Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

18.11.2015

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է մի շարք ԶԼՄ-ների ՖՆ ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ

Ս.թ. նոյեմբերի 13-ին «Ազատությունը» նյութ էր հրապարակել ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ «Ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնում պետական միջոցները «անարդյունավետ են ծախսվում»» վերնագրով: Այդ կապակցությամբ «Ազատությունը»  դիմել էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանին, ով թանկարժեք գնումները համարել է պետական միջոցների անարդյունավետ ծախս: Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) հրապարակել է պարզաբանում մի շարք ԶԼՄ-ների ՖՆ ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ:


18.11.2015

Քննարկում Մարտունիում՝ նվիրված սահմանադրական փոփոխությունների թեմային

Ս.թ. նոյեմբերի 18-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բանախոսել է Մարտունի քաղաքում Մեդիա կենտրոնի կազմակերպած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ: Տարբեր կուսակցությունների, քաղաքային և մարզային ադմինիստրացիայի ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխություններին՝ հասկանալու թե ինչ փուլում ենք գտնվում և ինչ է կատարվում քարոզարշավի շրջանակներում: Տիգրանյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բովանդակային քննարկմանը և ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագծի ուժեղ և թույլ կողմերը՝ ուշադրություն հրավիրելով խնդիրների և մարդու իրավունքների, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական իրավունքների, ժողովրդավարության հետընթացի վրա:


18.11.2015

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քննարկում Գյումրիում

Կարևորելով հանրաքվեին ՀՀ քաղաքացու իրազեկված և տեղեկացված մասնակցությունը` Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի օժանդակությամբ նախաձեռնել է մարզային քննարկումներ ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Հերթական հանրային քննարկումը տեղի է ունեցել ս.թ.  նոյեմբերի 18-ին Գյումրի քաղաքում: Քննարկմանը մասնակցել են  իրավաբան Արաքս Մելքոնյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և քաղաքագետ Հովհաննես Գալստյանը:


16.11.2015

«Քաղաքացի դիտորդ»-ն իրավաբանների կարիք ունի

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի կազմում են ընտրությունների դիտարկման լուրջ փորձ ունեցող հասարակական կազմակերպություններ, իրականացնում է դիտորդական առաքելություն 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ: Թե՛ հանրաքվեի օրը, թե՛ հանրաքվեից հետո ընտրական գործընթացին առնչվող խնդիրների կապակցությամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու, ընտրական իրավունքի առավել արդյունավետ և պրաֆեսիանալ պաշտպանության նպատակով ստեղծվում է  իրավաբանների թիմ:  Բոլոր իրավաբաններին և փաստաբաններին, ովքեր ցանկանում են այս աշխատանքներին միանալ, խնդրում ենք գրել [email protected] հասցեով կամ զանգահարել 010 500-655; 099 588 576 հեռախոսահամարին:


16.11.2015

ՀՀ ոստիկանության պարզաբանումը ՀՀ սահմանադրական հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրով ներկայացված տվյալների վերաբերյալ

Ս.թ. նոյեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներում թվային տվյալների վերաբերյալ ԹԻՀԿ անցկացված ուսումնասիրության արդյունքները: Ասուլիսի ընթացքում բանախոսը գործարկելով ծրագիրը` ի ցույց է դրել մի քանի հետաքրքիր տվյալներ` կապված ինչպես ընտրողների տարիքային խմբերի, անուն, ազգանուն, հայրանունների կրկնությունների, անհասցե ընտրողների և մեկ հասցեում մի քանի տասնյակ բնակիչներ ունեցող  բնակարանների հետ: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել՝ կետ առ կետ անդրադառնալով Վարուժան Հոկտանյանի կողմից ներկայացված տվյալներին:


16.11.2015

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քննարկում Արմավիր քաղաքում

Ս.թ. նոյեմբերի 16-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել հանրային քննարկում ՀՀ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ: Այն կազմակերպվել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ: Քննարկման նպատակն է իրազեկել բնակչությանը նոր սահմանադրության նախագծում առաջարկվող փոփոխությունների մասին և ապահովել ՀՀ քաղաքացիների տեղեկացված մասնակցությունը ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին: Բանախոսներն էին իրավաբան Քրիստինե Գևորգյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը:


16.11.2015

Ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնում պետական միջոցները «անարդյունավետ են ծախսվում»

Պետական բյուջեից շարունակվում են միլիարդներ ծախսվել Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա: Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանը կենտրոնի համար իրականացված թանկարժեք գնումները համարում է «պետական միջոցների անարդյունավետ ծախս»: «Իմեքս գրուպ»-ը որպես մատակարար ընտրվել է առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման եղանակով: Արտակ Մանուկյանի խոսքով, այս ընթացակարգը պետք է կիրառվի միայն խիստ հրատապության դեպքում, և նախարարությունը պետք է հիմնավորի, թե ինչու հնարավոր չի եղել մրցույթով իրականացնել գնումը:


15.11.2015

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենը յուրացրել է 35 մլն դրամ. մեղադրական եզրակացություն

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի յուրացումների գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:


14.11.2015

«Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշար. վարչական ռեսուրսի օգտագործումը հանրաքվեի նախապատրաստական գործընթացում

Ս.թ. նոյեմբերի 14-ին Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերն էին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ու ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրանք անդրադարձել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական գործընթացում վարչական ռեսուրսի օգտագործմանը, օրենսդրական բացերին, դատական համակարգի անկատարությանը, վարչական ռեսուրսի օգտագործումը կանխելուն ուղղված վերահսկողական մեխանիզմներին:


13.11.2015

Newsline.am. Սահմանադրական փոփոխություններում ամրագրված չեն մարդու սահմանադրական իրավունքները

Ս.թ. նոյեմբերի 13-ին Newsline.am-ի հյուրը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավաբան Հերիքնազ Տիգրանյանն էր: Նա անդրադարձել է շարքային քաղաքացիների հետ տարվող աշխատանքին, իրազեկության բարձրացման ուղղությամբ ԹԻՀԿ հանդիպումներին ու հանրային քննարկումներին, որոնց ընթացքում վեր են հանվում մի շարք խնդիրներ, ներառյալ՝ նոր Սահմանադրության պրոբլեմները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Տիգրանյանը ներկայացրել է ԹԻՀԿ դիտարկումները՝ պատասխանելով Newsline.am-ի հարցերին. այդ թվում՝ ինչ չափով են մարդու իրավունքները պաշտպանված լինելու, ինչ վնաս կամ օգուտ է լինելու, ինչպես է ընթանում քարոզչությունը,  ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը հանրաքվեի նախապատրաստական գործընթացում: