Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

12.10.2016

1in.am. ՀՀԿ-ն պետք է վերանայի իր քաղաքականությունը. ակնհայտ էր, որ այս անգամ դժվար եղավ մանդատներ կորզելը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձել է Գյումրիում և Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններին: Իրավախորհրդատուի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն պետք է վերանայի իր քաղաքականությունը. «Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ի դիրքերը սկսում են երերալ, կա դժգոհություն, այս անգամ դժվար եղավ մանդատներ կորզելը»:


11.10.2016

Մամուլի ակումբ. «ՏԻՄ ընտրությունները» թեմայով քննարկում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը «Մամուլի ակումբ» հաղորդաշարի «ՏԻՄ ընտրությունները» թեմայով քննարկմանը ներկայացրել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կատարված դիտորդական առաքելության արդյունքները: Նախաձեռնությունը սեպտեմբերի18-ին դիտորդություն է իրականացրել 16 և հոկտեմբերի 2-ին` 18 համայնքների 172 ընտրատեղամասերում` ընտրախախտումների առցանց քարտեզում արձանագրելով դիտորդներից ստացված ահազանգերը:   


11.10.2016

Արմեն Գրիգորյան` Վրաստանում ընտրությունները մի քանի քայլ առաջ են հայաստանյան ընտրություններից

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը դիտորդական առաքելություն է իրականացրել ս.թ. հոկտեմբերի 8-ի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա Սիվիլնեթի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Վրաստանում ընտրությունները մի քանի քայլ առաջ են հայաստանյան ընտրություններից` որոշակի վստահություն կա ընտրությունների նկատմամբ, ընտրությունների միջոցով արդեն եղել է իշխանափոխություն: Ընտրատեղամասում կան վերահսկողության մի շարք գործիքներ` ստորագրած ընտրացուցակները բաց են և քաղաքացիների նկարներով, կրկնաքվեարկության հարցը լուծվել է մատների թանաքոտման միջոցով` անզեն աչքով չերևացող փչվող թանաքը տեսանելի է դառնում ուլտրամանուշակագույն լույսով: «Կարուսելի» խնդիրը դժվար է, քանի որ քվեաթերթիկը ծրարի մեջ է դրվում քվեախցից դուրս:


10.10.2016

Դիտակետում. Տեղական ինքնակառավարումից դեպի խորհրդարան

Ինչպես համապետական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններում իշխանության ղեկին գտնվող կուսակցությունն ունի ամենաշատ ռեսուրսներն ու հնարավորություններն իր հաղթանակն ապահովելու համար: Քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունը չի կարող ակտիվանալ միայն համապետական ընտրությունների շրջանում: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի` ընդդիմադիր կուսակցությունները շատ հարցերում ձախողել են, քանի որ միայն իրենց տված ձայները պահելը բավարար չէ:


10.10.2016

Դիտակետում. պատիժներ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց

Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Դիտակետում» հաղորդաշարի շրջանակում խոսել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից  գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու իրավական  հետևանքների մասին:


08.10.2016

ԹԻՀԿ-ը դիտորդություն է իրականացրել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում

2016 թ. հոկտեմբերի 8-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) գործընկեր Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի հետ դիտորդական առաքելություն է իրականացրել: Մոտ 40 դիտորդներ 8 երկրներից՝ ներառյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչները, դիտորդություն են իրականացրել ընտրություններում: Նրանք դիտարկել են քվեարկության օրվա բոլոր փուլերը` ներառյալ տեղամասերի բացումն  ու փակումը, քվեների հաշվարկը տեղական և տարածքային մակարդակում:


07.10.2016

Հայտարարություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման մասին

2016թ.  հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) նոր կազմ՝ նախագահին և անդամներին, որը հենց գործող ԿԸՀ-ի կազմն է: Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի տվյալ որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ընտրական համակարգի բարեփոխման և առաջիկայում նախատեսվող ընտրությունների օրինականության  ապահովման առումով:


06.10.2016

Վարուժան Հոկտանյան` քանի դեռ կոռուպցիան այս մակարդակին է, Հայաստանը չի ներգրավվի «Հազարամյակի մարտահրավերներում»

Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրուցել է ԱՄՆ կոնգրեսական  Ջեքի Սփիրի  ցանկությամբ «Հազարամյանի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի կրկին ներառվելու հնարավորության մասին: Ըստ Հոկտանյանի` Հայաստանը դուրս մնաց այդ ծրագրից, որովհետև ծրագրում ներգրավվելու համար մինիմալ արժեքներին կարող էին չբավարարել 17 ցուցանիշներից 3-ից ոչ ավելին, այդ թվում` կոռուպցիայի ցուցանիշը, բայց Հայաստանում այդ ցուցանիշները 3-ից ավելի էին: 2008 թ. մարտի 1-ից հետո մեկ բաղադրիչը դադարեցվեց, իսկ հետո Հայաստանն ընդհանրապես դուրս հայտնվեց:


04.10.2016

Yerevan.Today. մինչև խորհրդարանական ընտրություններ ոչ ոք չի կարող բարձրացնել ՀՀԿ հեղինակությունը

Yerevan.Today-ի հյուրն է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Ըստ Գրիգորյանի` ընտրախախտումները, լինեն դրանք կոշտ թե ոչ` կախված են իրավիճակից: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում ընտրակեղծարարության գլխավոր գործիքը շարունակում է մնալ ստորագրած ընտրացուցակների փակ լինելը: Ընտրախախտումների մեծ մասը բաժին է ընկնում ուրիշի փոխարեն քվեարկելու խնդրին: ՏԻՄ ընտրությունները լուրջ փորձաքար էին մի քանի ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:


04.10.2016

Ասպարեզ. Ընտրացուցակների հրապարակումն հնարավորություն կտա վերահսկել ընտրական գործընթացը

«Ասպարեզին» տված հարցազրույցում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն անդրադառնում է ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին: ՏԻՄ ընտրություններում իշխանական թևը հաղթում է, որովհետև ընտրությունները կեղծվում են: Հասարակության մոտ ցածր վստահություն կա ընտրական գործընթացների հանդեպ: Թեպետ ՀՀԿ-ին ընտրում է ինչ որ մաս, որն օգտվում է իշխանության բարիքներից, ընդհանուր առմամբ ժողովուրդը  չի ընտրում նրան, այլապես` եթե ընտրեր, ընտրակեղծարարություն չէր լինի:  Ըստ Գրիգորյանի` ընտրությունների մասնակցության ցածր տոկոսը կապված է հետևյալ գործոնների հետ` քաղաքացիների ցածր վստահությունը ընտրական ինստիտուտի և ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ, ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների ընտրության պասիվությունը, արտագաղթը, ցուցակների ուռճացումը: