Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

ԵՀՔ երկրի առաջընթացի զեկույցին ընդառաջ
04.11.2010

ԵՀՔ երկրի առաջընթացի զեկույցին ընդառաջ

Ս.թ. նոյեմբերի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը ելույթ է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կազմակերպած խորհրդակցության ընթացքում: Այն նվիրված էր մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, քաղաքականությանն ու հակամարտությունների լուծմանը: Միջոցառման կիզակետում 2010-ին այդ ոլորտներում ընթացող հիմնական զարգացումներն էին` նպատակ ունենալով արձագանք ստանալ Հայաստանում ԵՀՔ պարտավորությունների իրականացման վերաբերյալ երկրի առաջընթացի 2010 թ. զեկույցը նախապատրաստելիս:


Դիտողություններ ու առաջարկություններ ՀՀ ընդերքի օրենսգրքի նախագծի վերաբերյալ
03.11.2010

Դիտողություններ ու առաջարկություններ ՀՀ ընդերքի օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Ընդերքօգտագործմանն առնչվող իրավական բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ կառավարության կողմից հիմնականում բացահայտվել է 2008-ին` հիմք ընդունելով շրջակա միջավայրի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և փորձագետների քննադատությունը այդ ոլորտին առնչվող օրենսդրության և պրակտիկայի անկատարության վերաբերյալ: Ստորև բերված են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված` Օրինագծի վերաբերյալ ընդհանուր հայեցակարգային դիտարկումները և առանձին հոդվածներին առնչվող խնդիրները:


«Ազատություն» ռադիոկայանը և «Էխո Կավկազա»-ն լուսաբանում են ԹԻ 2010 թ. ԿԸՀ ուսումնասիրությունը Հարավային Կովկասի երկրներում
03.11.2010

«Ազատություն» ռադիոկայանը և «Էխո Կավկազա»-ն լուսաբանում են ԹԻ 2010 թ. ԿԸՀ ուսումնասիրությունը Հարավային Կովկասի երկրներում

«Ազատություն» ռադիոկայանի «Կովկասյան խաչմերուկ» ծրագրի և «Էխո Կավկազա» ծառայության հյուրեր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ադրբեջանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ռենա Սաֆարալիևան և Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի մասնաճյուղի հետազոտող Էրեկլե Ուրուշաձեն քննարկել են ԹԻ 2010 թ. ԿԸՀ ուսումնասիրության հարավկովկասյան երկրների վերաբերյալ տվյալները: Նրանք ներկայացրել են Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ԹԻ ԿԸՀ-ն` մեկնաբանելով այդ արժեքների նվազումը կամ աճը:


«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գոյությունը վտանգված է
29.10.2010

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գոյությունը վտանգված է

Ս.թ. հոկտեմբերի 29-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը մասնակցել է Էկոլոգիական հասարակական դաշինքի կազմակերպած աշխատանքային քննարկմանը և հադես է եկել ելույթով: Միջոցառումը նվիրված էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակը իջեցնելու և արգելավայր հիմնելու խնդրին: Բնապահպան հասարակայնությունը խիստ մտահոգված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդիրներով, որոնք ծագել են ՀՀ կառավարության կողմից 2007 թ. ընդունված մի շարք որոշումների արդյունքում:


ԹԻՀԿ-ը գումարել է ընդհանուր ժողով
27.10.2010

ԹԻՀԿ-ը գումարել է ընդհանուր ժողով

Ս. թ. հոկտեմբերի 27-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գումարել է ընդհանուր ժողովի արտահերթ նիստ մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով: Քննարկված հարցերի թվում էին Ամալյա Կոստանյանի վաղաժամ կորստի հետևանքով Խորհրդի անդամի, կազմակերպության նախագահի ընտրությունը, ինչպես նաև նոր անդամի ընտրությունը, աշխատանքային խմբի ստեղծումը Ամալյա Կոստանյանի անվան կրթաթոշակի, հիմնադրամի կամ մրցանակի սահմանման նպատակով և Կոստանյանի հիշատակին նվիրված ֆոտոցուցահանդեսի կազմակերպման հարցի քննարկումը:


ԿԸՀ 2010.Կոռուպցիան շարունակում է խոչընդոտել հրատապ գլոբալ հիմնահարցերի լուծման գործում սպասվող առաջընթացին
26.10.2010

ԿԸՀ 2010.Կոռուպցիան շարունակում է խոչընդոտել հրատապ գլոբալ հիմնահարցերի լուծման գործում սպասվող առաջընթացին

Ս.թ. հոկտեմբերի 26-ին ժամը 13:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց ԹԻ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2010 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները: 1995-ից ի վեր ամեն տարի հրապարակվող ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը քննության է առնում պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալումը` համաձայն փորձագիտական գնահատականների և հարցումների: Այս տարվա համաթիվը ընդգրկել է 178 երկիր և հիմնված է 10 անկախ կազմակերպությունների կողմից անցկացված 13 տարբեր ուսումնասիրությունների վրա:


Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Նախաձեռնող խմբի անդամների հայտարարությունը
21.10.2010

Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Նախաձեռնող խմբի անդամների հայտարարությունը

«Մենք` ներքոստորագրյալներս, արտահայտում ենք մեր վրդովմունքը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի համակարգող խորհրդի ս.թ. սեպտեմբերի 16-ի և հետագա որոշումների առիթով: Դրանք անհիմն են, նման որոշումների ընդունումը դուրս է համակարգող խորհրդի լիազորություններից, և դրանք չեն համապատասխանում ՀԱՊ կանոնակարգին: Այդ որոշումների ընդունումը հանգեցրեց ՀԱՊ-ում անառողջ մթնոլորտի ստեղծման և կաթվածահարեց ՔՀՖ Բեռլինյան հանդիպման Հայաստանի նախապատրաստական աշխատանքները:


Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորում` ամրապնդելու քաղաքական ազատություններն ու քաղաքացիների մասնակցությունը
21.10.2010

Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորում` ամրապնդելու քաղաքական ազատություններն ու քաղաքացիների մասնակցությունը

Ս. թ. հոկտեմբերի 19-ից 21-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Երևանում կայացած «Հեռանկարներ 2020. Ժողովրդավարությունը Եվրոպայում. սկզբունքներ և մարտահրավերներ» թեմայով Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» 6-րդ ֆորումին: ՀՀ արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ` ԵԽ կազմակերպած ֆորումն անդրադարձել է ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, վերլուծելով ԵԽ անդամ երկրներում ընթացող ժամանակակից քաղաքական ու հասարակական փոփոխությունների վրա դրանց գործադրման ազդեցությունն ու հետևանքները:


Մարդու իրավունքները` ուշադրության կենտրոնում
18.10.2010

Մարդու իրավունքները` ուշադրության կենտրոնում

Մի շարք հասարակակական կազմակերպությունների հետ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանդես է եկել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված հայտարարությամբ` ուշադրություն հրավիրելով ժողովրդավարությանը խոչընդոտող մարդու իրավունքների մի շարք հրատապ խնդիրների վրա: Նշյալ տասնմեկ կազմակերպությունները մասնավորապես ցանկանում են, որպեսզի Հայաստանի իշխանություններն ապահովեն բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն ու 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների անաչառ ու անկախ հետաքննությունը:


Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոչով դիմել են ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին
13.10.2010

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոչով դիմել են ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը միացել է քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների կոչին` ուղղված ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների` դեռևս ս.թ. հունիսի 22-ին Երևան կատարելիք այցի հետաձգմանը: ՀԿ-ները ևս մեկ անգամ կոչ են արել հանձնաժողովին չենթարկվել ՀՀ իշխանությունների ճնշումներին, ներկայացնել համազեկուցողների այցն անհապաղ իրականացնելու պահանջ և հասնել այդ պահանջի իրականացմանը: