Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

19.03.2016

Հայտարարություն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում տեղական դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումների վերաբերյալ

Ս.թ. մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատել և ՀՀ ազգային ժողով է ներկայացրել ժողովրդավարության սկզբունքներին հակասող, փակ գործընթացներով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով մշակված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը: Ի թիվս նախագծում առկա բազմաթիվ այլ խնդիրների, դրանում  հաշվի չեն առնվել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրություններից և 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո տրված հանձնարարականները՝ տեղական դիտորդների հավատարմագրման խոչընդոտները վերացնելու և բողոքարկման հետ կապված նրանց իրավասություններն ընդլայնելու վերաբերյալ, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատ նախատեսվել են դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության լուրջ սահմանափակումներ՝ փորձելով հնարավորինս անվերահսկելի դարձնել ընտրական գործընթացները: Այսպես,


18.03.2016

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկում Վանաձորում

Ս.թ. մարտի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բանախոսել է Վանաձորում կայացած ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներների վերաբերյալ հանրային քննարկման ընթացքում, որը կազմակերպել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Հանրությանն են ներկայացվել նոր ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած խնդրահարույց կարգավորումները, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման և քաղաքացիական մասնակցության մեխանիզմները: Քննարկման բանախոսներ էին նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:


17.03.2016

Սիվիլնեթ. ընտրակեղծիքները 70 տոկոսով նվազեցնելու ձևը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրությունների ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը Սիվիլնեթի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումը ընտրակեղծիքների հնարավորությունը կարող է մինչև 70 տոկոսով նվազեցնել: Այն օրակարգային խնդիր է և միջազգային հանրության պահանջը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  վերջին զեկույցում խորհուրդ է տրվում, որ  ընտրացուցակները հրապարակվեն: Սակայն, իշխանությունը միշտ փորձում է հղում կատարել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը, որը հիմնված է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վրա և չի համապատասխանում մեր քաղաքական կոնտեքստին: Մինչդեռ՝ Սահմանադրական դատարանի որոշումը եղել է հետևյալը՝ ցուցակները չհրապարակելը չի հակասում սահմանադրությանը: Այնտեղ խոսք չի եղել հրապարակելու մասին:


17.03.2016

Nyut.am. Կոռուպցիայի դեմ պայքարի կամքը ավելի մոտ է զրոյի, քան ամբողջական թվի

ԱՄՆ ՄԶԳ-ն 750 000 դոլար է տրամադրել ՀՀ կառավարությանը  ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը օժանդակելու նպատակով: Կառավարության մարտի 17-ի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ գումարն ուղղվելու է նաև անկախ փորձագետների բազա ստեղծելուն, մասնագետներ պատրաստելուն: Nyut.am լրատվական-վերլուծական գործակալությունը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: Որքանով ունենք այդ մասնագետների կարիքը հարցին Հոկտանյանը պատասխանել է, որ տեսականորեն, իհարկե, ունենք: Հայաստանի համար նման մասնագետներ չունենալը խնդիր է: Բայց գոյություն ունի մեկ այլ` ավելի լուրջ խնդիր. կոռուպցիայի դեմ պետք է լինի լուրջ պայքար, որն էլ կծնի այդ մասնագետների պահանջարկը: Ինչ-որ առումով այդ մասնագետների պակասի պատճառն այն է, որ առ այսօր այդ պահանջարկը չի եղել:


17.03.2016

Համայնքային հանդիպումներ «Ընտրական գործընթացը Հայաստանում» թեմայով

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) մարտ ամսվա ընթացքում անցկացնում է 10 համայնքային հանդիպումներ «Ընտրական գործընթացը Հայաստանում» թեմայով: Հանդիպումներին մասնակցում են դիտորդները և դիտորդական առաքելությունով հետաքրքրված քաղաքացիները: Ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը մասնակիցներին ներկայացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կատարած աշխատանքները, ինչպես նաև քննարկում է ընտրական գործընթացների խնդիրներն ու քաղաքացիների մասնակցությամբ դրանց հնարավոր լուծման տարբերակները: Հանդիպման ընթացքում նաև քննարկվում է ընտրական կոռուպցիայի խնդիրը, ազատ և թափանցիկ ընտրությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարները:


17.03.2016

Yerevan.Today: ընտրական նոր օրենսգրքի՝ դիտորդներին վերաբերող դրույթները

ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում փոփոխման ենթակա բազմաթիվ դրույթներ կան, որոնց անդրադարձել է Yerevan.Today-ը: Հաղորդման հյուրը  Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էր: Նա ներկայացրել է ԹԻՀԿ առաջարկությունները, որոնք դուրս են մնացել նոր ընտրական օրենսգրքի նախագծից և այլ դրույթներ, որ հետընթաց են գործող օրենսգրքից: Ավելին, կան խիստ սահմանափակող դրույթներ կամ իրավակարգավորումներ: Հաղորդման ընթացքում անդրադարձել են այն դրույթին, որը սահմանում է քվեարկության սենյակում միաժամանակ գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների թիվը: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ շեմային սահմանափակում չպիտի լինի: Այս նորմը ձևակերպվել է, երբ հանրաքվեի ընթացքում անաչառ և գրագետ դիտորդներն ամեն պահ նկատում էին տեղի ունեցող ընթացակարգային խախտումները և պահանջում դրանք վերացնել:


16.03.2016

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը Գյումրիում

Ս.թ. մարտի 16-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բանախոսել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով երրորդ քննարկմանը, որը տեղի է ունեցել Գյումրիում: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ներառական չեն, անտեսելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի առաջարկությունները, որի արդյունքում քաղաքացիական հասարակությանը հրամցվել է ընթացակարգային խախտումներով մշակված նախագիծ: Այն չի անցել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային քննարկում և կարգավորման ազդեցության գնահատում:


15.03.2016

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի խնդրահարույց կարգավորումները

Ս. թ. մարտի 15-ին տեղի է ունեցել «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկում: Միջոցառման բանախոսներից էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նա ներկայացրել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող խնդրահարույց մի քանի իրավակարգավորումներ: Բացի փաստաթղթի մշակման ընթացակարգային խախտումներից, կան խիստ սահմանափակող դրույթներ կամ իրավակարգավորումներ, որ գործնականում կարող են խառնաշփոթ ստեղծել, օրինակ՝ քվեարկության կարգում: Նախագիծը չի արտացոլում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականը, օրինակ բողոքարկման առարկան և սուբյեկտների շրջանակը ընդլայնելու վերաբերյալ:  


15.03.2016

ՀԿ-ների փորձի և իրավական դաշտի քննարկմանը մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:


14.03.2016

ԻՐԱՎԱԲԱՆ.NET. ԸՕ նորամուծությունները սահմանափակում են հանրային վերահսկողությունը

ԻՐԱՎԱԲԱՆ.NET-ի Իրավական շաբաթ  հաղորդումն անդրադարձել է ընտրական նոր օրենսգրքով առաջ եկած խնդիրներին: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու, ընտրական իրավունքի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանի՝ նոր ընտրական օրենսգրքով այնպես են սահմանափակվել հանրային վերհսկողություն իրականացնող անձանց լիազորությունները, որ տպավորություն է ստեղծվում, թե ցանկանում են ընտրությունները հեռու պահել հանրային աչքից: Ըստ Տիգրանյանի՝ եթե տեղամասում արդեն իսկ առկա են 8 դիտորդ և լրատվամիջոցի ներկայացուցիչ, ապա մյուս դիտորդը կամ լրատվամիջոցի ներկայացուցիչը կարող է տեղամաս գալ ԿԸՀ-ի կողմից սահմանած հերթագրման կարգի համաձայն: Խնդիրն այն է, թե արդյոք կկարողանան դիտորդական առաքելության համար հավատարմագրված կազմակերպություններն ուղղակի տեղմաս մուտք գործել: