Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Հակակոռուպցիոն տեսահոլովակների և վերլուծության շնորհանդես
17.10.2006

Հակակոռուպցիոն տեսահոլովակների և վերլուծության շնորհանդես

«Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից Ֆինանսավորվող «Առավել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն պատրաստել է հակակոռուպցիոն ուղղվածության երեք տեսահոլովակ և հրատարակել է «Հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում» վերլուծությունը:


«Կեղտոտ» գործարքներ իրականացնելով առաջատար արտահանող ընկերությունները խոչընդոտում են համաշխարհային զարգացումը
04.10.2006

«Կեղտոտ» գործարքներ իրականացնելով առաջատար արտահանող ընկերությունները խոչընդոտում են համաշխարհային զարգացումը

Արտահանողների կողմից նախաձեռնված կաշառակերության մակարդակը չափազանց բարձր է

Բեռլին/Բրյուսել, 4 հոկտեմբերի, 2006թ. --- Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կաշառք վճարողների համաթվի (ԿՎՀ), որն ամենաընդգրկուն հետազոտությունն է այս ոլորտում, արտերկրում տեղ գտած կաշառակերությունը, որի մեջ ներգրավված են համաշխարհային խոշոր արտահանող ընկերություններ, դեռ գոյություն ունի` չնայած կաշառակերության դեմ պայքարին առնչվող միջազգային օրենքների առկայությանը, որոնք քրեականացնում եմ նման գործարքները:

Մանրամասների համար այցելեք http://www.transparency.org/policy_research/surveys_indices/bpi


Հանդիպում «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորների հետ
02.10.2006

Հանդիպում «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորների հետ

Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան (ՏԶԿ/ԹԻ-Հայաստան) ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը 2006թ. սեպտեմբերի 22-ին կազմակերպության գրասենյակում հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրով Հայաստան այցելած տարբեր երկրներ ներկայացնող հայ երիտասարդ կամավորականների խմբի հետ:


Հանդիպում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի փորձագետների հետ
28.09.2006

Հանդիպում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի փորձագետների հետ

2006թ. սեպտեմբերի 27-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի (ՏՀԶԿ ՀԿՑ-ի) քարտուղարության խնդրանքով «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթենեշնլ Հայաստան»-ը (ՏԶԿ/ԹԻ-Հայաստան) կազմակերպել էր հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՏՀԶԿ ՀԿՑ շրջանակներում իրականացվող Ստամբուլյան պլանի ներքո Հայաստանի հակակոռուպցիոն պարտավորությունների կատարումը:


Հանձնարարվել է «մշակել» հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը երկրորդ անգամ
12.09.2006

Հանձնարարվել է «մշակել» հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը երկրորդ անգամ

Սեպտեմբերի 8-ին կայացել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի, ՀՀ պետական համակարգի բարեփոխումների հանձնաժողովի 1999-2006թթ. գործունեության և այլ ընթացիկ հարցեր:


Եվս մեկ «սպանդ»
18.08.2006

Եվս մեկ «սպանդ»

(շարունակություն)

Ի պատասխան «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ դիմումի` ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը, գրավոր տեղեկացել ենք, որ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տարածքում իրականացված ապօրինի ծառահատումներին առնչվող նյութերը ՀՀ բնապահպանական տեսչության կողմից փոխանցվել են Արագածոտնի մարզի դատախազություն:


ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ կազմակերպության ընդհանուր ժողով
28.07.2006

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ կազմակերպության ընդհանուր ժողով

Ս.թ. հուլիսի 25-ին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ գրասենյակում կայացել է կազմակերպության ընդհանուր ժողովը:

Ժողովի օրակարգում ընդգրկվել էին հետևյալ հարցերը. կազմակերպության տարեկան հաշվետվության ընդունում, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» շարժմանը վերահավատարմագրման գործընթաց, կազմակերպության «Վարվեցողության կանոնների» փոփոխությունների հաստատում, նոր անդամների ընդունում և կազմակերպության խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ու նախագահի ընտրություններ:


Կլոր սեղան «Հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում» թեմայով
24.07.2006

Կլոր սեղան «Հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում» թեմայով

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ-ն ս.թ. հուլիսի 21-ին «Գոլդեն Թյուլիփ Հոթել Երևան» հյուրանոցում հասարակական այլ կազմակերպությունների մասնակցությամբ անց է կացրել կլոր սեղան «Հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում» թեմայով: Քննարկվել են ՀԿ-ների` կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հետագա պլանները, մոտեցումները և համագործակցության հնարավորությունները:


ՀՀ սահմանադրական դատարանը դռնփակ նիստով որոշում է կայացրել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերաբերյալ
03.07.2006

ՀՀ սահմանադրական դատարանը դռնփակ նիստով որոշում է կայացրել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերաբերյալ

ՀՀ սահմանադրական դատարանը երեկ դռնփակ նիստով որոշում է կայացրել, որ 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում ստորագրված կոռուպցիայի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը:


Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զարգացման երկրորդ հաշվետվություն
27.06.2006

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զարգացման երկրորդ հաշվետվություն

Արտերկրյա պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության դեմ պայքարի մասին ՏՀԶԿ կոնվենցիայի կիրարկումը

ՏՀԶԿ կոնվենցիայի կիրարկման աշխատանքների առաջընթացի մասին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության երկրորդ հաշվետվությունը քննության է առնում «Արտերկրյա պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության դեմ պայքարի մասին» ՏՀԶԿ կոնվենցիան վավերացրած 36 երկրներից 31-ում համաձայնագրի կիրարկման գործողությունների առաջընթացի խնդիրը: