Նորություններ
|
02.02.2019
ԱՃԹՆ ճանապարհը Հայաստանում«ԱՃԹՆ ճանապարհը Հայաստանում» տեսաֆիլմում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) մասին պատմում են բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամները` կառավարության, հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և միջազգային գործընկերները: ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային նախաձեռնություն Է, որին միանալու պարտադիր քայլերից մեկը ԲՇԽ ձևավորումն է: |
|
31.01.2019
Քննարկվել են իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումներըԱրդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնության (ԱՃԹՆ) փոխնախագահ Էդդի Րիչին և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ կողմից իրականացվող գործողությունների չորրորդ ծրագրով նախատեսված իրական սեփականատերերի ռեեստրի ներդրման ժամանակացույցը, ֆինանսական աղբյուրների ձեռքբերումը, քայլերի առաջնահերթությունը, կիրարկման մեխանիզմները և այլ հարցեր։ Հանդիպման մասնակից քաղհասարակության ներկայացուցիչների թվում էր ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: |
|
30.01.2019
Հրապարակվել է ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցըԱրդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին զեկույցին նվիրված համաժողովի «Իրական սեփականատերերի բացահայտում․ համաշխարհային զարգացումները, ակնկալիքները և մարտահրավերները» թեմայով երկրորդ պանելային քննարկմանը մասնակցել են ԱՃԹՆ միջազգային քարտուղարության պատվիրակության և այլ անդամ երկրների կառավարությունների, միջազգային գործընկեր կազմակերպությունների, ԱՃԹՆ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամներ, այդ թվում` ԲՇԽ քաղաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: |
|
30.01.2019
ԹԻՀԿ ընդհանուր ժողով. ընտրվել են ԹԻՀԿ անդամներ, խորհրդի անդամներ և էթիկայի հանձնաժողովի անդամներՍ.թ. հունվարի 30-ին «256 ՀԱԲ» ակումբում տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հերթական Ընդհանուր ժողովը (ԸԺ): Կազմակերպության 41 անդամներից ԸԺ-ին մասնակցել են 23-ը և ԹԻՀԿ աշխատակազմի ներկայացուցիչներ: ԹԻՀԿ-ը շնորհավորում է նորընտիր անդամներ Անի Մանուկյանին, Արամ Սիմոնյանին և Նաիրա Խաչիկյանին, Խորհրդի նորընտիր անդամներ Նվարդ Մանասյանին և Հերիքնազ Տիգրանյանին, Էթիկայի հանձնաժողովի անդամներ Լանա Կառլովային, Արթուր Գրիգորյանին և Տաթևիկ Բարսեղյանին և մաղթում արդյունավետ աշխատանք: |
|
30.01.2019
Պարզաբանում ԹԻ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթվի վերաբերյալՀաշվի առնելով, որ տարբեր մեկնաբանություններ են հնչում, թե ինչու Հայաստանի ԹԻ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթվի (ԿԸՀ 2018) արժեքը չի տարբերվում 2017թ. արժեքից՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալ մանրամասները: ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է տարբեր հետազոտությունների արդյունքների համադրությամբ, իսկ 2018թ. ԿԸՀ Հայաստանի արժեքի հիմքում ընկած 6 հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները` Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, ինչը հիմք է տալիս պնդելու, որ 2018թ. համաթվի արժեքը շարունակում է գրեթե ամբողջովին արտացոլել նախահեղափոխական շրջանի կոռուպցիայի իրավիճակը Հայաստանի հանրային ոլորտում: |
|
29.01.2019
Եվրահանձնակատարը հանդիպել է հայաստանյան ՔՀԿ ներկայացուցիչների նետՍ.թ. հունվարի 29-ին Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը Երևանում հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննության են առնվել Հայաստանում ընթացող բարեփոխումների առաջնահերթությունները, քաղաքացիական հասարակության՝ քաղաքականության ստեղծմանը մասնակցության և կարողությունների զարգացման խնդիրները և այլ առանցքային հարցեր: |
|
29.01.2019
ԿԸՀ 2018թ. արժեքը արտացոլում է Հայաստանի հանրային ոլորտում կոռուպցիայի իրավիճակը նախքան թավշյա հեղափոխությունըՍ.թ. հունվարի 29-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի (ԿԸՀ) արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ: ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Հոդված 3» ակումբում ներկայացրել է ԿԸՀ 2018թ. արդյունքները, Հայաստանի և տարածաշրջանի երկրների ԿԸՀ, վերջին տարիներին նկատվող միտումները, պատասխանել է լրագրողների հարցերին: Հայաստանի ԿԸՀ 2018թ. արժեքը հավասար է 35-ի 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ պետությունն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը`բացարձակապես մաքուր: ԿԸՀ դասակարգման 2018թ. աղյուսակում Հայաստանը Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր-Լեստեի և Զամբիայի հետ 180 երկրների շարքում կիսում է 105-ից 113-րդ տեղերը: |
|
25.01.2019
«Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» շահագրգիռ կողմերի քննարկումՍ.թ. հունվարի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» շահագրգիռ կողմերի քննարկում: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան հինգ տասնյակ շահագրգիռ պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում ԹԻՀԿ փորձագետները ՀՀ ազգային ժողովին և ՀՀ կառավարությանն են ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարում առաջնահերթ քայլերի և լուծումների վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկությունները: |
|
22.01.2019
Չեմ համարում, որ մենք ինչ-որ հանցավոր արարք ենք արել. Արարատի մարզպետԱրարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և նրա կարգադրությամբ աշխատավարձի 104,5 տոկոսի չափով պարգևատրված մարզպետարանի ևս 14 աշխատակիցներ որոշել են հունվարի աշխատավարձի որոշ մասը փոխանցել մարզի բազմազավակ մի ընտանիքի` փորձելով մեղմել հասարակության դժգոհությունը: «Ազատության» հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն առավելապես կարևորում է հարցի բարոյական կողմը: «Ես որքան լսել եմ՝ մարդիկ վեց ամիս էլ չէին աշխատել, գոնե մինիմում վեց ամիս աշխատողների դեպքում եղե՞լ է կատարողականի գնահատում, թե՞ ոչ։ Այսինքն օրենքի խնդիր էլ կա այստեղ, միայն Արարատի մարզպետինը չի»։ |
|
21.01.2019
«Կոռուպցիոն լուրջ ռիսկ է նաև, որ այդ ամենը տեղի ունեցավ ընտրություններից հետո»․ Վարուժան Հոկտանյանը՝ պարգևատրումների մասինԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մարզպետների կողմից տարեվերջյան պարգևատրումների թեմային, նշել է, որ ցանկացած այդպիսի պարգևատրում իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Անդրադառնալով Արարատի մարզպետի կողմից ինքն իրեն 104,5 տոկոսով պարգևատրելուն, Հոկտանյանը նշել է, որ խնդիրը միայն կոռուպցիայի մեջ չէ, սա նաև էթիկայի հարց է: |