.01.2009

Շահերի պաշտպանության նպատակով այց Միացյալ Նահանգներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հունվարի 12-ից 16-ը այցելել է Վաշինգտոն` մասնակցելու Բաց հասարակության ինստիտուտի կողմից կազմակերպված «Քաղաքացիական հասարակության դերը դոնոր կազմակերպությունների ծրագրերում» աշխատանքային հանդիպմանը: Միջոցառմանը մասնակից աշխարհի տարբեր երկրների քաղաքացիական հասարակության և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներն արծարծել են զարգացման նպատակով տրամադրված օգնության արդյունավետության առնչվող հիմնախնդիրներ:


Հայաստանն ապրել է լուրջ ճգնաժամ
14.01.2009

Հայաստանն ապրել է լուրջ ճգնաժամ

«Հյումն Ռայթս Ուոթչ» միջազգային կազմակերպության 2009թ. Համաշխարհային զեկույցը, որ լույս է ընծայվել ս.թ. հունվարի 14-ին, ամփոփել է մարդու իրավունքների վիճակը ավելի քան 90 երկրներում: Հայաստանի վերաբերյալ զեկույցում մասնավորապես նշված է. «2008թ. Հայաստանն ապրել է քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր, երբ մարտի 1-ին անվտանգության ուժերը ոչ համարժեք ուժ կիրառեցին 2008թ. փետրվարին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրության արդյունքների դեմ բողոքող ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ»:


Կոռուպցիան մնում է որպես հիմնահարց Հայաստանում
13.01.2009

Կոռուպցիան մնում է որպես հիմնահարց Հայաստանում

Ամերիկյան «Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության և «Ուոլ Սթրիթ Ջըրնլ» պարբերականի հրապարակած 2009թ. տնտեսական ազատությունների համաթվի համաձայն` Հայաստանի ցուցանիշներում նախորդ տարվա համեմատությամբ մեծ փոփոխություններ չեն գրանցվել, և որպես չափավոր ազատ տնտեսություն ունեցող պետություն, 69.9 միավորով աշխարհի պետությունների թվում Հայաստանը 31-րդ տեղն է զբաղեցնում: Այդուհանդերձ, կոռուպցիան համատարած է ու խնդրահարույց դատական համակարգում, հարկային ու մաքսային, առողջապահության, կրթության ոլորտներում, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատանքում: Հասարակության մեջ լայն տարածում է գտել մանր կոռուպցիան:


Հայաստանի քաղաքական իրավունքների վարկանիշը անկում է գրանցել
12.01.2009

Հայաստանի քաղաքական իրավունքների վարկանիշը անկում է գրանցել

Ս.թ. հունվարի 12-ին «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպությունը հրապարակել է համաշխարհային քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վերաբերյալ տարեկան` Ազատությունն աշխարհում 2009թ. զեկույցը: Ըստ զեկույցի եզրակացությունների` Հայաստանը մասամբ ազատ երկիր է հռչակվել քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների սահմանափակ պահպանմամբ, ուր կոռուպցիայի, իրավունքի թույլ գերակայության, ազգային և կրոնական պայքարի պայմաններում տիրապետող է 1 կուսակցություն` սահմանափակ բազմակարծության ձևական առկայությամբ:


ԹԻՀԿ-ը գումարել է տարեվերջյան ընդհանուր ժողով
25.12.2008

ԹԻՀԿ-ը գումարել է տարեվերջյան ընդհանուր ժողով

Ս.թ. դեկտեմբերի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) էլեկտրոնային եղանակով ընդհանուր ժողով է գումարել հետևյալ օրակարգով` կազմակերպության գործադիր մարմնում փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում, խորհրդի կազմում առաջարկվող փոփոխությունների հաստատում, նոր անդամների ընտրություն: Նախքան ընդհանուր ժողովի անցկացումը տեղի էր ունեցել կազմակերպության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել էր Ս.Այվազյանի գործադիր տնօրենի գործառույթները վայր դնելու հարցը` այլ պարտականություններով ծանրաբեռնված լինելու պատճառով և առաջադրվել էր Վ. Հոկտանյանի թեկնածությունը այդ պաշտոնին, ինչի կապակցությամբ խորհուրդը հաստատել էր նրա` փոխնախագահի պարտականությունների վաղաժամկետ դադարեցումը:


Շահերի պաշտպանության և աջակցման հակակոռուպցիոն կենտրոն Շիրակի մարզում
19.12.2008

Շահերի պաշտպանության և աջակցման հակակոռուպցիոն կենտրոն Շիրակի մարզում

Քաղաքացիներին կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ իրավաբանական աջակցություն տրամադրելու և շահերի պաշտպանության առավել համապարփակ բարեփոխման ձեռնամուխ լինելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ին Գյումրիում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակում բացվել է Շիրակի մարզի Շահերի պաշտպանության և աջակցման հակակոռուպցիոն կենտրոն (ՇՊԱԿ): ՇՊԱԿ-ի խնդիրն է նաև բացահայտել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքների և այդ օրենքների ու որոշումների իրականացման թերությունները: Քաղաքացիներին օգնություն կտրամադրվի 0 800 01 121 թեժ հեռախոսագծի միջոցով:


Քաղաքացիական հասարակության` ԵՀՔ 2008թ. իրականացման վերլուծության ներկայացում
18.12.2008

Քաղաքացիական հասարակության` ԵՀՔ 2008թ. իրականացման վերլուծության ներկայացում

«Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2008թ. «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության տեսակետը» հրատարակության համահեղինակներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանն ու գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին մասնակցել են գրքի շնորհանդեսին: Ամալյա Կոստանյանը քննության է առել «Ժողովրդավարական կառույցների, օրենքի գերակայության ամրապնդումը, ներառյալ դատաիրավական համակարգի բարեփոխումներն ու խաբեության և կոռուպցիայի դեմ պայքարը» ոլորտը, որի կիզակետում ԵՀՔ շրջանակներում իրականացվող կամ պլանավորված միջոցառումներն են:


Գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարության նախագծի վերաբերյալ ԹԻՀԿ դիտողություններն ու առաջարկությունները
17.12.2008

Գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարության նախագծի վերաբերյալ ԹԻՀԿ դիտողություններն ու առաջարկությունները

Գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ ներկայացվող նախագծում հաշվի են առնվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) որոշ դիտողություններ և առաջարկություններ, որոնցում մասնավորապես ասվում է. «Ներկայացվող փաստաթուղթն ունի ինչպես էական առավելություններ, այնպես էլ որոշակի թերություններ: Որպես այս փաստաթղթի առանցքային հատկանիշ կարող ենք նշել այն, որ դրանում հստակեցված են այն ֆորմալ և ոչ ֆորմալ բնույթի խնդիրները, որոնք առկա են հանրային գնումների համակարգում: Միաժամանակ, որպես հիմնական թերություն կարող ենք նշել ոլորտում առկա խնդիրների լուծմանը նպատակաուղղված առաջարկությունների արդյունավետության և նպատակայնության ոչ բավարար մակարդակը:»


Ընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգավորումը Հայաստանում
17.12.2008

Ընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգավորումը Հայաստանում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ս.թ. դեկտեմբերի 17-ին կազմակերպել էր ՀՀ ընտրական օրենսդրությանը նվիրված փորձագիտական քննարկում «Նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մոնիտորինգ Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այ Էֆ Ի Էս-ի կողմից ֆինանսավորվող միջոցառման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները, պետական հաստատությունների, կուսակցությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների շահագրգիռ ներկայացուցիչները հաղորդակից են դարձրել ՀՀ-ում ընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգավորման վերաբերյալ իրենց փորձին ու մասնագիտական հմտություններին:


Կոռուպցիայի վերահսկողությունը արդյունավետ չի լինի, եթե այն ուղղված չէ բոլոր ինստիտուտներին
15.12.2008

Կոռուպցիայի վերահսկողությունը արդյունավետ չի լինի, եթե այն ուղղված չէ բոլոր ինստիտուտներին

Հրավիրված բանախոս Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը վերստին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ ԹԻ դիրքորոշումը ՄԱԿ-ի ժողովրդավարության ֆոնդի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի կազմակերպած «Պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» համաժողովի ընթացքում: