Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

27.01.2016

Ազատություն ռադիոկայան. Վերջին տասնամյակում կառավարության հակակոռուպցիոն քայլերը «որևէ էական արդյունք չեն տվել»

Ըստ զեկույցի, չնայած կոռուպցիայի դեմ կառավարության հայտարարած պայքարին, Հայաստանում այս ուղղությամբ բարելավում չկա.168 երկրների շարքում Հայաստանը կիսում է 95-ից 98-րդ հորիզոնականները Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ։ Կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ ո՛չ հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը, ո՛չ իշխանությունների մյուս նախաձեռնությունները առայժմ էական արդյունք չեն տվել․ - «2004 թվականից այդպիսի խորհուրդ եղել է: Մի քիչ փոխվեց նրա կազմակերպչական կառուցվածքը, բայց ընդհանուր առմամբ, ինչպես կյանքը ցույց տվեց, առանձնակի հաջողություններ այդպիսի խորհրդի ստեղծմամբ պետք չէ ակնկալել: Խորհուրդը կարող է արդյունավետ լինել այն դեպքում, եթե իրականացվեն խորքային բարեփոխումներ և ոչ թե իմիտացիա»:


27.01.2016

Verelq.am. Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում. 13 տարի առանց տեղաշարժերի

Կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում, ըստ «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության, անցյալ տարի, գրեթե չի փոխվել, և արդեն 13 տարի շարունակ հստակ նվազման միտումներ չի դրսևորում՝ չնայած ստեղծվող տարբեր հակակոռոպցիոն կառույցների և ընդունված համապատասխան ռազմավարության: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 27-ին կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:


27.01.2016

Ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը 2015-ի ԿԸՀ-ով. Թրանսփարենսի Ինթերնեշնլի նոր զեկույցը

Ս. թ. հունվարի 27-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Մեդիա» կենտրոնում ներկայացրել է ԹԻ 2015 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արդյունքները: Հայաստանի ԿԸՀ 2015թ. արժեքը հավասար է 35-ի 0-ից 100 սանդղակում, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը՝ որպես բացարձակապես մաքուր: Այժմ Հայաստանը Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ միասին կիսում է 95-ից 98-րդ տեղերը, որը համարյա նույնն է, ինչ 2014թ, երբ այն կիսում էր 94-ից 99-րդ տեղերը: 2014թ. 175-ի փոխարեն 2015թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակում ընդգրկված է 168 երկիր և տարածք: Հայաստանի համաթիվը, կարելի է ասել, չի փոխվել, քանի որ երկու միավորը տեղավորվում է վիճակագրական թույլատրելի սխալի սահմաններում: Ըստ Հոկտանյանի՝ Հայաստանի մասով հաշվարկը 6 աղբյուրների տվյալների հիման վրա էր կատարվում: Սակայն այս տարի 5 աղբյուր է օգտագործվել` դուրս է եկել ՀԲ-ն, որի տվյալները միշտ եղել են բարեհաճ Հայաստանի համար:


26.01.2016

Տեղի է ունեցալ «Էթիկայի կրթություն» թեմայով խորհրդաժողով

Ս.թ. հունվարի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդաժողով Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) աջակցությամբ՝ հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակներում: էթիկայի կրթությանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են էթիկայի կրթությանն առնչվող խնդիրները Հայաստանում և արտերկրում: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է էթիկայի, շահերի բխման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարգրման ոլորտում ԹԻՀԿ կատարած աշխատանքը: Նա անդրադարձել է ՀԿ-ի դերին հակակոռուպցիոն կարողությունների զարգացման գործում, մեթոդաբանությանը, լավագույն փորձին, քաղած դասերին:


25.01.2016

Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում

Ս.թ. հունվարի 25-ին տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) աշխատակիցները: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կարծիք է հայտնել, որ մեկ-երկու պաշտոնյային պատժելով խնդիրը չի լուծվում: Իսկ ունեցվածքի մասին պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերն իրականության հետ ոչ մի կապ չունեն:


20.01.2016

«Հայկական ժամանակ». Ըստ փորձագետի՝ Էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հիմքերն առկա են

«Հայկական ժամանակ». ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2015 թ. սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելիս՝ որպես հիմնավորում ներկայացնում էր ատոմակայանի երկար կանգնելը և սակավաջրությունը: Այսինքն, համեմատաբար էժան էլեկտրաէներգիա արտադրող ԱԷԿ-ն ու ՀԷԿ-երը քիչ արտադրանք էին տվել, իսկ «պակասորդը» լրացրել էին ՋԷԿ-երը, որոնց արտադրանքն ավելի թանկ է: Սակայն. իրավիճակը փոխվել է 180 աստիճանով` ԱԷԿ-ը և ՀԷԿ-երը ավելացրել են իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները, իսկ ՋԷԿ-երը` ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել: Էներգահամակարգ է մտել ավելի ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա: Սա հիմք չի՞ ստեղծում էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու և նվազեցնելու համար: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը պնդում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման բոլոր հիմքերն առկա են:


19.01.2016

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը այս պահին ձևական բնույթ է կրում»

Հ կառավարությունը 2015 թ. ձևավորել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: 1in.am-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ, խնդրելով, որ նա գնահատի խորհրդի աշխատանքը:
Այս պահին խորհուրդը ձևական բնույթ է կրում այն իմաստով, որ օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունները միաժամանակ պետք է զուգակցվեն նաև այնպիսի պրակտիկ, շատ ավելի լուրջ քայլերով, որոնք միայն խորհուրդը չէ, այլ շատ այլ մասնակիցներ, որ պետք է կատարեն: Ներկայումս չկա պահանջարկ լրջորեն պայքար մղելու կոռուպցիան նվազեցնելու համար: Խնդիրը համակարգի մեջ է: Վարուժան Հոկտանյանը  այդ ցանկությունը, շահագրգռվածությունը չի տեսնում: Երևի եկել է ժամանակը լուրջ տնտեսական բարեփոխումների, որոնք կծնեն պահանջարկ կոռուպցիան կրճատելու, ինչպես Սինգապուրում եղավ 1960-ականների սկզբներին:
  


15.01.2016

Պարզվել է 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը

Newsbook.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:


15.01.2016

Ուղևորափոխադրումների ծառայությունների ձեռք բերման բաց մրցույթի հրավեր

Մրցույթի կոդ (16-001)

  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
  2. Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։
  3. Դուք կարոք եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված ցանկացած Լոտի համար[1] կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից: 
  4. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:

15.01.2016

«Հետքի սրահ». մեկ անձից գնումներ կամ ինչպես փոշիացնել պետական միջոցները

Հանրային գնումները մեծ դերակատարում ունեն երկրի տնտեսության մեջ: 2014թ. ՀՀ-ում պետական մարմինների կողմից իրականացված գնումների ընդհանուր ծավալը կազմել է ՀՀ 2014թ. պետական բյուջեի մոտ 16.4%-ը՝ մոտ 202 մլրդ. ՀՀ դրամ (hամայնքային ու ՊՈԱԿ-ների գնումների հետ միասին մոտ 252 մլրդ. ՀՀ դրամ): Հանրային գնումների ոլորտը, նրանում շրջանառվող մեծ գումարների պատճառով, զերծ չէ զանազան չարաշահումներից և կոռուպցիոն դրսևորումներից: Դրա մասին են վկայում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ուսումնասիրությունները: Այդ առիթով «Հետքի սրահ»-ի հյուրն էր ԹԻՀԿ գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա ներկայացրել է «Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն 2014-2015թթ.» ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես մեկ անձից կատարված գնումները, որ կազմելով ընդհանուր գնումների 65%-ը, դուրս են մրցակցությունից: