Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Նա ուխտ ուներ միշտ դեպի լույս
06.10.2010

Նա ուխտ ուներ միշտ դեպի լույս

Դժվար է պատկերացնել, որ Ամալյա Կոստանյանն այլև մեզ հետ չէ: Խոր վշտի այս պահին ցանկանում ենք մեր երախտագիտությունն արտահայտել բոլոր նրանց, ովքեր ցավակցություն են հայտնել ԹԻՀԿ-ին` մեր ընկերներին, համախոհներին, գործընկերներին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի քարտուղարության և մասնաճյուղերի ներկայացուցիչներին, լրագրող- ներին ու լրագրողական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, բնապահպաններին, միջ- ազգային հանրության ներկայացուցիչներին, դիվա- նագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և շահառուների, հայաստանյան կառույցների, ՀԿ-ների և կուսակցությունների ներկայացուցիչներին և բոլոր քաղաքացիներին, ովքեր վայելել են այդ վառ անհատի, մարտնչող քաղաքացու և խստապահանջ, բայցև կարեկից մարդու ընկերակ- ցությունը: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:


Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը սգում է Ամալյայի վախճանը. միշտ կկարոտենք և սիրով կհիշենք նրան
05.10.2010

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը սգում է Ամալյայի վախճանը. միշտ կկարոտենք և սիրով կհիշենք նրան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն շարժման նախագահ Հյուգետ Լաբելը շարժման անունից ցավակցություն է հայտնել ԹԻ ամենավառ դեմքերից մեկի` Ամալյայի անժամանակ կորստյան կապակցությամբ: «Մենք բոլորս կորցրինք մեր թիմակից ընկերոջը: Բայց ձեր մասնաճյուղի համար կորուստն այդ անդառնալի է: Բոլորս կկարոտենք նրան: Մենք ձեզ հետ ենք` ձեր աշխատակազմի և խորհրդի հետ ծանր վշտի այս պահին»: Ջերմ և սրտառուչ ցավակցական ուղերձներ են հղել նաև ԹԻ միջազգային քարտուղարության այլ ներկայացուցիչներն ու Տնօրենների խորհրդի անդամները, ինչպես նաև ողջ աշխարհի ԹԻ մասնաճյուղերի ներկայացուցիչները:


Ամալյա Կոստանյանի հիշատակին
04.10.2010

Ամալյա Կոստանյանի հիշատակին

«ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի սատարողների դաշինքի անդամներս ցնցված և խորապես վշտացած ենք` լսելով մեր սիրելի բարեկամի ու գործընկերոջ` Ամալյա Կոստանյանի վաղաժամ մահվան բոթը: Բոլորս կհիշենք Ամալյային, թե՛ հայրենիքում և թե՛ արտերկրում, որպես թափանցիկության, արդարության, մարդու իրավունքների համար և կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ նվիրյալ: Ամալյան դաշինքի ամենաակտիվ անդամներից մեկն էր, ում քաջությունը, պատասխանատվությունը, ոչ մի խոչընդոտի առջև չընկրկելու խիստ վճռականությունը մեծ հիացմունքի էին արժանի:


Մահացել է ԹԻՀԿ հիմնադիր Ամալյա Կոստանյանը
30.09.2010

Մահացել է ԹԻՀԿ հիմնադիր Ամալյա Կոստանյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 30-ին, հանկարծամահ է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ամալյա Կոստանյանը: 2000թ. համախոհների հետ միասին ստեղծել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը 2001թ. հոկտեմբերին դարձել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:

Ստորև ներկայացված է ԹԻ միջազգային քարտուղարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միկլոշ Մարշալի խոսքն` ուղղված ԹԻ համայնքին:


ՀԿ-ները բարձրաձայնում են իրենց մտահոգությունը կառավարության որոշման վերաբերյալ
10.09.2010

ՀԿ-ները բարձրաձայնում են իրենց մտահոգությունը կառավարության որոշման վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սոնա Այվազյանը քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլ կազմակերպությունների թվում ս.թ. սեպտեմբերի 10-ին մասնակցել է «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսի մասնակիցները քննարկել են նոր ստորաբաժանման` ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի` առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչության ստեղծման հնարավոր հետևանքները:


Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի 2009թ. տարեկան հաշվետվությունը
10.08.2010

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի 2009թ. տարեկան հաշվետվությունը

Կոռուպցիան խիղճ չունի: Երբ թույլ է տրվում, որ տարածվի, կոռուպցիայի կործանիչ ազդեցությունը հանգեցնում է վստահության կորստի ու առաջացնում է անարդարության զգացում` անկախ աշխարհագրությունից կամ ոլորտից: Սույն աղետը կանխելու նպատակով ԹԻ-ն ջանում է ողջ աշխարհում խթանել կառավարության և մասնավոր հատվածի ավելի մեծ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը և մարդկանց հնարավորություն է տալիս պահանջելու իրենց իրավունքների իրացումը: ԹԻ-ի վերջերս հրապարակված տարեկան հաշվետվությունը համոզիչ կերպով վկայում է, թե համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը կոնկրետ ինչ հաջողություններ է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻ-ի` աշխարհի ավելի քան 90 մասնաճյուղերում:


Նոր տասնամյակին ընդառաջ
23.07.2010

Նոր տասնամյակին ընդառաջ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նշել է իր տասներորդ տարեդարձը ս.թ. հուլիսի 23-ին կայացած ընդհանուր ժողովի ընթացքում, որին ներկա էին կազմակերպության 15 անդամներ, աշխատակազմն ու համակիրները: Ժողովը բացվել է ողջույնի խոսքով, ապա ներկայացվել են կազմակերպության իրականացրած երկամյա գործունեությունը հաշվետու ժամանակահատվածում: Օրակարգի մյուս հարցերն էին ԹԻՀԿ նոր անդամների թեկնածության առաջադրումն ու քվեարկությունը, խորհրդի անդամների և նախագահի ընտրությունները և կազմակերպության 10-րդ տարեդարձի հետ կապված միջոցառումների ու այլ հարցերի քննարկումը:


ԹԻՀԿ  դիտողություններն ու առաջարկությունները Հանրային ծառայողի էթիկայի վերաբերյալ
20.07.2010

ԹԻՀԿ դիտողություններն ու առաջարկությունները Հանրային ծառայողի էթիկայի վերաբերյալ

Ս.թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ կառավարության հեղինակած Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ենթակա է լրամշակման: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, դիտարկելով սույն օրենսդրական նախաձեռնությունը որպես կարևոր դրական քայլ ուղղված Հայաստանում հանրային ծառայության միասնական համակարգի կոնցեպցիայի որդեգրմանը և այդ հատվածում շահերի բախման ավելի արդյունավետ կարգավորմանը, հանդես է եկել դիտողություններով ու առաջարկություններով օրենքի «Հանրային ծառայողի էթիկա» գլուխ 6-ի վերաբերյալ:


Դեպի աշխարհ, որ զերծ է կոռուպցիայից
05.07.2010

Դեպի աշխարհ, որ զերծ է կոռուպցիայից

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի օգնական Լենա Նազարյանը ս.թ. հուլիսի 5-ից 9-ը Վիլնյուսում մասնակցել է ԹԻ օրինավորության ուսուցման ամառային դպրոցի դասընթացին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 65 երիտասարդ մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Էստոնիայից, Վրաստանից, Կոսովոյից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից` արծարծելու կոռուպցիայի հիմնախնդիրն ու դրա դեմ պայքարը:


Կոռուպցիան շարունակում է մնալ որպես Հայաստանի ժողովրդավարական զարգացման հիմնական խոչընդոտ
29.06.2010

Կոռուպցիան շարունակում է մնալ որպես Հայաստանի ժողովրդավարական զարգացման հիմնական խոչընդոտ

«Ֆրիդոմ Հաուս»-ի ս.թ. հունիսի 29-ին հրապարակած «Անցումային շրջանի երկրներ» 2010թ. զեկույցը դիտարկել է ժողովրդավարական զարգացումները Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի 29 երկրներում: Հայաստանը, որ 5.39 միավոր ցուցանիշով դասվել է կիսաավտորիտար երկրների շարքը չի համապատասխանում ընտրական ժողովրդավարության անգամ նվազագույն չափանիշներին, իսկ համատարած կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը սովորաբար պայմանավորված են քաղաքական շարժառիթներով: